Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ով ամերիկյան ջրաղացին ջուր է լցնում՝ թող լավ մտածի. Սերգեյ Շաքարյանց 

Հանդիպում

Հայ-վրացական հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ շատ այլ կարեւոր հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ։


— Տարածաշրջանի, մասնավորապես Վրաստանի ներսում տիրող իրավիճակներն ինչպե՞ս կգնահատեք, եւ դրանք ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա։


— Եվրամիությունը` որպես քաղաքական գործոն, ինձ համար գոյություն չունի։ Դա ասել է դեռեւս 2014 թվականին բավական հայտնի քաղաքական այրերից մեկը, ով նաեւ նախկինում ասել է, թե Եվրամիությունն ո՞վ է՝ շունիկ Մակրոնի գրպանում։ Ես եւս շատ համամիտ եմ այս մտքի հետ, քանի որ ինձ համար նույնպես շատերը շունիկներ են՝ ԱՄՆ-ի գրպանում։ Ինձ համար կան նաեւ որոշակի հարցեր, որոնց հետ էլ համամիտ չեմ։ Շատերի համար Եվրամիությունը գուցե նախընտրելի է, սակայն շատերն էլ նաեւ չեն դիտարկում հարցն այն կողմից, որ հենց իրենց նույն Եվրամիությունը միայն կողմ է միասեռականներին, իսկ մենք գիտենք, որ, օրինակ, եկեղեցին մշտապես դեմ է դուրս եկել նման երեւույթներին։ Հենց այդ պատճառով մենք նաեւ հասկանում ենք, որ Վրաստանի ընտրությունները չեղան սովորական եւ հերթական ընտրություններ, քանի որ դա ինչ-որ մի քաղաքական բավական կտրուկ իրադարձությունների պատճառ պետք է դառնա։ Հենց Վրաստանի ընտրությունները դարձան մի պատճառ Վրաստանի ներսում եւ երկրի շուրջ նաեւ սրացումներ ու բարդություններ առաջացրին։ ԱՄՆ-ն եւս, կարծում եմ, որ կարող է դրդել պատերազմի Վրաստանին։ Իրականում անկանխատեսելի իրավիճակներ, իհարկե, կարող են տեղ գտնել քաղաքական իրավիճակներում, քանի որ ամեն քայլափոխի անգամ մեր կանխատեսումներն են շատ արագ կերպով փոփոխվում։ Մենք անգամ չէինք էլ կարող նշել, որ այս անգամ կարող էր բացառված լինել Վրաստանում վարդագույն հեղափոխությունը։ 
Ո՞վ չի հասկանում, որ ամեն բան կարող է սարքած լինել։ Այդ ո՞վ չգիտեր, որ իշխանությունը բերել էին եւ ափսեով մատուցել Սահակաշվիլիին։ Ո՞վ դա չի հասկանում։ Նույն ոճով էլ նաեւ մեզ մոտ է եղել։ Ուկրաինայից տարբերվում է միայն նրանով, որ Յանուկովիչին փորձում են ֆիզիկապես, ուղղակի, վերացնել։ Ահա, թե ինչու է Յանուկովիչը թողել եւ փախել՝ ապաստանելով հենց Ռուսաստանի տարածքում, բայց մյուս դեպքերում նման բան չի եղել։ Փոխպայմանավորված կերպով իշխանության հանձնում է տեղի ունենում։ Այսօր Վրաստանի ներսում տիրող իրավիճակները, ինչու ոչ, կարող ենք ասել, որ տարբեր հետեւանքների կարող են հանգեցնել Անդրկովկասում, եւ դա արդեն գումարելով այն թվացող գործընթացներին, որոնք իսկապես տեղի են ունենում Բաքվի եւ Երեւանի միջեւ: Եվ երբ արդեն Իրանը մտնում եւ ասում է՝ ես կամ խաղի մեջ, այդ դուք չկաք, մենք հասկանում ենք, որ դա կարող է բերել (թող ոչ ոք չնեղանա) նոր զարգացումների։ Չի՛ կարելի հավակնել Իրանի պատմական հաղորդակցություններին։


— Պարոն Շաքարյանց, կա նաեւ մի այնպիսի տեսակետ, որ ԱՄՆ-Իսրայել-Իրան պայմանավորվածություն կա, որպեսզի շարքից հանեն Հեզբոլահը։ Ինքներդ դա որքանո՞վ եք հավանական տարբերակ դիտարկում։


— Ինձ համար դա հավանական չէ։ Ավելին` դա ընդհանրապես բացառվում է։ Ես չգիտեմ անգամ, թե ով է նման տեղեկություններ տարածում։ Ինձ համար, պարզապես, դրանք վարկածներ չեն։ Ես կարող եմ Ձեզ ծանոթացնել մեկ այլ բանի հետ, որը եւս տեղի է ունեցել նախկինում։ Բացի այդ, Բաքվի պատվիրակը Թեհրանում հայտնվեց, Արտգործնախարարությունը պաշտոնապես տարավ կուլիսային բանակցություններ, որոնք կարող ենք նաեւ ասել, որ որոշների միջնորդությամբ են տեղի ունեցել: Բայց Իրանը հայտարարել է, որ իրենք կասեցրել են այդ բանակցությունները, ու թող ԱՄՆ-ն ժխտի, եթե ժխտելու իրավունք կամ ուժ ունի։ Իրանը նորից ու նորից ասել է, որ ինքը դեմ է պատերազմներին, բայց պատրաստ է, եւ եթե կարող են թող իրենց հետ փորձեն։ Դա արդեն Իրանի կողմից մարտահրավեր է այդ մարդատյաց Իսրայելին եւ ԱՄՆ-ին։ Կա մի իրանցի փորձագետ, ով ասել է, որ դուք համեմատեք Արցախի աշխարհագրությունը՝ Հարավային Լիբանանի աշխարհագրության հետ ու դուք կհասկանաք, թե ինչո՞ւ է Իսրայելը թաթարների կողմից եղել միշտ։ Նրանք վաղուց պատրաստվում էին Հարավային Լիբանանը գրավել եւ զավթել: Արցախն իրենց համար եղել է փորձադաշտ։ Այդ պատճառով Իսրայելը 1992 թվականից ի վեր՝ միայն կովկասյան թաթարների կողմից է եղել արցախյան հարցում։ Այնպես որ, պետք չէ հավատալ ոչ մի ամերիկացու եւ իսրայելցու, այլ պետք է միայն ժխտել այդ պետությունների ունեցած խոսակցությունները եւ առաջարկությունները։ Պետք է իրականության հետ գործ ունենալ։ Իրականությունը թելադրում է, որ պատերազմը` անդրկուլիսյան բանակցությունների ճանապարհով, ոչ մեկը դեռ չի շահել։
Այդ պատճառով ես ուղղակի կարող եմ շատերին հիշեցնել 1945 թվականը, երբ համապատասխան հետախուզությամբ հայտնի դարձավ, որ նացիստական Գերմանիան որոշակի ինչ-որ գեներալների միջոցով փորձում էր բանակցություններ սկսել Անգլիայի եւ ԱՄՆ-ի հետ։ Գիտենք, որ կազմակերպեցին մի գեղեցիկ օպերացիա եւ տապալեցին այդ բանակցությունները։ Այնպես որ, ով այսօր ամերիկյան ջրաղացին ջուր է լցնում՝ թող լավ մտածի նաեւ հետեւանքների մասին։ Իսրայելն արդեն որոշ ժամանակ է, ինչ խոստանում է, որ հեսա հարվածներ է հասցնում Իրանին։ Այդ ինչպե՞ս է հասցնելու հարվածներ, եթե քեզ արգելել են եւ՛ ԱՄՆ-ի իշխանությունները, եւ՛ Ռուսաստանը՝ ասելով, որ շատ մեծ սադրանքի ես պատրաստվում։ Տեսեք, արդեն Ուկրաինային են ստիպում իր դերը կատարել։ Այ դա մեզ արդեն պետք չէ։ Ասեմ ավելին` շատ քաղաքական սցենարներ նաեւ անիմաստ են այն պատճառով, որ վերջնականապես մոտենում է տրամաբանական ավարտին եռակողմ դաշինքը ու տվյալ դեպքում ողջ աշխարհը տեսնում է, թե այդ եռակողմ դաշինքն ինչն է։ Ես զուտ բնակչության քանակությամբ եմ վերցնում՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան։ Չինաստանը պատասխանատու է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, Ռուսաստանը վերցնում է Արեւմտյան Եվրոպան, Իրանը վերցնում է մահմեդական աշխարհով ազդեցություն եւ գործունյա մասնակցություն՝ որպես պարտականություն։ Այսինքն, ոլորտներով սուրբ երակը բաժանել է աշխարհը. դու մահմեդական աշխարհի պատասխանատու ես, ես՝ եվրոպական աշխարհի, նա՝ հեռավոր Արեւելքի, Խաղաղօվկիանոսյան եւ այլն։ 


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված