Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է»

«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆ

Սպորտ

Վերջերս Երևանում կայացել է Հայաստանում Բազկամարտի հիմնադիր, վաստակավոր մարզիչ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ անվան հուշամրցաշարը, որը դարձել է այս մարզաձևի այցեքարտը։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ արդեն 2 տասնամյակ անցկացվող բազկամարտի ստուգատեսն այս տարի ևս համախմբել էր հարյուրավոր մարզիկների։ Այդ թվում, հարթակում են բազմաթիվ հայազգի տիտղոսակիր մարզիկներ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։ Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում 2 ոսկե մեդալ նվաճած ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆԸ նշեց.

- 100 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Շատ թեժ պայքար էր ընթանում։ Հաղթել եմ բոլոր մրցակիցներիս թե աջ, թե ձախ ձեռքով ու նվաճել երկու ոսկե մեդալ։ Այս հաղթանակը ինձ կոգևորի, որպեսզի հաջորդ տարվա Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ևս կարողանամ հաջող հանդես գալ։

- Շնորհակալություն, Սուրեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ մշտապես մեզ ուշադրության կենտրոնում պահելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ