Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան

Միշտ պետք է վառ պահենք այն գաղափարը, որ Արցախի հողը ոչ թե հավերժ ենք կորցրել, այլ ժամանակավոր. Հայկ Բաբուխանյան (Aravot.am)

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման նախաձեռնությամբ այսօր հրավիրված «Արցախի վերամիավորման 35-րդ տարեդարձը» թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ նախաձեռնող խմբի անդամ, քաղաքական գործիչ Հայկ Բաբուխանյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց. «Մեր պարտքն է՝ հիշել այս օրը, որը մեր ազգային վերածննդի արդյունքն է: Մենք չենք կարող մոռանալ, որ 35 տարի առաջ մեր ժողովուրդը կարողացավ վերամիավորել Արցախը: Այլ բան է, որ դրանից հետո քաղաքականությունը գնաց այնպես եւ, ցավոք, մեր ներքին կազմակերպվածությունն այնպիսին էր, որ այսօր Արցախը բռնազավթված է: Բայց մենք պետք է միշտ հիշենք, որ կարողացել ենք Արցախը վերամիավորել ու նորից պետք է վերամիավորենք: Դա է մեր նպատակը: Արցախցիների իրավունքները պետք է պահենք, Հայաստանի շահը պետք է պահենք, միշտ պետք է վառ պահենք այն գաղափարը, որ Արցախի հողը ոչ թե հավերժ ենք կորցրել, այլ ժամանակավոր: Դրա համար պետք է վերակազմակերպել ժողովրդին, որպեսզի նորից վերադառնանք այն օրվան, երբ 35 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 1-ին, վերամիավորեցինք Արցախը Հայաստանին: Սա է այսօրվա միջոցառման գլխավոր նպատակը»:

Պատասխանելով հարցին, թե մտահոգություն չկա՞, որ այսպես մի փոքր էլ շարունակվելու դեպքում չի բացառվում, որ մի օր էլ հայ ժողովուրդը ստիպված է լինելու հիշել նաեւ Հայաստանի կորուստը՝ նկատի առնելով այն, որ Ալիեւը ամեն առիթով արտաբերում է արեւմտյան Ադրբեջան արտահայտությունը, պարոն Բաբուխանյանը ասաց. «Եթե այս մարդիկ, որոնք Հայաստանում իշխանությունը բռնազավթել են,  մնան իշխանության, կամ գան նրանց նմանները ու նույն քաղաքականությունը վարեն, որի էությունն է՝ հրաժարվել բանակից, հրաժարվել հայկական ավանդույթներից, հրաժարվել հայոց ինքնաճանաչումից   եւ հրաժարվել հայ-ռուսական բարեկամությունից, բնականաբար, մի քանի տարի հետո խոսելու ենք արդեն Հայաստանի կորստի մասին: Այսօր դա շատ ռեալ է: Առաջիկա երկու ամիսը ճակատագրական է, որովհետեւ հիմա աշխարհում տեկտոնիկ փոփոխությունների ժամանակներ են, փոխվում է համաշխարհային կառավարման համակարգը: Եվ մինչեւ Դոնալդ Թրամփի մուտքը Սպիտակ Տուն, լինելու են կատաստրոֆիկ իրադարձություններ, ինչպես, օրինակ, Սիրիայում, Աբխազիայում կամ Վրաստանում: Այսինքն, պետք է հասկանանք, որ կարող ենք ստանալ նոր օջախ մեր սահմաններում՝ նոր հարձակում, նոր ագրեսիա: Եվ այս իշխանությունը, այո, բերում է նրան, որ մենք ունենում ենք կորուստներ»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք, խոսելու ժամանակները վաղուց արդեն չեն անցել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Խոսելու ժամանակը, այո, վաղուց անցել է, բայց, ցավոք, այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն, այն համաժողովրդական համախմբումը, որը պետք է որ լինի եւ այն անհանգստությունը, որ ժողովուրդը պետք է արտահայտի, չենք տեսնում: Մարդիկ հույս ունեն, որ կարող է կողքներովս անցնի այս վտանգը: Բայց այդպես չէ: Արցախի բնակչությանը մենք զգուշացնում էինք, որ շատ վատ օրեր են սպառնում, նույնիսկ խորհուրդ էինք տալիս, թե ինչ անել: Ցավոք սրտի, ոչ-ոք չլսեց: Ոչինչ կողքով չի կարող անցնել: Մենք ունենք արտաքին եւ ներքին թշնամի ի դեմս իշխանությունը գրաված այս խմբակի»: 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված