Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Երբ նայենք Արցախին՝ որպես ծնողի, նորից կլինի հայկական. Հայկ Նահապետյան

Թեմա

Ռազմական փորձագետ, գնդապետ Հայկ Նահապետյանը Արցախի Հայաստանի հետ վերամիավորման 35-ամյակին նվիրված կոնֆերանսում անդրադարձավ միջազգային իրավունքի  այն դրվագներին, երբ տարածքային ամբողջականությունը չի գործում որպես անխախտ սկզբունք: Գոյություն ունի մի կոնվենցիա. հնարավոր է մի պետության տարախքում ապրի ազգային փոքրամասնություն, կրոնական փոքրամասնություն եւ այդ փոքրամասնությունը կենտրոնի կողմից ենթարկվի խտրականության, ճնշումների, ագրեսիայի, ցեղասպանության: Ահա այս չորս էլեմենտի արձանագրման դեպքում ոլորտներն եմ ասում. քաղաքական, տնտեսական, մշակությաին, կրոնական, ռասսայական, ազգային, լեզվական այդ ոլորտներում խտրականությունն է իրավունք տալիս, որ տվյալ փոքրամասնութնյունը միջազգային համապատասխան կոնվենցիայով դիմելու ե՛ւ ՄԱԿ-ին, ե՛ւ ՄԱԿ անվտանգության խրհրդի մշտական հինգ պետություններին հիմնավորելով այդ կոնվեցիայի դրույթները, որով իր իրավունքները, որոնք միջազգային բոլոր կոնվենցիաներով ամրագրված են, որ խախտվում են: Իմ ասածի կա առնվազն մեկ միջազգային նախադեպ Կոսովոն: Ինչու Արեւմուտքը կամ, այսպես կոչված, միջազգային հանրություն ինչուը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, որովեհետեւ հիմնվելով այս կոնվենցիայի վրա նրանք  եզրակացրեցին, որ Կոսովոյում գտնվող ազգային փոքրամասնությունը ենթարկվում է բռնաճնշումների Սերբիայի  կենտրոնական իշխանությունների կողմից: Ահավասիք այդ ժողովուրդը չի կարող ապրել սերբերի հետ, դրա համար ինքը անջատվում է, ինքնորոշվում է: Կոսովոյի նախադեպային օրինակը կա: Ի դեպ, այդ նախադեպային օրինակը իբրեւ մահակ Արեւմուտքի գլխին մեծ մուրճով հարվածեց Ռուսաստանի նախագահը: Լուգանսկի եւ Դոնեցկի պահով, իհարկե, լեզվական, մշակութային, կրթական, կրոնական ագրեսիա էր այդ երկու Ուկրաինայի մաս կազմող սուբյեկտների նկատմամբ: Դրանից հետո  ի՞նչ անել այդ տարածքում ապրում էր նաեւ մի քանի հարյուր հազար Ռուսաստանի քաղաքացիներ: Երկրորդ` Ուկրաինայի ազգությամբ ռուս քաղաքացիների իրավունքները ոտնահարվում է եւ  կա միջազգային իրավունքը եւ կա նախադեպը Կոսովոյի օրինակով: Եվ  ՌԴ նախագահը ասաց` մենք պաշտպանելու ենք  այդ տարածքում ապրող քաղաքացիների իրավունքները: Իսկ Հայաստանի իշխանությունները  մինչեւ 2020 թվականը այդ մոտեցումը չի իրականացրել:

Մեզ Ռուսաստանի Դաշնության նախագահը տվել է օրինակ, ասել է Կոսովո: Այն, որ հիմա այնտեղ նա արյուն է թափում, նա դրա իրավական, միջազգային հիմքերը ունի: Նա ասում է, որ ես անում եմ դա, քանի որ իմ հայրենակիցները, իմ քաղաքացիները եւ իմ ազգակիցները` ռուսները ցեղասպանության են ենթարկվում: Կա նախադեպ եւ ես միացնում եմ իմ երկրին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ