«Հրապարակ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ. նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու ընտրություններին
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանի հերթական ընտրություններին դեռ տարիուկես կա, բայց ընդդիմադիրներից ոմանք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը գարնանն արտահերթ ընտրությունների է գնալու` դատելով նրա ակտիվ փիառ քայլերից: Ուստի ընտրություններին մասնակցության ձեւաչափեր են արդեն քննարկում, որ անակնկալի չգան, երբ Փաշինյանը հայտարարի այդ մասին։ Ամենաինտրիգայինը, իհարկե, նախկին նախագահների մասնակցության հարցն է:
2021 թվականի ընտրություններին, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի մաս կազմեց 3 ուժ` Ռոբերտ Քոչարյանի անկուսակցական թիմակիցները, ՀՅԴ-ն եւ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը»: ՀՅԴ-ն, որպես ամենահին ու կազմակերպված կառույց, կարծում է, որ ունակ է իր ուժերով հաղթահարել ԱԺ մտնելու անցողիկ շեմը: Քոչարյանական թեւն իր հերթին վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահի չափ հեղինակություն ոչ ոք չունի, եւ դաշինքի լոկոմոտիվն իրենք են եղել, ու ՀՅԴ-ն այդ համագործակցությունից միայն շահել է:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում