Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԻ

Վերլուծություն

Այն մռայ ի­րա­վի­ճա­կը, որն այս օ­րե­րին զար­գա­նում է Հա­յաս­տա­նի շուրջ, ի­հար­կե` սպա­սե­լի էր: Ա­մեն դեպ­քում, այս զար­գա­ցում­նե­րը լիո­վին տե­ղա­վոր­վում են ա­մե­րիկ­յան ներ­քին եւ դրա­նից ար­տա­ցոլ­վող նաեւ ար­տա­քին ի­րո­ղութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում: Այն է՝ իշ­խա­նութ­յու­նից հե­ռա­ցող լի­բե­րաստ­նե­րը փոր­ձում են Թ­րամ­փին թող­նել մի այն­պի­սի ժա­ռան­գութ­յուն, որ­տեղ հատ­ված կլի­նեն հնա­րա­վո­րինս շատ «ան­վե­րա­դար­ձե­լիութ­յան գծեր», ո­րը եւ նոր վար­չա­կազ­մի ձեռ­քե­րը կկա­պի այն բո­լոր ծրագ­րե­րում, ո­րոնց մա­սին Թ­րամ­փը խո­սում էր նա­խընտ­րա­կան փու­լում եւ ընտր­վե­լուց հե­տո:

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԵՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ

Ա­հա այս ֆո­նին Բայդե­նը հեր­թա­կան ան­գամ ցույց տվեց, որ դե­մոկ­րա­տիա կոչ­վածն ա­մե­րիկ­յան վեր­նա­խա­վի հա­մար ար­դեն ոչ թե նույ­նիսկ կլա­նա­յին, այլ անձ­նա­կան շա­հերն ա­ռաջ տա­նե­լու հա­մար սո­վո­րա­կան տրյուկ է՝ նե­րում շնոր­հե­լով իր հան­ցա­գործ որ­դուն, ո­րի միայն դեռ ա­պա­ցուց­ված մե­ղադ­րանք­նե­րը բա­վա­րար են 17 տար­վա ա­զա­տազրկ­ման հա­մար: Այ­սինքն, հա­նուն նրա, որ, օ­րի­նակ, սո­վո­րա­կան թմրա­մոլ եւ հան­ցա­գործ Հան­թե­րի Բայ­դե­նը բերդ չնստի, ա­սենք, սի­րիա­ցի­նե­րը նո­րից պետք է զանգ­վա­ծա­բար սպան­վեն: Թե Թ­րամ­փը, ստանձ­նե­լով պաշ­տո­նը, սույն հան­ցա­գոր­ծին կա­լա­նա­վայր կու­ղար­կի՝ չե­ղար­կե­լով ակն­հայ­տո­րեն իմ­պիչ­մեն­տի «ձգող» Բայ­դե­նի այդ հրա­մա­նա­գի­րը, կտես­նենք հե­տա­գա­յում: Իսկ այս պա­հին ի­րո­ղությ­ունն այն է, որ Հա­յաս­տա­նի հա­րե­ւա­նութ­յամբ Սի­րիան նո­րից պայ­թեց, Վ­րաս­տա­նը փոր­ձում են պայ­թեց­նել, լա­րում­ներ են ծա­վա­լում Աբ­խա­զիա­յում: Այ­սինքն, կախ­ված նրա­նից, թե այս ի­րա­դար­ձութ­յուն­նե­րն ինչ ըն­թացք կու­նե­նան, միան­գա­մայն վտան­գա­վոր զար­գա­ցում­նե­րի կա­րող է բախ­վել նաեւ Հա­յաս­տա­նը: Ու այդ վտան­գը շատ ա­վե­լի լուրջ է դառ­նում, հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կո­լը շա­րու­նա­կում է ա­մեն ինչ ա­նել՝ մեր եր­կի­րը դաշ­նա­կից­նե­րից զրկե­լու հա­մար: Խոս­քը` մաս­նա­վո­րա­պես ՀԱՊԿ-ի մա­սին է, ո­րը, չմո­ռա­նանք, ՌԴ-ից ե­կած պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հա­մա­ձայն, գտնվում է ռու­սա­կան «մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցի» պաշտ­պա­նութ­յան տակ:

ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Ու­րեմն, ի՞նչ է տե­ղի ու­նե­նում մեր երկ­րի շուրջ այս օ­րե­րին: Սկ­սենք Սի­րիա­յից՝ նախ ֆիք­սե­լով, որ այս­տեղ Հա­յաս­տա­նի հա­մար ծայ­րա­հեղ վտան­գա­վոր մեկ ե­րե­ւույթ տե­սա­նե­լի դար­ձավ: Թուր­քիան այս օ­րե­րին փոր­ձու­մ է ա­մեն կերպ քա­րո­զել, որ Սի­րիա­յում վերսկս­ված պա­տե­րազ­մի հետ կապ­ված ին­քը ո­րե­ւէ կապ չու­նի, նա­խա­ձեռ­նող­ներն Իս­րա­յե­լը եւ ԱՄՆ-են: Մինչ­դեռ ի­րո­ղութ­յունն այն է, որ սի­րիա­կան զի­նա­դա­դա­րի հիմ­քում դրված ե­ռա­կողմ (ՌԴ-Ի­րան-­Թուր­քիա) պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հա­մա­ձայն, Թուր­քիան ե­րաշ­խա­վո­րում էր, որ սի­րիա­կան Իդ­լի­բի եւ հյու­սի­սա­յին գո­տի­նե­րից խմբա­վո­րում­նե­րը չեն խախ­տի զի­նա­դա­դա­րը: Ընդ ո­րում, այս հատ­ված­նե­րում գե­րիշ­խում են հենց Թուր­քիա­յի կող­մից հո­վա­նա­վոր­վող խմբա­վո­րում­նե­րը, եւ ԱԳ նա­խա­րար Ֆի­դա­նի ար­դա­րա­ցում­նե­րին, թե այդ ու­ժերն Ան­կա­րա­յի «գլխից թռնե­լով» են ան­ցել հար­ձակ­ման, ի­հար­կե, ոչ մե­կը չի հա­վա­տում: Էր­դո­ղանն էլ, թե­րեւս, իր հեր­թին է հաս­կա­նում, որ իր նման ար­դա­րա­ցում­նե­րին Մոսկ­վա­յում եւ Թեհ­րա­նում լուրջ չեն վե­րա­բեր­վի: Բայց դրա­նով հան­դերձ, երբ հնչեց­նում է այդ ար­դա­րա­ցում­նե­րը, ա­պա դրանք ա­վե­լի շատ նման­վում են Մոսկ­վա­յին ուղղ­ված մե­սի­ջի, թե Ան­կա­րան ՌԴ-ի դեմ ու­ղիղ բախ­ման գնալ չի ցան­կա­նում: Ն­կա­տենք նաեւ, որ թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը եւս, ի­հար­կե, ոչ ա­ռանց վե­րին հրա­հան­գի, ա­հա­բեկ­չա­կան ու­ժե­րի կող­մից Հա­լե­պը գրա­վե­լուց հե­տո սկսե­ցին հրա­պա­րա­կել քար­տեզ, որ­տեղ ոչ միայն Հա­լե­պով հան­դերձ հյու­սի­սա­յին Սի­րիան, այլ նաեւ հյու­սի­սա­յին Ի­րա­քը՝ Քիր­քու­կով եւ Մո­սու­լով հան­դերձ պատ­կեր­ված են Թուր­քիա­յի կազ­մում: Ա­վե­լին, նաեւ Նա­խի­ջե­ւա­նը եւ դրան կից Ի­րա­նի տա­րած­քը: Փո­խա­րե­նը սահ­մանն «անց­կաց­նում» են Հա­յաս­տա­նի եւ Վ­րաս­տա­նի ա­րեւմտ­յան ներ­կա սահ­մա­նով, եւ այս ա­մենն ա­վե­լի նման է Մոսկ­վա­յին ար­վող ա­ռա­ջար­կի:

­Սա­կայն այս պատ­մութ­յան մե­խը մի փոքր այլ է: Թուր­քիա­յի, Իս­րա­յե­լի թե ԱՄՆ-ի կամ մի­գու­ցե միան­գա­մից ե­րե­քի հո­վա­նա­վոր­մամբ ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րը շատ ա­րագ եւ լուրջ հա­ջո­ղութ­յու­նն­երի կա­րո­ղա­ցան հաս­նել: Սա­կայն կա պա­տե­րազ­մա­կան մեկ կա­րե­ւոր օ­րենք՝ ա­մե­նադժ­վա­րը ոչ թե ինչ-որ բան գրա­վելն է, այլ հե­տա­գա­յում այն պա­հե­լը: Այն, որ ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րը կա­րո­ղա­ցան կայ­ծակ­նա­յին ա­րա­գութ­յամբ նման հա­ջո­ղութ­յու­նն­երի հաս­նել, դա խո­սում է ոչ թե նրանց ու­ժի, այլ` տվյալ պա­հին սի­րիա­կան բա­նա­կի թու­լութ­յան մա­սին: Ի­հար­կե, այլ հարց է, թե նա­խորդ պա­տե­րազ­մում, հատ­կա­պես վեր­ջին փու­լում ի­րե­նից միան­գա­մայն լուրջ ուժ ներ­կա­յաց­նող սի­րիական բա­նակն ին­չու Ա­սա­դը չկա­րո­ղա­ցավ էլ ա­վե­լի ամ­րաց­նել, լու­ծել բա­զում ու բա­զում ներ­քին հար­ցե­ր: Վեր­ջա­պես, ին­չու են սի­րիա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը խո­սում զանգ­վա­ծա­յին դա­վա­ճա­նութ­յան մա­սին, եւ այս­պես շա­րու­նակ:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Մ­յուս կող­մից, Հա­լե­պի գրա­վու­մից հե­տո, թեեւ ա­հա­բեկ­չա­կան խմբե­րը փոր­ձե­ցին ա­րա­գո­րեն հա­ջո­ղութ­յու­նը զար­գաց­նել այլ ուղ­ղութ­յուն­նե­րով, սա­կայն վեր­ջին օ­րե­րին Իդ­լի­բից Դա­մաս­կոս տա­նող ուղ­ղութ­յան հիմ­նա­կան քա­ղա­քի, ա­վե­լի ճիշտ՝ տա­րա­ծաշր­ջա­նի՝ Հա­մա­յի հատ­վա­ծում այլ պատ­կեր է նկատ­վում: Նախ, ռուս­նե­րը եւս փո­խե­ցին Սի­րիա­յում ռու­սա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րին, որն ակն­հայ­տո­րեն ի­րենց չար­դա­րաց­րեց, եւ հի­մա հրա­մա­նա­տարն է սի­րիա­կան նա­խորդ պա­տե­րազ­մով ան­ցած եւ ժա­մա­նա­կին Հա­լեպն ամ­բող­ջո­վին ա­զա­տագ­րած միան­գա­մայն փոր­ձա­ռու գե­նե­րալ Ա­լեք­սանդր Չայ­կոն, ով նաեւ հսկա­յա­կան փորձ է ձեռք բե­րել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում: Գե­նե­րալ, ում մինչ հի­մա էլ Իդ­լի­բի գրո­հա­յին­նե­րի շրջա­նակ­նե­րում հա­մա­րում են իս­կա­կան մղձա­վանջ: Գու­մա­րած, սի­րիա­կան աղբ­յուր­նե­րը հայտ­նում են, որ հենց «ռուս հրա­հան­գիչ­ներն» են այս պա­հին ստանձ­նել նաեւ սի­րիա­կան բա­նա­կի, ա­սենք նաեւ Ի­րա­քից եւ Ի­րա­նից ա­րա­գո­րեն Սի­րիա տե­ղա­փոխ­վող ու­ժե­րի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րութ­յու­նը, նաեւ, որ այս պա­հին ծրագր­վում է հա­կա­հար­ձակ­ման մեծ օ­պե­րա­ցիա:

­Հա­ջոր­դը. այս օ­րե­րին բա­զում կադ­րեր կան ռու­սա­կան ա­վիա­ցիա­յի մասշ­տա­բա­յին եւ միան­գա­մայն հա­ջող գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մա­սին: Այդ թվում, ոչն­չաց­վում են ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րա­կան կե­տե­րը եւ ա­հա­բե­կիչ­նե­րի հար­ձակ­վող շա­րաս­յու­նե­րը: Ան­գամ զա­վեշ­տի նման­վող ի­րա­վի­ճակ ֆիքս­վեց, երբ ոչն­չաց­ված ա­հա­բեկ­չա­կան ու­ժե­րից մե­կի ներ­կա­յա­ցու­ցի­չը տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ սպառ­նում էր, որ կբո­ղո­քի ՄԱԿ-ին:

Ի­րա­նի դիր­քո­րո­շու­մը եւս միան­շա­նակ է, ա­ռա­վել եւս, երբ նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը հրա­պա­րա­կավ կոչ ա­րեց իս­լա­մա­կան երկր­նե­րին՝ մի­ջամ­տել Սի­րիա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կին, իսկ ԱԳ նա­խա­րար Ա­րախ­չին Դա­մաս­կո­սում հան­դի­պեց Ա­սա­դի հետ: Ե­րեկ էլ հայտ­նի դար­ձավ, որ Ի­րա­նը Սի­րիա է գոր­ծու­ղել Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի (ԻՀՊԿ) «Ղուդս» ու­ժե­րի ա­վագ հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Ջա­վադ Ղա­ֆա­րին, ո­րը ա­հա­բեկ­չա­կան շրջա­նակ­նե­րին ա­վե­լի հայտ­նի է, որ­պես «Հա­լե­պի դա­հիճ»: Այ­սինքն, ռուս գե­նե­րալ Չայ­կո­յի օ­րի­նա­կով, Ղա­ֆա­րին սի­րիա­կան նա­խորդ պա­տերազ­մում իր միան­գա­մայն ծան­րակ­շիռ դերն ու­նե­ցել է, բայց թե­րեւս ոչ միայն այդ փոր­ձը հաշ­վի առ­նե­լով է, որ նրան կրկին գոր­ծու­ղել են Սի­րիա: Ներ­կա­յումս Ղա­ֆա­րին ղե­կա­վա­րում է Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի հե­տա­խու­զա­կան կազ­մա­կեր­պութ­յան հա­տուկ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի բա­ժի­նը, որն ար­դեն շատ բան է ա­սում ի­րան­ցի գե­նե­րա­լի ներ­կա մաս­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի մա­սին:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, ա­մեն ինչ հու­շում է այն մա­սին, որ չնա­յած ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րի կայ­ծակ­նա­յին հա­ջո­ղութ­յուն­նե­րին, սի­րիա­կան այս հեր­թա­կան պա­տե­րազ­մը դեռ նոր է սկսվում: Թեեւ կա­րե­լի է ա­սել՝ սկսվել է, նկա­տի ու­նե­նա­լով, որ Հա­մա­յի ուղ­ղութ­յամբ սի­րիա­կան (ռու­սա­կան, ի­րա­նա­կան, ի­րաք­յան եւ այլն) ու­ժե­րին ար­դեն հա­ջող­վել է ո­րո­շա­կի վտան­գա­վոր ուղ­ղութ­յուն­նե­րում տա­րածք­ներ հետ վերց­նել՝ կա­յու­նաց­նե­լով ճա­կա­տը: Թե ուր կտա­նի պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քը, չշտա­պենք եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րում: Սա­կայն ո­րո­շա­կի դե­տալ­ներ այս պա­հին էլ կա­րե­լի է տես­նել: Նախ, Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հա­մար սա ոչ թե պար­զա­պես մար­տահ­րա­վեր է, այլ լրջա­գույն ռազ­մա­վա­րա­կան խնդիր: Ի­րա­նի հա­մար ա­ռա­վել եւս, քա­նի որ Սի­րիան կորց­նե­լու դեպ­քում շատ ծանր վի­ճա­կում կհայտն­վի նա­եւ Լի­բա­նա­նում «Հեզ­բոլ­լա­հը», ո­րից հե­տո ար­դեն հար­վածն ու­ղիղ Ի­րա­նին կուղղ­վի: Այ­սինքն, տրա­մա­բա­նա­կան է, որ Մոսկ­վան եւ Թեհ­րանն ամեն ինչ կա­նեն այս պա­տե­րազ­մը հաղ­թե­լու հա­մար, ան­կախ այն սպա­սե­լիք­նե­րից, թե Ս­պի­տակ տուն մտե­լով, Թ­րամփն ինչ կա­նի: Ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րին հաղ­թե­լը, ի­հար­կե, ռուս-ի­րա­նա­կան (սի­րիա­կան եւ այլն) ու­ժե­րի հա­մար մեծ խնդիր չէ: Այս­տեղ ա­վե­լի շատ հարցն այլ է՝ մին­չեւ ո՞ւր է Ան­կա­րան պատ­րաստ գնալ՝ իր ե­րա­զանք­նե­րի քար­տե­զը ի­րա­կա­նութ­յուն դարձ­նե­լու հա­մար: Ե­թե ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ ու­ղիղ բախ­ման աս­տի­ճան, ա­պա սա մի սցե­նար է են­թադ­րում, ընդ ո­րում` Հա­յաս­տա­նի հա­մար ծայ­րա­հեղ վտան­գա­վոր: Ե­թե ոչ այդ կար­գի, միան­գա­մայն այլ հարց է: Ա­մեն դեպ­քում, Դա­մաս­կո­սից Ա­րախ­չին մեկ­նեց Ան­կա­րա, եւ այդ այ­ցը շատ հար­ցե­րի պա­տաս­խան կա­րող է տալ:

Ա­մեն դեպ­քում, այս պատ­մութ­յու­նը եւս մեկ ան­գամ հաս­տա­տեց, որ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը, ան­կախ նրա­նից, թե երբ ինչ փաս­տա­թուղ­թ  է ստո­րագ­րում, ա­մեն պահ պատ­րաստ են ի­րենց պա­տա­ռը փախց­նել, ե­թե միայն դրա հա­մար հար­մար ա­ռիթ լի­նի: Սա ար­դեն լրջա­գույն դաս կա­րող էր լի­նել Հա­յաս­տա­նի հա­մար, բայց Նի­կո­լի հա­մար ի՞նչ դաս. Ան­նա­յի տոլ­ման կա, հե­ծա­նի­վը կա, մնա­ցածն էլ՝ ջհան­դա­մը:

 






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top