Ակտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասին Հակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. Համբարձումյան Սու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ) ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիր Ինչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսին Ինչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսին Տաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցել Ուկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և Լիմանում

Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ես ճիշտ էի. ՀՀ-ում Բելառուսի դեսպանը փակագծեր բացեց

Տեսանյութեր

Հայաստանի խորհրդայնացման 104-րդ տարեդարձի առթիվ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը ծավալուն ելույթով հանդես եկավ՝ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԸ:

«ԽՍՀՄ-ՈՒՄ ՈՉ ՈՔ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԻ ԵՂԵԼ ՌԴ-ԻՆ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Դիվանագետն անկեղծացավ, որ իրեն բախտավոր է համարում, որ Բելառուսում իրավապահ համակարգում իր տարիների կարիերայից հետո՝ նշանակվել է Հայաստանում դեսպան։

«Ես հասկացա, որ գալիս եմ ընկերներիս մոտ։ Գալիս եմ քրիստոնյաների երկիր: Մենք, ինչպես եւ դուք, քրիստոնյա ենք, ուստի՝ ես կարծում էի, որ ինձ համար հեշտ կլինի աշխատել այստեղ: Ընդ որում՝ այս հարցում բացարձակապես չեմ սխալվել: Երբ եկա, զգացի աջակցություն ու ջերմություն, ինձ շատ լավ ընդունեցին, նույնիսկ սկզբում իշխանություններն ինձ լավ ընդունեցին։ Իհարկե, ես միշտ հիշում եմ 2021 թվականին «Իրավունք TV»-ին տված իմ հարցազրույցը:  Դեռ, որպես անփորձ դիվանագետ, ես ասելի էի այնպիսի խոսքեր, որոնք ասում են, թե դիվանագետները չպետք է բարձրաձայնեն: Բայց հիմա, հետադարձ հայացք նետելով արդեն անցած ժամանակի վրա՝ հասկանում եմ, որ արել եմ միանգամայն ճիշտ: Այո՛, իրադարձությունների զարգացումը Հայաստանում ցույց են տալիս, որ ես ճիշտ էի։ Թեպետ այն ժամանակ, երեւի, ոչ բոլորն էին ինձ հետ համաձայն, հատկապես իշխանության ներկայացուցիչները:

Այդ հարցազրույցի ժամանակ ինձ շատ նորմալ, ոչ սադրիչ հարց տրվեց: Մենք քննարկում էինք Միութենական պետության թեման (ի դեպ, շուտով Ռուսաստան- Բելառուս Միութենական պետության տարեդարձն է, որի կապակցությամբ Մոսկվայում շատ լուրջ միջոցառումներ են լինելու), եւ մենք հանգեցինք այն եզրակացության, որ եթե չլիներ այս Միութենական պետությունը, Բելառուսը չէր հասնի այն արդյունքներին, ինչ ունենք այսօր։ Ասում են՝ դիվանագետի լեզուն տրված է նրա համար, որ մտքերը թաքցնի: Բայց, դա, երեւի, այնքան էլ ճիշտ չէ: Ու ես այդ ժամանակ, հավանաբար, ասացի մի ոչ պոպուլյար բան: Անդրադարձանք նրան, որ Միութենական պետությունը երկու լուրջ անդամ ունի՝ մեծ երկիր ու փոքր երկիր՝ Ռուսաստանը ու Բելառուսը եւ պակասում է երրորդ երկիրը։ Ո՞րն է այն: Չասացի, միայն նշեցի, որ պակասում է։ Բայց իմ հարցազրույցի հաջորդ օրը քննադատությունների տարափ սկսվեց իմ դեմ, թե ես իբրեւ ասել եմ, որ դա Հայաստանն է։ Բայց իմ խոսքից միայն կարելի էր ենթադրել, որ հենց նկատի ունեի Հայաստանը, քանի որ այն ամենամոտն է Ռուսաստանին եւ Բելառուսին: Իսկ եթե վերցնենք Խորհրդային Միությունը, ապա հավանաբար ոչ ոք ավելի մոտ չի եղել Ռուսաստանի Դաշնությանը, քան Հայաստանը։ Այս հարցում միայն Բելառուսը կարող է մրցակցել Հայաստանի հետ», - ընդգծեց դեսպանը:

«ՄԵՆՔ ԽԱՄԱՃԻԿՆԵՐ ՉԵՆՔ՝ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Անդրադառնալով Բելառուսին՝ դեսպանը նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ընկած ժամանակահատվածում երկիրը մեծ հաջողությունների է հասել՝ շնորհիվ Ռուսաստանի հետ լինելու։

«Գլխավորն այն է, որ կարողացանք ստեղծել անկախ պետություն, որն ինքն է որոշում, թե որ ճանապարհով գնա, ինչ անի, ինչ ասի եւ այլն։ Մենք խամաճիկներ չենք՝ ի տարբերություն այլ պետությունների։ Մենք ոչ մեկի հրամանը չենք կատարում՝ ո՛չ հանուն փողի, ո՛չ հանուն ինչ-որ նպատակների։ Մենք անում ենք այն, ինչ կարծում ենք, որ անհրաժեշտ է։

Բելառուսի արդյունաբերության զարգացման մասին չեմ խոսի, քանի որ այս հարցում մեր բախտը բերել է այն առումով, որ Բելառուսը, կարծես, Խորհրդային Միության ժառանգության հավաքակետը լինի: ԽՍՀՄ-ն ուներ 15  հանրապետություն, յուրաքանչյուրը կատարում էր իր դերը։ Բելառուսը, ըստ երեւույթին, ամենաբախտավորն էր, որովհետեւ մեր գորածաններում էր վերջնական հավաքվում արտադրանքը: Այսինքն՝ մենք ունեինք շատ հզոր տնտեսական, արդյունաբերական ներուժ։ Եվ ի հպարտություն ասեմ, որ ոչ մի ձեռնարկություն մենք չկորցրեցինք՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ո՛չ մի հատ: Ավելին, մենք դրանք ավելացրել ենք։ Այսօր աշխարհում բոլորին է հայտնի այնպիսի տնտեսապես հզոր ձեռնարկություններ, ինչպիսիք են՝ ԲելԱԶ-ը, ՄԱԶ-ը, տրակտորի գործարանը եւ այլն: Հիմա դրանք միայն ավելի հզոր են դարձել: Բելառուսական արտադրանքը հայտնի է եւ սիրված նաեւ Հայաստանում: Միակ խնդիրն այն է, որ չենք կարող ավելացնել արտահանումը, քանի որ լոգիստիկան խանգարում է:

Փաստը մնում է փաստ, որ այս ընթացքում էլ՝ 1991 թվականից հետո, մենք զգալիորեն բարելավել ենք մեր տնտեսական ներուժը։ Եվ այս առումով մենք մեզ բավականին հանգիստ ու վստահ ենք զգում։ Իհարկե, չեմ կարող չասել, որ դա եղել է այդ թվում Ռուսաստանի շնորհիվ։ Այս մասին օրեր առաջ նշեց նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Եթե ​​Ռուսաստանը չլիներ, մենք նման հաջողություն չէինք ունենա։ Ես սա ասում եմ անկեղծորեն, որպես մարդ, ով ապրել է Խորհրդային Միությունում, ով տեսել է, թե ինչ է կատարվում եւ ով դեռ հետեւում է իրադարձությունների զարգացմանը։ Ռուսաստանը մեզ օգնեց 2020թ.-ին եւս, երբ փորձում էին ճոճել մեր պետության հիմքերը, ինչպես հիմա սասանում են վրացիների պետությունը: Չնայած՝ կեցցեն վրացիները, իրենց այժմյան վարչապետը հարգանքի է արժանի, իսկական տղամարդ է։ Այնտեղ մարդիկ սկսել են ձգտել պահպանել իրենց ինքնությունը, ավանդույթները: Ախր, համասեռամոլներն ու Վրաստանը կամ համասեռամոլությունն ու Հայաստանն, անմեկտեղելի են: Ինչպե՞ս կարող են վրացիներին այդ ցեխի մեջ խեղդել: Չէ որ Կովկասում դեռ բարուրի մեջ, տղաներն արդեն կանանց են նայում: Եվ դա հիանալի է, նորմալ է», - շեշտեց դեսպանը՝ հավելելով, որ բավականին բարդ ու դժվարին շրջանում ենք ապրում:

«ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵՆՔ ՌԴ-Ի ՀԵՏ. ՍԱ ՆՈՐՄԱԼ Է Ե՛Վ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ, Ե՛Վ ՆՈՒՅՆԻՍԿ ՏՐԱՄԱԲԱՆՈՐԵՆ»

Արտակարգ եւ լիազոր դեսպանը խոսեց նաեւ 44 օրյա պատերազմի մասին: Նա ասաց, որ այդ օրերին լինելով Հայաստանում, շատ մեծ ցավ է ապրել՝ տեսելով  պատերազմի հետեւանքները եւ դրան հաջորդած իրադարձությունները:

«1985 թվականին ես մասնակցել եմ Աֆղանստանի պատերազմին։ Այնտեղ անցկացրել եմ երկու տարի եւ հասկանում եմ, թե ինչ է նշանակում պատերազմը Հայաստանի համար։ Պատերազմը կարճ տեւեց՝ 44 օր, բայց հետեւանքները ծանր են։ Դիլիջանի մոտ մի առողջարան կա: 1921 թվականի հունվարի սկիզբն էր, որ Աֆղանստանում ծառայած ընկերներիս հետ, որոնք հաճախ էին լինում Հայաստանում, գնացինք այնտեղ: Այդ առողջարանում մենք հանդիպեցինք այն տղաների հետ, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին։ Ընդ որում՝ առողջարանը բավականին օրիգինալ է։ Այնտեղ տղաներ կային, որոնք բուժվում էին ոչ թե ֆիզիկական, այլ շատ ավելի ծանր վնասվածքներից: Դուք հասկանում չէ, թե ինչի մասին եմ խոսում… Նրանք 18 տարեկան տղաներ են, ովքեր մահ են տեսել, սպանություն են տեսել, սարսափելի պատկերներ են տեսել եւ ոչ բոլորն են կարողացել դիմանալ, եւ այսօր հոգեբանական կամ հոգեբուժական օգնության կարիք ունեն։

Հայաստանն, իսկապես, անցնում է շատ բարդ ճանապարհ։ Եվ մենք ինքներս էլ մեր վրա ենք զգացել, որ պետք է միասին լինենք: Եվ ամենակարեւորը՝ մենք պետք է միասին լինենք Ռուսաստանի հետ։ Սա նորմալ է ե՛ւ պատմականորեն, ե՛ւ նույնիսկ տրամաբանորեն։ Լինելով փոքր երկիր՝ պետք է լինել ավագ ընկերոջ հետ, հզոր կողմի հետ։ Հակառակ դեպքում՝ չի կարող երկիրը գոյատեւել, մեծ խնդիրներ կլինեն։ Տեսեք, չնայած այն հանգամանքին, որ մենք սկզբունքորեն դեմ էինք Խորհրդային Միության փլուզմանը, բայց դա պատմականորեն այնպես եղավ, որ տեղի ունեցավ հենց մեր տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում, ինչը փաստ է։ Բայց մենք կարողացանք մնալ հզոր եւ ուժեղ՝ տնտեսական, արդյունաբերական եւ ռազմական առումով՝ շնորհիվ Ռուսաստանի։ Մենք այսօր զինված ենք միջուկային զենքով, որն այս պահին մարտական ​​հերթապահություն է իրականացնում՝ էլի շնորհիվ Ռուսաստանի։ Հետեւաբար, մեր ուժը՝ ոչ միայն Բելառուսի, այլ նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի, միայն միասնության մեջ է: Միայն Ռուսաստանի հետ միասին կարող ենք հաղթահարել բոլոր այն դժվարությունները կամ բոլոր այն դժբախտությունները, որոնք երբեմն պատահում են մի երկրների գլխին՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի», - եզրափակելով խոսքը՝ ասաց Ալ. Կոնյուկը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ակտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)Հայաստանում վխտում են թուրքական շպիոնները. Հայկ ԲաբուխանյանՌուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական«Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»․ համացանցում հիշել են Փաշինյանի խոսքերըՈստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top