Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ՀՀԿ ԵԿ-ն շարունակում է պայքարը՝ թմրամիջոցների գովազդի տարածման դեմ

Թեմա
«ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված քաղաքի տարբեր հատվածներում թմրամիջոցների գովազդի տարածման դեմ պայքարին։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը թմրամիջոցների օգտագործման վնասների վերաբերյալ և նպաստել ավելի ապահով ու բարենպաստ միջավայրի ձևավորմանը՝ հատկապես երիտասարդների համար։
 
Ակցիայի շրջանակներում մասնակիցները հետևողականորեն հեռացնում են քաղաքային տարածքներում՝ պատերին, շենքերին և այլ հանրային վայրերում հայտնաբերված թմրամիջոցների գովազդային նշանները։ Բացի այդ, բնակչությանը տրամադրվում է համապատասխան տեղեկատվություն խնդրի էության և դրա հետևանքների մասին՝ նրանց ներգրավելով կանխարգելիչ նախաձեռնություններին աջակցելու գործում», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ