Ինչպես է Ռոզա Դավթյանը լաց լինում եղբոր հետ պարելիս. հուզիչ ու բացառիկ կադրեր Ով է Ռոզա Դավթյանի սկեսուրը․ ինչպես է նրան դիմավորում ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1֊ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ» ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք կկիրառվի․ դեսպանատուն Ամբողջ դահլիճը հուզված է. ինչպես է հարսшնիքին Ռոզա Դավթյանը հուզիչ խոսքեր է ուղղել մшhшցած հայրիկին Բրիտանացիները կեղծ տեղեկատվություն են տարածում Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի պատճառների մասին Կոնստանտինովկայի ճակատում ուկրաինական ուժերի վիճակը ծայրահեղ վատթարացել է (Քարտեզ) Լավրով. ՌԴ-ն պատրաստ է Թրամփի առաջարկով խաղաղության համաձայնագիր կնքել, բայց... Թրամփը Մակրոնին ասել է, որ Ֆրանսիայի նախագահը չպետք է մասնակցի Զելենսկու հետ հանդիպմանը. The Sun Այսօր` կյանքից հեռացած հայրիկի ծննդյան օրը, Ռոզա Դավթյանն ամուսնանում է… Հուզիչ հոլովակ (Video)

Իշխանությունն ու ընդդիմությունը զույգ դարդ ունի

Վերլուծություն

Իշխանության ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ կապված ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, օր օրի ավելի ֆանտաստիկ են դառնում:

Թե ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» չկատարող Հովիկ Աղազարյանին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջինն անոնսավորեց, որ նա այլեւս իրենց հետ ճանապարհ չունի անցնելու։ Մինչդեռ Աղազարյանը շարունակում է պնդել, թե անկախ պատգամավոր չի դառնա, ինքը ՔՊ խմբակցության անդամ է:

«Ես որեւէ մեկին առիթ չեմ տա` հակառակը տեսնելու, ընկալելու եւ այդտեղ ձեռքերը տաքացնելու»,- ի հեճուկս Ալեն Սիմոնյանի՝ ասում է Աղազարյանը:

Հիշեցնենք, որ ամենափաշինյանական Հովիկ Աղազարյանը, ով հավատացնում էր, թե դարձի է եկել շնորհիվ Նիկոլի, օրերս հայտարարել է, որ վերջինիս խնդրանքը՝ մանդատը դնելու հետ կապված, մերժում է:

Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքրականը, թերեւս, Նիկոլ Փաշինյանի լռությունն է, նա խոսում է տոլմա փաթաթելուց սկսած մինչեւ ամենազարմանազան հարցերի շուրջ, իսկ Հովիկի մասին լուռ է: Իհարկե, սա ունի իր պատճառը:

Ակնհայտ է, որ այս հարցում Նիկոլն ընկել է ցուգցվանգի մեջ: Բանն այն է, որ ինչ որոշում էլ կայացնի նա Հովիկ Աղազարյանի հարցում, միեւնույնն է, ցույց է տալու իր այլեւս կորցրած հեղինակության մասին սեփական թիմում եւ նախադեպ է ստեղծելու մյուս յուրայինների համար: Այլ կերպ ասած՝ այս հարցում ջախջախիչ պարտություն է կրել՝ անկախ նրանից Աղազարյանը մանդատը կդնի, թե չի դնի, կդառնա անկախ պատգամավոր, թե կմնա խմբակցությունում՝ ՔՊ-ի կոկորդին:

ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓԱԿՈՒՂՈՒՄ

Եվ այսպես՝

1. Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է կոմպրոմիսի, Հովիկ Աղազարյանին ինչ-որ նյութական կամ պաշտոնի տեսքով բաժին է տալիս, ապա դրան, բնական է, հետեւելու է այն, որ մյուս ՔՊ-ականներն են ապստամբելու, թե՝ մենք ինչո՞վ ենք պակաս Աղազարյան Հովիկից՝ կա՛մ մեր սիրտն էլ շահի, կա՛մ մնաս բարով:

2. Եթե Հովիկ Աղազարյանին հեռացնում են խմբակցությունից, նա մնում է անկախ պատգամավոր, ու դա չի ունենում որեւէ հետեւանք, սա փայլուն օրինակ է դառնում մյուս ՔՊ-ական պատգամավորների համար, որպեսզի իրենք էլ վերջապես ազատվեն նիկոլական լծից, շատ արագ կործանվող նավից փախչեն ու հայրենասերի դիմակ հագնեն:

3. Եթե Հովիկ Աղազարյանը, այդուհանդերձ, մնում է խմբակցությունում, սա էլ մի ուրիշ խայտառակություն է: Էլի ՔՊ-ականները տեսնում են, որ կարող են հայտնվել ինչ-որ կոռուցպիոն վարույթների մեջ, ինչպես Աղազարյանը, ու սա ներվի Փաշինյան Նիկոլի կողմից, եթե «դուխով» մերժեն վերջինիս խնդրանք-պարտադրանքները:

Ահա, թե ինչու է Հովիկ Աղազարյանի հարցը դարձել անլուծելի ու մնում ներքաղաքական դաշտի թոփ թեման: Սեփական թիմում առնվազն սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, իսկ իրավիճակը վաղուց դուրս է եկել իր «կոնտրոլից»:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԱԿՆ Է ԸՆԿԵԼ ԻՐ ԿԱԴՐԵՐԻ ՁԵՌՔԸ

Եվ մինչ ամեն ինչ շատ վատ է ՔՊ-ի ներսում, օգնության է գալիս խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը՝ իր Գեղամ Նազարյանով: ԱԺ «Հայաստան» խմբակցության գծից շեղված պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ, հակառակ Հովիկ Աղազարյանի, չի մերժել իր առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պահպանում է մանդատը՝ որպես անկախ պատգամավոր: Համենայնդեպս, այդպես է պնդում հենց ինքը՝ Գեղամ Նազարյանը, որ Քոչարյանի հետ հանդիպում-քննարկման արդյունքում եկել են այդպիսի եզրահանգման: Ու այստեղ ամենատարօրինակը քոչարյանականների պահվածքն է սոցցանցերում: Եթե, իսկապես, Ռոբերտ Քոչարյանն ասել է Գեղամ Նազարյանին, թե մանդատդ վայր մի դիր, ապա ինչո՞ւ են աղմկում քոչարյանականները, բա իրենց առաջնորդի խոսքը գետնո՞վ են տալիս:

«Գեղամ, ամոթ ունեցիր, մի վարկաբեկիր Աբգարիդ հիշատակը, վայր դիր մանդատդ։ Գուցե այդպես փրկես փշրանքների վերածված հեղինակությունդ։ Գեղամ, վստահեցնում եմ, որ դու մանդատակիր ես դարձել բացառապես նախագահ Քոչարյանի հեղինակության հաշվին, քանզի մինչ այդ քեզ ճանաչող չկար, եւ ինչ լավ էր, որ իսկապես քեզ ոչ ոք չէր ճանաչում», - օրինակ իր գրառումներից մեկում այսպես է արտահայտվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Ինչ խոսք, ամեն ինչ ունի իր բացատրությունը, եւ այստեղ կարելի է առաջնորդվել միայն վարկածներով: Եթե Գեղամ Նազարյանը վայր է դնում մանդատը, ապա նրան խորհրդարանում փոխարինում է եւս մեկ ՀՅԴ-ական: Փաստացի, այսօր «Հայաստան» դաշինքը բաղկացած է երկու թեւից՝ ՀՅԴ-ականներից ու քոչարյանականներից, եւ ինչքան ՀՀ երկրորդ նախագահի կադրերը քչանում են, այնքան ուժեղանում է ՀՅԴ-ն: Իսկ եթե ուժեղանում է ՀՅԴ-ն, էլ Ռոբերտ Քոչարյանն ինչի՞ն է պետք: Այնպես որ, չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այս մտավախությամբ է առաջնորդվում: Չմոռանանք, որ Գեղամ Նազարյանը հայտնվել է «Հայաստան» դաշինքում հենց քոչարյանական քվոտայով:

Իսկ գուցե ա՞յլ պատճառ կա, որ Ռոբերտ Քոչարյանը Գեղամ Նազարյանին չի «խնդրում» մանդատը վայր դնել: Չմոռանանք, Նազարյանի առանցքային զգուշացումը, որը նա հնչեցրեց հրապարակային: Նա հայտարարել եւ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ 44-օրյա պատերազմի պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ, ապա ակնարկել, որ առաջիկայում կխոսի այդ մասին, թե էլ ում է մեղավոր կամ պատասխանատու համարում։ Ո՞վ իմանա, թե ում ձեռնտու չէ Գեղամ Նազարյանի խոսելն առաջիկայում:

ՍԻՄՈՆՅԱՆ ԱԼԵՆ, ԴՈՒ ՍՈՒՍ

Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի դուրս գալուց հետո, այնպես չէ, որ մնացողները թունդ եւ արմատական ընդդիմություն են դարձել Փաշինյանին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը տարբեր եթերներում «հեքիաթներ» է պատմում, որ իրեն գործուղման չեն տարել, մոտեցել է իր աշխատակից Աշխենին եւ ասել՝ բա ինձ ինչի՞ չեք տանում բալթյան երկրներ:

«Սերյան Օհանյանը մոտեցել է ինձ ԱԺ խորհրդի նիստից հետո, ասել է՝ իմիջիայլոց, ես այսինչ երկրի բարեկամական խմբի անդամն եմ, ղեկավարն եմ, ինձ ինչի՞ չեք ներառում: Աղվան Վարդանյանը ինձ մոտեցել է եւ ասել՝ երբ ազատ կլինեք, գնանք մի հատ իրար հետ նստենք, սրճենք մի քիչ զրուցենք», - ասում է Ալեն Սիմոնյանը եւ եթե ճիշտ է ասում, ապա հարց է առաջանում՝ էլ ինչո՞ւ էիք փողոցում գոռում «դավաճան» ու «թուրք», որ հետո դուք խորհրդարանում սուրճ խմեք, իսկ շատուշատ մարդիկ ճկռեն քրեական գործերի տա՞կ:

«Պարոն Սիմոնյան, ասացին այսօր իմ մասին եք խոսել։ Էլ չանեք։ Գիտեք` ինչու՝ ես ձեր մասին չեմ խոսում», -ահա այսպիսին էլ եղավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի արձագանքը: Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց. «Լավ, կմտածեմ»:

Ստացվում է, որ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը միայն խորհրդարանում է, իսկ ազգի մասին կմտածեն, հաջորդ դասին: Եվ այս մանր-մունր ներքաղաքական ինտրիգներով էլ շարունակում են հանրությանը շեղել՝ այն մարտահրավերներից ու վտանգներից, որոնք բախում են մեր երկրի դուռը՝ արդեն ներսից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ինչպես է Ռոզա Դավթյանը լաց լինում եղբոր հետ պարելիս. հուզիչ ու բացառիկ կադրերՈվ է Ռոզա Դավթյանի սկեսուրը․ ինչպես է նրան դիմավորումԱՅՍՕՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1֊ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ» ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՍահմանված ժամկետից երկար մնալու դեպքում ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք կկիրառվի․ դեսպանատունԱմբողջ դահլիճը հուզված է. ինչպես է հարսшնիքին Ռոզա Դավթյանը հուզիչ խոսքեր է ուղղել մшhшցած հայրիկինԲրիտանացիները կեղծ տեղեկատվություն են տարածում Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի պատճառների մասինԿոնստանտինովկայի ճակատում ուկրաինական ուժերի վիճակը ծայրահեղ վատթարացել է (Քարտեզ)Լավրով. ՌԴ-ն պատրաստ է Թրամփի առաջարկով խաղաղության համաձայնագիր կնքել, բայց...Թրամփը Մակրոնին ասել է, որ Ֆրանսիայի նախագահը չպետք է մասնակցի Զելենսկու հետ հանդիպմանը. The SunԱյսօր` կյանքից հեռացած հայրիկի ծննդյան օրը, Ռոզա Դավթյանն ամուսնանում է… Հուզիչ հոլովակ (Video)Եթե ​​Ուկրաինան և ՌԴ-ն հաշտության չգալ հաջորդ շաբաթ, ԱՄՆ-ն կարող է դուրս գալ բանակցություններից. ՊետքարտուղարԽեցգետին և կենդանակերպի ևս 2 նշաններ, որոնց համար ապրիլի 27-ի նորալուսինը երջանկության նոր փուլ կբերիԹույլ չտանք, որպեսզի խեղաթյուրվի մեր պատմությունը. Հենրիխ Դանիելյան Էրոտիկ իրավիճակ. Իվետա Մուկուչյանը կադրեր է հրապարակել իր ֆոտոսեսիայիցՎԻԴԵՈ. Բացառիկ կադրեր Ռոզա Դավթյանի հարսանիքից. զույգը ժամանեց ռեստորանԵրևանը Ջազի միջազգային օրը կնշի ջազային բացօթյա համերգով Կասկադում Մոտ ապագայում կտեսնենք ռազմական գործողությունների ակտիվացում. Գրիգոր ԲալասանյանՌուսական Սու-34-երը 15 սավառնող ավիառումբերով հարվածել են Բոգատիրում ուկրաինական դիրքերին (Տեսանյութ) «Ինտեր» — «Ռոմա». Մեկնարկային կազմեր Երթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքումՎարդան Ղուկասյանը բանտից հայտնել է իր շնորհակալական ուղերձը. ՁայնագրությունՌուսատյացության տարածման համար հսկայական ֆինանսներ են ծախսվել. Քեռյանը փակագծեր է բացումՋրհոս և ևս 2 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն գալիք շաբաթվա ընթացքում՝ ապրիլի 28-ից մայիսի 4-ըՎԻԴԵՈ. Ռուսաստանի Դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվելԻրականում ինչ է կատարվել Շահիդ Ռաջայի նավահանգիստում․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի հայտնի միջազգայնագետըՓողոցով հնարավոր չէ հեռացնել այս իշխանությանը. Արման ՂուկասյանԳիժ ապրիլ. որոշ մարզերում ձյուն է սկսվելՀռոմի պապը վախճանից առաջ հաշվին ունեցած 200,000 եվրոն փոխանցել է հիփոթեքի մարմանըԻրանի Շահիդ Ռաջայի նավահանգիստը երեկվա պայթյունից հետո (Լուսանկարներ)Կենդանի Նոստրադամուսը նորից սարսափեցնող կանխատեսում է արել 2025 թվականի համարԻրանի նավահանգստում տnւժածների թիվը հասել է 1139-իԱյսօր գիշերը սպասվում է անձրև և ամպրոպՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԾնվել է Շուշաննա Թովմասյանի ու Վահե Սայանի դուստրըԱՄՆ Սենատը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթԵ՞րբ կնշվի Համբարձման տոնըԼարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում, 15 գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհըԻրանում պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի մեջ օգտագործվող նյութի պատճառովՎԻԴԵՈ. Մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՇԻՐԱԿՑԻՆԵՐ ՇՏԱՊԵՔ, Ավետիսյան դիագնոստիկ կենտրոն.Շուտով «Բժշկի մոտ»Կենդանակերպի որ նշանների բախտը կբերի 2025 թվականի մայիսին. Ֆինանսական հորոսկոպԿյանքից հեռացել է «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման դերասանուհի Սվետլանա ԽարլապըԱստղագուշակ ապրիլի 27-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲժիշկ Մալիշեւան անվանել է մի արտադրանք, որը չպետք է համակցել հացի հետՌոնալդուն խփեց 934-րդ գոլը, «Ալ Նասրը» դուրս եկավ ասիական ՉԼ-ի կիսաեզրափակիչ(տեսանյութ)Ռուսական «Սոլնցեպյոկ» ծանր հրատետային համակարգերը ոչնչացրել են ուկրաինական կուտակումը Սումում (Տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Բարսելոնան» դրամատիկ խաղում հաղթեց «Ռեալին» և նվաճեց Արքայական գավաթը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top