Զելենսկին նշել է Ուկրաինայի համար Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական թեման Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ընթացիկ վիճակը (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Մենք այստեղ չենք կատակում․ Լուկաշենկո Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերով Փաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ) Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունը

Խիստ մասնավոր կյանքի տվյալներն այլ անձանց փոխանցելը հակասում է մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին

Հասարակություն

Պատգամավորի՝ խիստ մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալները վարույթի հետ առնչություն չունեցող անձանց փոխանցելը և դրանք նեղ կուսակցական խնդիրներ լուծելու նպատակ օգտագործելը հակասում է քրեական դատավարությունում մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին, այս մասին նշել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը` անդրադառնալով ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսում առկա տեղեկության արտահոսքի դեպքին։

«Քրեական վարույթի առարկան կազմող տվյալները քաղաքական նպատակով հրապարակելը
 
Մաս 1- Պետական գաղտնիք կազմող տվյալների պաշտպանությունը
 
1․ Եթե, օրինակ՝ տնտեսական հանցանքի վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում քննիչն հայտնաբերում է օրինակ՝ պետական անվտագության դեմ ուղղված հանցանքի հատկանիշներ, ապա պարտավոր է այդ մասին ներկայացնել հաղորդում, որի հիման վրա նախաձեռնվում է առանձին քրեական վարույթ։
Այդ քրեական վարույթի շրջանակում գործում է պետական գաղտնիքի պահպանության հատուկ ռեժիմ։ Այսպես՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ (Քր․ԴՕ-ի 169-րդ հոդված):
 
ԱՅՍՊԻՍՈՎ - պետք է պարզել, թե քննիչն այլ հանցանքի մասին հատկանիշներ հայտնաբերելիս, արդյոք ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, թե ոչ։
2․ Քննչական մարմինը, եթե կարիք ունի տեխնիկական միջոցի կիրառմամբ հեռախոս «բացել», ապա դրա իրավական ձևը դատական փորձաքննություն նշանակելն է։ Այսպես՝ փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի (․․․) հատուկ գիտելիքներ (Քր․ԴՕ-ի 252-րդ հոդված):
ՀՀ քննչական կոմիտեի կազմում գործում է փորձագիտական կենտրոն, որը կոչված է լուծելու փորձաքննության առարկան կազմող խնդիրներ։
 
ԱՅՍՊԻՍՈՎ - իրականությունը քողարկելու նպատակով հորինված պատմություն է այն, որ մի գերատեսչություն (ենթադրվում է քննչական մարմինը) դիմել է Վարչապետի ենթակայության ներքո գործող գերատեսչությանը (ենթադրվում է ԱԱԾ-ին), խնդրելու, որ նա տեխնիկական միջոցներով լուծի դատավարական խնդիր։
3․ Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց բացատրություններից ստեղծում է տպավորություն, որ քննչական մարմինը խնդրել է մեկ այլ գերատեսչությանը կատարել է պատգամավորի հեռախոսի թվային խուզարկություն, որը, ըստ օրենքի՝ էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է (Քր․ԴՕ-ի 236-րդ հոդված): Եթե դա այդպես է, ապա թվային խուզարկությունը՝ որպես քննչական գործողություն կատարում է քննիչը, այն էլ բացառապես դատարանի որոշման հիման վրա։
 
ԱՅՍՊԻՍՈՎ – Քննիչն նման իրավիճակում իրավասու չէ քննչական գործողության (թվային խուզարկության) կատարումը պատվիրակել օպերատիվ աշխատակցին։
 
Մաս 2 – Պատգամավորի մասնավոր կյանքի պաշտպանությունը
 
Եթե տնտեսական հանցանքի վերաբերյալ վարույթով բացահայտվում են վարույթի հետ առնչություն չունեցող մասնավոր տվյալներ, ապա դրանք պահպանվում են քրեադատավարական հատուկ ռեժիմով։
 
Այսպես՝
 
1.1․ Իրավասու մարմիններն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքել, պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դա անհրաժեշտ է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու համար: (Քր․ԴՕ-ի 26-րդ հոդվածի 1-ին մաս)․
 
1․2․ Նախաքննության տվյալների հրապարակումն արգելվում է, եթե դա կարող է` վտանգել վարույթի մասնակիցների կամ այլ անձանց իրավունքները (Քր․ԴՕ-ի 186-րդ հոդվածի 2-րդ մաս)․
 
1․3․ Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել մասնավոր և ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնիքի պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ (Քր․ԴՕ-ի 168-րդ հոդվածի 1-ին մաս)․
 
1․4․ Վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն (Քր․ԴՕ-ի 168-րդ հոդվածի 2-րդ մաս)։
 
ԱՅՍՊԻՍՈՎ – Պատգամավորի՝ խիստ մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալները վարույթի հետ առնչություն չունեցող անձանց փոխանցելը և դրանք նեղ կուսակցական խնդիրներ լուծելու նպատակ օգտագործելը հակասում է քրեական դատավարությունում մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին։
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - քննչական աշխատանքը և քրեական արդարադատությունն աղաղակող աստիճանի հեղինակազրկող այս իրավիճակի առաջին պատասխանատուն վարույթն իրականացնող քննիչի վերադասներն են»,-  գրել է Ղամբարյանը:
 





Զելենսկին նշել է Ուկրաինայի համար Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական թեմանՓաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ընթացիկ վիճակը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ ԲաբուխանյանՄենք այստեղ չենք կատակում․ ԼուկաշենկոԹուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքիցԹրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալՍա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններինԴուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել. Արտակ Զաքարյան«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նամակ է հղել Սուրեն ՊապիկյանինԷրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ ՓաշինյանըԲանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերովՇոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերովՈւկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակԲրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունումՌուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ)Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով16 ակումբներ, որոնք արդեն ապահովել են իրենց տեղը ՉԼ-ի 2025/26 փուլինԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top