Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարը սպանվել է. Al-Hadath Որքանով է իրավաչափ Արցախի նախագահի ընտրությունները ՀՀ-ում. Փաստաբանը մանրամասնում է Պարտությունը վերջը չէ. Հայկ Ղազարյան Մայիսի երկրորդ կեսը կլինի ամուր սպիտակ շերտ. այս 3 նշանները փողի մեջ լողանալու են Կենդանակերպի չորս նշաններն ունեն ամենավատ կարման Տաթևի համայնքապետը հեռացվել է իր կուսակցությունից՝ ՔՊ-ի հետ սահմանված հարաբերություններից դուրս համագործակցելու համար. հայտարարություն Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Այսօր կանցկացվի Հռոմի պապի գահակալության արարողությունը

Աղազարյանի օրին կարող է հայտնվել ամեն մի ՔՊ-ական

Վերլուծություն

Այլեւս նախկին ՔՊ-ական անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ կատարվողը բոլորովին զավեշտալի չէ: Ինչպես ավելի վաղ նշել էինք, Աղազարյանի յուրաքանչյուր որոշում, միեւնույնն է, Փաշինյան Նիկոլի իշխանական փլուզվող բուրգի մասին է փաստելու, դրա համար էլ վերջինս, ցուգցվանգի մեջ հայտնվելով, ասֆալտին է ծեփում օրենսդրությունը՝ միայն թե ամենակեղտոտ ռեպրեսիաներն իրականացնի անհնազանդ նախկին ՔՊ-ականի դեմ:

Այո՛, Փաշինյան Նիկոլին ցցուն օրինակ է պետք, թե ինչ է լինում, եթե հանկարծ որեւէ մեկը փորձում է իր լծից ազատվել: Իսկ հանուն այդ օրինակը ցույց տալու` նա պատրաստ է անցնել օրենքի ու յուրաքանչյուրի վրայով: Բայց արդյոք կհաջողվի վախեցնել Աղազարյանի օրինակով մյուս ՔՊ-ականներին, սա էլ թերեւս միանշանակ չէ: Չէ որ եթե ոչ այսօր, ապա վաղը հերթով, շարքով, կարգով բոլորի դռան առաջ էլ չոքելու է նույն ուղտը: Հետեւապես, չի բացառվում, որ մի շարք ՔՊ-ականներ ոչ թե վախենան Փաշինյան Նիկոլի ձեռքում հայտնված խայտառակ կոմպրոմատներից, այլ՝ համակերպվեն դրա հանրայնացման հետ:

Վերջիվերջո, չէ որ չի մնացել այնպիսի պիտակ, որը ՔՊ-ականների հասցեին չի հնչել՝ առնվազն 44-օրյա պատերազմից եւ Արցախի հանձնումից հետո: Հետեւապես, մնում է միայն անհնազանդ յուրայինների վրա քրեական գործեր կարելու ու նստեցնելու տարբերակը: Իսկ այս հարցում Փաշինյան Նիկոլը չեմպիոն է:

Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Համենայնդեպս, այսպես էր ասված իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ: Մի բան, որը կարելի է հարմարացնել յուրաքանչյուր ՔՊ-ականի հագով: Պարզապես, Հովիկ Աղազարյանի գլխավոր «հանցանք»-ն այլ էր՝ նա ի տարբերություն մյուսների՝ Փաշինյանի պահանջ-«խնդրանք»-ով իր պատգամավորական լիազորություններից չի հրաժարվել:

ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՆԻԿՈԼՍՏԱՆ

Չնայած՝ եթե խորանում ենք արված հայտարության մեջ, մի շարք հարցեր են առաջանում: Օրինակ, այն, որ Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք կրող չէ, կուսակցականը հասկացանք, բայց այդ ի՞նչ պետական գաղտնիքի է տիրապետել ու հրապարակել: Ավելին՝ եթե ունեցել է նման տեղեկատվություն ու «սլիվ» է արել, ապա ո՞ւր է քրեական հանցագործության մասին հարուցված համապատասխան քրեական գործը:

Ընդհանրապես, Աղազարյանի դեպքն էլ ավելի հատկանշական է՝ իր ամբողջ խայտառակության մասշտաբներով: Ըստ էության, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ազգային ժողովում բացահայտ խոստովանում է, որ իրեն ճնշումների են ենթարկում, որպեսզի մանդատը վայր դնի։ Ավելին՝ նա է ասում, որ իր հեռախոսից անձնական ինֆորմացիան հայտնվել է Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մի քիչ այլ գունազարդումով, սա չի հերքում նաեւ հենց ինքը Փաշինյան Նիկոլը:

Փաստացի, ի՞նչ է ստացվում, Աղազարյանն ահազանգ է հնչեցնում մյուս ՔՊ-ականներին, որ Նիկոլ Փաշինյանն ուժայինների միջոցով կոմպրոմատներ է հավաքել ու հավաքում իր թիմի անդամների դեմ, որպեսզի ցանկացած պահի կարողանա ճնշում գործադրել։ Իսրայելական «Պեգասուս» ծրագրի ականջն էլ կանչի…

«Ընդհանրապես կապ չունի՝ ով է այդ այլանդակության զոհը։ Եթե իրենց ընկերոջ նկատմամբ են օրենքն անտեսում, մյուսների նկատմամբ ինչպե՞ս կվարվեն»,- երիցս ճիշտ դիտարկում է անում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ինչի մասին, իսկապես, խորհելու կարիք ունեն բոլորը՝ նիկոլական, թե հականիկոլական:

ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԻ

Հովիկ Աղազարյանի թեման որքան էլ համատարած խինդ ու զվարճանք է պատճառել, բայց ՎԵՏՕ շարժման առաջնորդ Նարեկ Մալյանն առաջարկում է ռացիոնալ մոտենալ այդ երեւույթին:

«Բոլորի համար պարզ է, որ Նիկոլը հոշոտելու է Աղազարյանին, եւ դա անելու է իրեն հատուկ ստորությամբ՝ ոչ իր, այլ ՔՊ-ական պատգամավորների ձեռքերով: Շուտով Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստ կհրավիրեն», - զգուշացնում է Մալյանը եւ ընդգծում, որ Աղազարյանը երկու ճանապարհ ունի.

1. Չդիմադրել Նիկոլին եւ հաստատապես խժռվել վերջինիս կողմից: Հիշեցնենք՝ որեւէ մեկին չի հաջողվել Նիկոլի հետ պայմանավորվել, նա բոլոր նման փորձ անողներին լափել է:

2. Դիմադրել, պահելով մանդատը` իմպիչմենտին ակտիվորեն մասնակցելու խոստումով ու ստանալ հանրության աջակցությունը:

«Թե որ տարբերակը կընտրի արդեն անկախ պատգամավոր Աղազարյանը, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, փաստենք, որ վերադարձ դեպի ՔՊ նա այլեւս չունի, որքան էլ այս փուլում նրան լռեցնելու համար փորձեն «ընկերաբար» խոստանալ որոշ ճարպիկ ՔՊ-ականներ», - նշում է Մալյանը:

ՈՎ ԷՐ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ԴԱՐՁԻ ԳԱԼԸ

Իհարկե, տեղի ունեցողն ամենեւին էլ չի նշանակում, թե Հովիկ Աղազարյանն ամենասուրբն էր, ինքն էլ՝ նիկոլական ռեպրեսիաների թիվ մեկ զոհն է: Ավելին՝ սա գուցեեւ Աստծո պատիժ էր՝ առանց չափազանցության: Չէ՞ որ Աղազարյան Հովիկն էր կուռք դարձրել Նիկոլ Փաշինյանին, արդեն Հիսուսի հետ էր համեմատում եւ մեկ անգամ չէ, որ ցեխ է շպրտել եկեղեցու հասցեին:

Բայց, սա էլ մի կողմ. հիշենք նաեւ, որ Հովիկ Աղազարյանն իր քաղաքական կարիերայի ընթացքում երկու կուսակցության անդամ է եղել, երկու կուսակցությունից էլ հեռացվել է: 90-ականներին նա ՀՅԴ-ական էր, ընդ որում՝ ոչ շարքային, այլ՝ ԳԽ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի նախագահ։ Իսկ 1998թ. հեռացվել է կուսակցությունից։

Ու հիմա հանկարծ, Աղազարյան Հովիկը դառնում է մամուլի թիվ մեկ հերոսը, ինչո՞ւ: Իսկ որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ խորհրդարանում 2025 թվականի բյուջեն էր քննարկվում եւ ՔՊ-ին հաջողվեց ընդունել այն: Բայց սա չդարձավ շաբաթվա գլխավոր թեման, չխոսվեց, թե ինչպես է բոլոր ոլորտներում տապալվել Նիկոլի կառավարությունը: Այս առումով «Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ուշագրավ դիտարկում է անում՝ անդրադառնալով ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկի լրատվությանը:

«Հիմնական թողարկման ժամանակ 45 րոպեից 12 րոպեն հատկացվել էր Հովիկ Աղազարյանի մասին պատմող ռեպորտաժին, որի ընթացքում Աղազարյան ազգանունը հնչեցվեց 31 անգամ: Համեմատության համար ասեմ, որ Արցախ բառը հնչեցվեց մեկ անգամ, այն էլ` Հայաստանում տների վարձակալության գների նվազման հետ կապված... Դե որ ընդդիմադիր պատգամավորներն էլ են Փաշինյանին Հովիկ Աղազարյանից հարցնում՝ էլ ասելու բան չկա... », - գրել է նա:

Եվ, իսկապես, Աղազարյանի վրա այսքան էներգիա ու ժամանակ ծախսելու փոխարեն՝ ժամանակն է վերադառնալ մեր երկրի առջեւ ծառացած սպառնալիքների դիմակայմանը, Արցախի հիմնախնդրին, գերիների վերադարձին: Չէ որ միայն այն բանի համար, որ հանրության համար առաջնահերթ չլինեն հենց այս օրակարգերը, Փաշինյանը պատրաստ է Հովիկ Աղազարյանի կողքին նստեցնել ամեն մի ՔՊ-ականի, ընդ որում՝ ոչ թե անկախ պատգամավորի աթոռին, այլ ճաղերի հետեւում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկայումՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարը սպանվել է. Al-HadathՈրքանով է իրավաչափ Արցախի նախագահի ընտրությունները ՀՀ-ում. Փաստաբանը մանրամասնում էՊարտությունը վերջը չէ. Հայկ Ղազարյան Մայիսի երկրորդ կեսը կլինի ամուր սպիտակ շերտ. այս 3 նշանները փողի մեջ լողանալու ենԿենդանակերպի չորս նշաններն ունեն ամենավատ կարմանՏաթևի համայնքապետը հեռացվել է իր կուսակցությունից՝ ՔՊ-ի հետ սահմանված հարաբերություններից դուրս համագործակցելու համար. հայտարարությունՏարադրամի փոխարժեքները՝ այսօրԱյսօր կանցկացվի Հռոմի պապի գահակալության արարողությունըՃակատագրական թվեր. ո՞ր ծննդյան ամսաթվերով մարդիկ են հաճախ դժվարությունների հանդիպում ՎԻԴԵՈ. Ինչ են անում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Որոտանի կիրճումԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ ԷրդողանՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից եղևնիներ են գողացելՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իր հետ կապվող չորս լրատվամիջոցիԱրդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականիցԻնքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. ԲացառիկՕդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԱրթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ ՀարությունյանՌուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ)Կակբուտը էդ հրեշների ձեռքին չեն. Ինչ է կատարվում ռազմագերի հետ ԲաքվումԱրցախցիները մերժում են ՍյամոյինԲե՛ր Տիգրանին ու ի՛նձ հшձնի։ Կшրդա ուշադիր: Դիմում եմ առևшնգողինՎոլոդինան անվանվել է հաջորդ երկու տասնամյակների ամենահաջողակ կենդանակերպի նշանը«Ցարգրադ». Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, համակարգվում են Լոնդոնի կողմից, եւ Ալիևը դեմ չէ դրանՆոր Օռլեանում 10 կալանավորներ փախել են բանտից իրենց խցի զուգարանի հետևում գտնվող անցքի միջոցով (Տեսանյութ)Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից. ավելի քան 20 մարդ դարձել է տորնադոյի զոհՌուբիո. Թրամփը ձգտում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետԱվստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ Սարգսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top