Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան

Ներքաղաքական

Իհարկե, պատրաստ եմ, ես հո երեխա չե՞մ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է նրան, որ գլխավոր դատախազն իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով կարող է մտնել ԱԺ:

 

«Ես չեմ բացառում, ես ուզում եմ, թող հրապարակեն։ Եթե իրենք չհրապարակեն, ես եմ հրապարակելու, ասել եմ՝ այստեղ որտե՞ղ է իմ հանցանքը։ Ես դիմացինին նայել եմ որպես հատուկ ծառայությունների ագենտ և այդ ձևի իր հետ խոսացել եմ»,-ասաց նա:

 

Աղազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ինքն իր մանդատը վայր դնի. «Ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ, նրանք երկու տարբեր բաներ են»:

 

Նա բացառեց, որ ինքնակամ վայր կդնի մանդատը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ