Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են… Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են

Ու ո՞վ է խոսում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով, դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օր»: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում. մեկնարկեց ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքները, որտեղ պաշտոնական բացման խոսքով հանդես եկավ նաեւ ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ու մի ծպտուն չհանեց՝ օրվա խորհրդի մասին: Ինչպես ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն է նշում. «Ավելի լավ առիթ եւ ավելի լավ հանընկնում ՄԱԿ-ի կոնվենիցիայից խոսելու համար՝ դժվար էր պատկերացնել: Այնինչ Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման մասին: Հատկապես, որ այն ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների հետ: Հատկապես, որ Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ-պետություններ պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»: Ա. Զաքարյանի գնահատմամբ՝ սա եւս մեկ ապացույց է, որ իշխանությունը օկուպացրած ռեժիմը պաշտոնապես հրաժարվել է կամ ուղղակի վախենում է խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Իսկ եթե մեկ բառով ասենք, ապա սա, պարզապես, խայտառակություն է:

Խայտառակություն ասացինք, հիշեցինք ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հայտարարությունները՝ Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում: Վերջինս, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, նշել է, թե հայ ժողովուրդն «ունի եվրոպական ձգտումներ», ու Թուրքիան «կարող է կամուրջ դառնալ» ՀՀ-ի եւ Եվրամիության միջեւ։ «Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաեւ ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի եւ ԵՄ միջեւ»,- մասնավորապես ընդգծել է նա: Դե եկ, վարդապետ, ու մի խենթացի՛ր…

Իսկ Գոռ Վարդանյանի «Կայսրության թեւեր» ֆիլմի հարցը հասել է Գլխավոր դատախազություն: Ֆիլմը, որտեղ մանկահասակ երեխաները փողոցային բառապաշարով, քրեական ենթամշակույթին հատուկ վարքուբարքով փորձում են ուժով, ծեծով ու դանակով հարցեր լուծել, զայրույթի ու անհանգստության մեծ ալիք է բարձրացրել հասարակության շրջանում, որի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրություն է իրականացրել եւ դիմել Դատախազություն: Բայց զարմանալին սա չէ, այլ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ արձագանքը: ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նա ասել է, որ սա, պարզապես հանցագործություն է հասարակության բարոյականության նկատմամբ: Ու ո՞վ է խոսում: Ռուբեն Բաբայանը մոռացե՞լ է, որ բարդույթներ չունենալն այլասերվածության հետ խառնած` 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի մի խմբի՝ համերգի համար:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Վարչապետն ասում ա՝ կառչեք օրենքից, հենց հիմա կառչած եմ, տեսնեմ՝ ինչ կլինի, մեր երկրում օրենք չկաՏղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են…Պուտինի հայացքը՝ Փաշինյանի խոսքերին․ «Հեծանիվ վարեցի առավոտյան, հեծանվորդի համար սա դրախտ է»2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինՀասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՄեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված