«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել «Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխության Հերթական քաղաքական սպանությունը Իրանում Թրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմ Հուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնի Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին Ռուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբ Եվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցով Ռուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունը Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմի

Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում

Զարկերակ

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքները միջազգային իրավանորմերում ու ժամանակակից աշխարհում. Արցախի խնդրի լուծման ուղիները»

Խորհրդաժողովի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ  Սահմանադրության նախաբանում ասված է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրում  հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները …»:

 

Իսկ ՀՀ Անկախության հռչակագրում ասված է.

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»:

 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը «ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓԱՍՏՈՒՄ Է 

Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

  1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
  2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն:
  3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
  4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:
  5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
  6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում:

 

Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը  սահմանում է հետեւողականորեն  աջակցել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պաշտպանել իր բնակչության իրավունքները: «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ցանկացած միջազգային կամ ներքին փաստաթուղթ, որում  Լեռնյաին Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

 

 

ՀՀ օրենսդրությանը հակառակ`

2022թ. հոկտեմբերի 6-ին  Պրահայում  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  Արցախը ճանաչում է  Ադրբեջանի կազմում: Այնուհետեւ այդ հայտարարությունը  նա բազմիցս կրկնել է:

2023թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ Արցախի բնակչությանը տրված Հայաստանի Հանրապետության  անձնագրերը  վավեր չեն որպես ՀՀ քաղաքացու լիարժեք անձնագիր, այլ հանդիսանում են ճամփորդական փաստաթուղթ: Թեեւ, ՀՀ անձնագրի մասին օրենսդրական ակտերում սահմանված չեն  ՀՀ անձնագրի  երկու տեսակ:

 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ պետական պաշտոնները զբաղեցնող մի շարք այլ անձինք խախտել են ՀՀ Սահմանադրության  անբաժանելի մասը հանդիսացող նախաբանը, ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 28-րդ, 32-րդ, 39-րդ, 40-րդ, 47-րդ, 60-րդ, 62-րդ, 73-րդ, 123-րդ, 146-րդ, 152-րդ, 152-րդ, 167-րդ, 176-րդ, 191-րդ հոդվածները:

 

Ելնելով վերոնշյալից պահանջում  ենք դատական կարգով

  1. Առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի եւ  ՀՀ պետական պաշտոնները զբաղեցնող այն անձանց, ինչպես նաեւ` պետական իշխանության մարմինների այն հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում:
  2. Առ ոչինչ ճանաչել պետական մարմինների այն բոլոր որոշումները, որոնցով  Արցախի բնակիչներին տրված ՀՀ պետական նմուշի անձնագրերը  ճանաչվել են ճամփորդական փաստաթղթեր եւ դատական կարգով վերականգնել Արցախի այն բնակիչների ՀՀ քաղաքացիությունը, որոնք ստացել են ՀՀ պետական նմուշի անձնագրեր:

 

Պահանջում ենք նաեւ ՀՀ դատախազությունից  միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությունը եւ այլ օրենսդարական ակտերը խախտելու  վերաբերյալ:

 

Ձեւավորում ենք իրավապաշտպանների խումբ սույն Հայտարարությանը իրավական ընթացք տալու համար:

 

Երեւան. 01 դեկտեմբերի 2024թ. 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել«Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխությանՀերթական քաղաքական սպանությունը ԻրանումԹրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմՀուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնիԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՌուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբԵվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցովՌուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունըBild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված