Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է Շարմազանով

Ներքաղաքական

Ամոթը ոչ թե նահատակությունն է,այլ՝ կենդանի մեռել լինելը։

 

Տգետներ,նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են։

 

Կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է Հայաստանի ԱԺ-ում իր կոլլաբորացիոնիստական ու ադրբեջանահաճո ելույթները։

 

Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ Նիկոլի հերթական զառանցանքներին,բայց հիմա մի էպիզոդի մասին եմ ուզում խոսել։

 

Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։

 

Սա նույնիսկ նահատակ բառի իմաստը չի ընկալում։

 

Նահատակը ՝ վեհ գաղափարի ,հավատի ու հայրենիքի համար գիտակցաբար կյանքը զոհած մարդն է։

 

Նահատակ էին Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։

 

Նահատակ էր Վարդան Մամիկոնյանը։

 

Նահատակ էին Դուշման Վարդանն ու Ռոբերտ Աբաջյանը։

 

Նահատակներ են հանուն Հայաստանի ու Արցախի գիտակցաբար մարտիրոսված հայորդիները։

 

Նահատակը ՝հաղթողն է:

 

Նահատակության արդյունքը հենց Եռաբլուրն է։

 

Նահատակությունը յուրաքանչյուր ազգի վաղվա հաղթանակի գրավականն է։

 

Նահատակությունը հանգեցնում է հարության։

 

Սա արդեն նահատակությունն է որպես վատ երեւույթ ներկայացնում։

 

Նահատխկությունը վաղվա կյանքի ու հաղթանակի գրավականն է։

 

Դու դրանից ի՞նչ պիտի հասկանաս,Նիկոլ Փաշինյան։

 

Քոնը Էրդողանի գիրքն ու կորցրած

կադաստրի վկայականն է։

 

Ամոթը ոչ թե նահատակ լինելն է,այլ կենդանի մեռելի կարգավիճակով անհոգ գոյատեւելը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ