Ծանրամարտի ԱԱ. Այսօր մրցահարթակում կլինի Գոռ Սահակյանը
Սպորտ
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։
21-ամյա Սահակյանը հաջողությունները գրանցել է 67 կգ քաշային կարգում։ Նա այս անգամ մասնակցելու է մինչև 73 կգ կշռող ծանրորդների մրցմանը, որի պայքարը Երևանի ժամանակով մեկնարկելու է 21:00-ին։ Հայ ծանրորդը երկամարտի համար նախնական պատվիրել է 345 կգ։