Տոներն են մոտենում, փողերն են կրճատվում
Ներքաղաքական
«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն` Ազգային ժողովում արշալույսները խաղաղ չեն: Բայց խոսքը բոլորովին էլ չի վերաբերում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին կամ ներիշխանական ու ներընդդիմադիր խոհանոցում առկա խմորումներին:
Այսպիսով՝ Ամանորին ընդառաջ Ազգային ժողովի աշխատակազմի համար տհաճ «անակնկալ» է նախապատրաստել ղեկավարությունը՝ ինչպես կադրային, այնպես էլ աշխատավարձային կրճատումների տեսքով: Խորհրդարանական հանձնաժողովներում էլ «պադավատներն» են որոշել կրճատել: Արդյոք մի բունտ էլ Ազգային ժողովում կբարձրանա, դժվար է ասել, բայց որ աշխատակազմում 5-ից չորսն այլեւս չի կարողանում հանդուրժել այս իշխանությանը, կամաց-կամաց ջրի երես է դուրս գալիս:
Սեփ. լրատվություն