Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԸ ԿՓՈԽԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերլուծություն

Ա­լիե­ւի հա­մար, ի­հար­կե, կա­րող է ո­գե­ւո­րիչ լի­նել սի­րիա­կան այս ի­րա­վի­ճա­կը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=299912&l=am)՝ Ս­յու­նի­քի հար­ցում իր հա­վակ­նութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Միայն թե նրա հա­մար եւս հար­ցա­կան­ներ կան: Նախ, իսկ արդ­յոք Թուր­քիան Սի­րիա­յում ստիպ­ված չի՞ լի­նի ներ­քաշ­վել իր հա­մար շատ վտան­գա­վոր զար­գա­ցում­նե­րի մեջ, ինչ­պի­սիք են ԱՄՆ-ի կող­մից հո­վա­նա­վոր­վող քրդե­րի, ան­գամ՝ Իս­րա­յե­լի դեմ պա­տե­րազ­մը, կամ հա­կա­ռակ դեպ­քում Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման հե­ռան­կա­րը: Ե­թե այդ­պես ե­ղավ, ա­պա Թուր­քիան ու­ժեր կու­նե­նա՞ նաեւ կով­կաս­յան ուղ­ղութ­յան հա­մար: Ա­ռա­վել եւս, որ Սի­րիա­յում մեկ ան­գամ ռուս­նե­րի եւ Ի­րա­նի դեմ դուրս գա­լով, կա­րող է երկ­րորդ ան­գա­մը նույն հեշտ հաղ­թա­նա­կը չու­նե­նալ: Գու­մա­րած, Սի­րիան կորց­նե­լով, Ի­րա­նի հա­մար շատ ա­վե­լի է կա­րե­ւոր­վում կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ռուս­նե­րի հետ լո­գիս­տի­կան: Ռուս­ներն էլ, ե­թե կանգ­նեն Լա­թա­կիան եւ Տար­տու­սը կորց­նե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ, թե­րեւս կա­րող են շատ ա­վե­լի կա­րե­ւո­րել Հա­յաս­տա­նի եւ Աբ­խա­զիա­յի ռազ­մա­բա­զա­նե­րի դե­րը:

Այ­սինքն, այս ա­մե­նից Ա­լիե­ւին դեռ գլուխ հա­նել է պետք, մինչ կփոր­ձի Ս­յու­նի­քում իր ա­խոր­ժակ­ին տե­ղիք տալ: Բայց մյուս կող­մից, դա­տե­լով Վ­րաս­տա­նի վար­չա­պետ Ի­րակ­լի Կո­բա­խի­ձեի տրա­մա­բա­նութ­յու­նից, Ա­լիե­ւի հա­մար հնա­րա­վո­րութ­յու­ննե­րի պա­տու­հա­նի փակ­վե­լուն քիչ ժա­մա­նակ է մնում: Այ­սինքն, ըստ Կո­բա­խի­ձեի. «Կար­ծում եմ՝ հուն­վա­րի 20-ից աշ­խար­հում ա­մեն ինչ էա­պես կփոխ­վի, այդ թվում՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նը, ո­րը հան­դարտ­վե­լու է։ Ի­հար­կե, մենք սպա­սում ենք ԱՄՆ նա­խա­գա­հի երդմ­նա­կա­լութ­յա­նը…»:

Այն, որ նաեւ նման փո­փո­խութ­յուն­նե­րի հե­ռան­կա­րը վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին մղեց ներ­կա կտրուկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շրջա­դար­ձի, ի սկզբա­նե էլ հաս­կա­նա­լի էր (­Նի­կո­լին նկա­տի չու­նենք): Ու ներ­կա զար­գա­ցում­ներն էլ ակ­նար­կում են, որ այդ սպա­սե­լիք­նե­րը միան­գա­մայն ռեալ էին: Ա­մեն դեպ­քում, գո­նե ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սով, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ դրա ա­վար­տը ռուս­նե­րին ա­ռա­ջին հեր­թին կենտ­րո­նաց­նե­լու է հենց հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ: Ն­կա­տի ու­նենք, որ այն ազ­դակ­նե­րը, ո­րոնք այս պա­հին գա­լիս են Թ­րամ­փից, հու­շում են, որ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ նրա հայտ­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը ա­մե­նե­ւին էլ նա­խընտ­րա­կան չկա­տար­վող խոս­տում­նե­րի դաշ­տում չեն:

­Փա­րի­զում նա­խօ­րեին Մակ­րո­նի միջ­նոր­դութ­յամբ Թ­րամ­փի հան­դի­պու­մը Զե­լենս­կու հետ նո­րից ա­ռա­ջին պլան մղեց Ուկ­րաի­նա­յում խա­ղա­ղութ­յան թե­ման: Մինչ այդ, հի­շեց­նենք, Թ­րամ­փի մեր­ձա­վոր­նե­րից մե­կի հա­մա­րում ու­նե­ցող Թա­քեր Կարլ­սո­նի հետ հար­ցազ­րույ­ցում Լավ­րո­վը եւս մեկ ան­գամ ներ­կա­յաց­րեց, թե որ պայ­ման­նե­րով է Մոսկ­վան պատ­րաստ խա­ղա­ղութ­յան: Դ­րան զու­գա­հեռ, ԱՄՆ-ում էր Զե­լենս­կու «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կը՝ փոր­ձե­լով Թ­րամ­փի թի­մի հետ շփում­նե­րում հաս­կա­նալ, թե պաշ­տո­նա­վար­ման մեկ­նար­կից հե­տո ԱՄՆ նոր նա­խա­գահն ի­րա­կա­նում ի՞նչ կուրս է ընդ­ու­նե­լու ուկ­րաի­նա­կան թե­մա­յով: Ան­գամ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը մատ­նան­շե­ցին, որ Կիեւն ա­նակն­կալ­նե­րի չպետք է սպա­սի. ստիպ­ված է նստել բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ, հա­կա­ռակ դեպ­քում, կլի­նի ա­մե­րիկ­յան օգ­նութ­յան կրճա­տում: Իսկ ե­թե Զե­լենս­կին ո­րո­շի հույ­սը դնել եվ­րա­լի­բե­րաստ­նե­րի եւ մինչ Թ­րամ­փի պաշ­տո­նա­վա­րու­մը Բայ­դե­նի տված օգ­նութ­յան վրա, ա­պա դրա դեմ էլ քայլ կա: Թ­րամ­փը պար­զա­պես կհրա­ժար­վի ճա­նա­չել Զե­լենս­կու լե­գի­տի­մութ­յու­նը, հաշ­վի առ­նե­լով, որ նրա պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը վա­ղուց է լրա­ցել:

Եվ ա­հա փա­րիզ­յան հան­դի­պու­մից հե­տո Թ­րամ­փը, ով, կրկնենք, Կարլ­սո­նի մի­ջո­ցով ստա­ցել էր Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մը, հայտ­նեց, որ Զե­լենս­կին պատ­րաստ է բա­նակ­ցութ­յուն­նե­րի: Ար­դեն Կիեւ վե­րա­դար­ձած Զե­լենս­կին, թե­րեւս վա­խե­նա­լով ի­րա­վի­ճա­կի նման հրա­պա­րա­կայ­նա­ցու­մից, շտա­պեց հայ­տա­րա­րել, որ կգնա զի­նա­դա­դա­րի միայն անվ­տան­գութ­յան մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­նե­րի, այն է՝ ՆԱՏՕ-ին Ուկ­րաի­նա­յի ան­դա­մակ­ցութ­յան դեպ­քում, ո­րը Վա­շինգ­տոնն ան­գամ Բայ­դե­նի պա­րա­գա­յում է մեր­ժում: Հա­ջոր­դեց Թ­րամ­փի եւս մեկ հայ­տա­րա­րութ­յուն, թե՝ Ուկ­րաի­նան «հա­վա­նա­բար» չպետք է ԱՄՆ-ից ակն­կա­լի ռազ­մա­կան օգ­նութ­յան նույն ծա­վալ­նե­րը, ինչ Բայ­դե­նի օ­րոք: Իսկ թե որն է դրա հե­տե­ւանքն Ուկ­րաի­նա­յի հա­մար, հաս­կա­նում են բո­լո­րը: Ե­րեկ էլ, New York Post-ի մի­ջո­ցով հնչեց Թ­րամ­փի եւս մեկ հայ­տա­րա­րութ­յուն, թե՝ Զե­լենս­կին «պատ­րաստ է խա­ղա­ղութ­յան»: Այս եզ­րա­կա­ցութ­յու­նը նա ա­րել է Փա­րի­զում Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի հետ շփվե­լուց հե­տո: «Նա ցան­կա­նում է խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տել: Սա նոր բան է: Նա զի­նա­դա­դար է ու­զում… Կար­ծում է, որ ժա­մա­նա­կը ե­կել է: Թ­րամ­փը նաեւ ման­րա­մաս­նել է. «Ես հա­յե­ցա­կարգ եմ մշա­կում, թե ինչ­պես վերջ տալ այս ծի­ծա­ղե­լի պա­տե­րազ­մին»:

Ի­հար­կե, սրանք դեռ ըն­դա­մե­նը հայ­տա­րա­րութ­յուն­ներ են, ոչ թե խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կամ գո­նե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց: Սա­կայն մեկ բան հաս­տատ է՝ Թ­րամփն այս պա­հին իր բո­լոր քայ­լե­րով ցույց է տա­լիս, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը եւ այն թե­զե­րը, ո­րոնք Բայ­դե­նի վար­չա­կազ­մը դնում է դրա տակ, իր հա­մար երկ­րոր­դա­կան թե­մա­ներ են, եւ ին­քը կենտ­րո­նա­նա­լու է բո­լո­րո­վին այլ ռազ­մա­վա­րա­կան խնդիր­նե­րի վրա, ո­րոնց հար­ցում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ըն­դա­մե­նը ա­վե­լոդ բա­լաստ է: Այ­սինքն, ի­րոք կա ռեալ հե­ռան­կար, որ պա­տե­րազ­մը կա­րող է ա­վարտ­վել: Հենց դա է, որ տես­նում է Կո­բա­խի­ձեն՝ խո­սե­լով նաեւ հա­րավ­կով­կաս­յան ի­րո­ղութ­յու­ննե­րի փո­փո­խութ­յուն­նե­րից: Հենց դա է, որ տես­նում է Ա­լիե­ւը, եւ հի­մա պետք է ո­րո­շում կա­յաց­նի Ս­յու­նի­քի հար­ցով: Վեր­ջա­պես, դա տես­նո՞ւմ է Նի­կո­լը. ե­թե ոչ, մի վեր­ջին ան­գամ կբա­ցատր­վի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված