Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

ԱՄԲՈՂՋ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ՞

Վերլուծություն

­Նի­կոլ­յան խուն­տա­յի այդ­քան միան­շա­նակ դար­ձած դիր­քո­րոշ­ման ֆո­նին (Տես նաեւ https://iravunk.com/?p=299568&l=am), մեկ հան­գա­մանք եւս չպետք է աչ­քա­թող ա­նել: Այն, որ Հա­յաս­տա­նի վրա հար­ձակ­վե­լու հար­ցում Ա­լիե­ւը, այն է՝ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը նա­յում է ոչ թե Նի­կո­լի «էս­տի հա­մե­ցեք­նե­րին» կամ մեր երկ­րի դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յու­ննե­րի մա­սին նրա պատ­կե­րա­ցում­նե­րին, այլ՝ դե­պի Ռու­սաս­տա­նին եւ Ի­րա­նին: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ սի­րիա­կան հար­թա­կում Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կի սրել ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ հա­կա­մար­տութ­յու­նը, դա Մոսկ­վա­յի հա­մար էլ ա­վե­լի մեծ շար­ժա­ռիթ է, որ ձեռ­քից բաց չթող­նի կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ Թեհ­րա­նի հետ կա­պի լո­գիս­տի­կան: Կարճ ա­սած, Ա­լիե­ւի հա­մար այս պա­հին հար­ձակ­վե­լու հար­ցում ռիս­կերն էլ ա­վե­լի լուրջ են:

­Թուր­քիան, ի­հար­կե, փոր­ձում է գրո­հել լայն ճա­կա­տով եւ ա­ռա­ջին հեր­թին Աբ­խա­զիա-Վ­րաս­տան ուղ­ղութ­յուն­նե­րով՝ ձգտե­լով ողջ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նով մեկ Ռու­սաս­տա­նին տա­րան­ջա­տել Ի­րա­նից: Բայց Վ­րաս­տա­նում «հե­ղա­փո­խութ­յունն» ակն­հայ­տո­րեն այդ­պես էլ չի ստաց­վում: Ա­մեն դեպ­քում, դա­տե­լով վեր­ջին հան­րա­հա­վաք­նե­րում «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» բա­վա­կա­նին նոս­րա­ցած շար­քե­րից, ինչ­պես նաեւ, որ օգ­նութ­յան ե­կած օ­տա­րերկ­րյա «հե­ղա­փո­խա­կան­նե­րից» շա­տե­րը բան­տում են, հենց այդ տպա­վո­րութ­յունն է ա­ռա­ջա­նում:

Աբ­խա­զիա­յում եւս բարդ ի­րա­վի­ճակ էր: Սա­կայն այս ուղ­ղութ­յամբ նա­խօ­րեին բա­վա­կան կա­րե­ւոր նյո­ւանս նկատ­վեց: Այս­պես, ռու­սա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը հայտ­նում է. «ՌԴ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Ան­տոն Վայ­նոն ան­ձամբ է վե­րահս­կե­լու ի­րա­վի­ճա­կը Աբ­խա­զիա­յում։ Այս ի­րա­դար­ձութ­յա­նը նա­խոր­դել է պե­տութ­յան ղե­կա­վա­րի ո­րո­շու­մը, այ­սինքն, խնդիրն ան­ձամբ Պու­տի­նի ու­շադ­րութ­յան դաշ­տում է: Ըստ ին­սայ­դեր­նե­րի՝ Վայ­նո­յի ա­ռաջ խնդիր է դրվել` ա­պա­հո­վել Աս­լան Բ­ժա­նիա­յի վե­րա­դար­ձը նա­խա­գա­հի պաշ­տո­նին հան­րա­պե­տութ­յու­նում ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում»:

­Սա նախ ցույց է տա­լիս, որ Մոսկ­վան աբ­խա­զա­կան ուղ­ղութ­յամբ իր նախ­կին կոոր­դի­նա­տո­րի՝ Դ­միտ­րի Կո­զա­կի գոր­ծու­նեութ­յու­նը հա­մա­րում է ձա­խող­ված: Եվ երկ­րոր­դը, որ այն աս­տի­ճան է ի­րա­վի­ճա­կը կա­րե­ւոր­վում, որ Կ­րեմ­լը խնդի­րը վերց­րել է իր ան­մի­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ: Հաշ­վի առ­նե­լով, որ մինչ այս ե­ղած ձա­խո­ղում­նե­րի հե­տե­ւանք­նե­րը կա­րող են Ռու­սաս­տա­նի հա­մար վե­րած­վել ռազ­մա­վա­րա­կան պար­տութ­յան ողջ հա­րա­վա­յին ուղ­ղութ­յամբ: Կարճ ա­սած, սա նշա­նա­կում է, որ Մոսկ­վան սկսել է ակ­տի­վաց­նել ու­շադ­րութ­յու­նը կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ՝ հնա­րա­վոր ա­նակն­կալ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար:

Մ­յուս կող­մից էլ, հա­մա­տա­րած են դար­ձել ա­րեւմտ­յան խո­սակ­ցութ­յուն­նե­րը՝ ռու­սա­կան պա­հանջ­նե­րի շրջա­նակ­նե­րում խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու հետ կապ­ված, եւ Թ­րամ­փի պաշ­տո­նա­վար­ման մո­տե­նա­լուն զու­գա­հեռ, պետք է, որ էլ ա­վե­լի ակ­տի­վա­նան: Բա­ցի այդ, հե­տաքր­քիր մեկ­նա­բա­նութ­յան տե­ղիք տվեց հայտ­նի լրագ­րող Թա­քեր Կարլ­սոնի հեր­թա­կան մոս­կով­յան այ­ցը, այս ան­գամ Լավ­րո­վի հետ հար­ցազ­րույ­ցի հա­մար: Ըստ նույն տե­ղե­կաց­ված աղբ­յու­րի, այդ այցն ա­վե­լի խոր­քա­յին է, քան ըն­դա­մե­նը հար­ցազ­րույ­ցը. «Կարլ­սո­նը ԱՄՆ ընտր­ված նա­խա­գա­հի վստա­հութ­յունն ու­նե­ցող գոր­ծիչ է: Այն­քան ա­մուր դիր­քով թի­մում, որ կա­րո­ղա­ցավ ի­րեն այն­պի­սի շռայ­լութ­յուն թույլ տալ, ինչ­պի­սին էր Ս­պի­տակ տան խոս­նա­կի եւ, առ­հա­սա­րակ, ցան­կա­ցած պաշ­տո­նից հրա­ժար­վե­լը… Եվ հի­մա, երբ նա այդ դիր­քից ել­նե­լով` նո­րից Մոսկ­վա­յում է, ընդ ո­րում` հան­դի­պում է ու­նե­ցել ռու­սա­կան դի­վա­նա­գի­տութ­յան ղե­կա­վա­րի հետ, ա­պա ծի­ծա­ղե­լի կլի­ներ, դա միայն հար­ցազ­րույ­ցով բա­ցատ­րե­լը: Կա­րե­լի է վստա­հա­բար պնդել, որ կա նաեւ առն­վազն ե­րեք խնդիր: Նախ, որ Կարլ­սո­նը ո­րո­շա­կի, նույ­նիսկ ոչ թե մե­սիջ­ներ, այլ` հա­ղոր­դագ­րութ­յուն է բե­րել Թ­րամ­փի թի­մից: Երկ­րոր­դը, հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քը, տես­քը, տո­ղա­տա­կե­րը, ո­րը շու­տով կներ­կա­յաց­վի, ԱՄՆ-ում, Եվ­րո­պա­յում, ա­սենք նաեւ` Ռու­սաս­տա­նում ազ­դակ կդառ­նա, թե ինչ սկզբունք­ներ կա­րող են դրված լի­նել Մոսկ­վա­յի հետ Թ­րամ­փի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հիմ­քում: Եվ եր­րոր­դը, ո­րը ե­րե­ւի ճիշտ կլի­ներ ա­ռա­ջին կե­տում նշել. սա ազ­դակ է, որ Մոսկ­վայի հետ Թ­րամ­փի դի­վա­նա­գի­տա­կան կա­պե­րի մեկ­նար­կը տրված է»:

Եվ երբ սկսում են այս­քան սպա­սե­լի դառ­նալ ուկ­րաի­նա­կան հար­թա­կում քա­ղա­քա­կան լու­ծում­նե­րի հե­ռան­կար­նե­րը, իսկ Մոսկ­վան մե­ծաց­նում է կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ու­շադ­րութ­յու­նը, դա, ի­հար­կե, Ա­լիե­ւին հա­վել­յալ զգո­նութ­յան դրդող գոր­ծոն է:

Իհարկե, Սի­րիա­յի իրադարձությւններն Ալիեւի մոտ կարողդ են սրել «Զանգեզուրի միջանցքի» մասին ախորժակները: Բայց մյուս կողմից էլ Սիրիայում այնքան տարօրինակությունենր կան, որ շատ բան դեռ հասկանալ է պետք:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված