Ռուսական նոր «Պանցիր-С» համակարգի մարտական աշխատանքը (Տեսանյութ) Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ) ԱՄՆ-ն պատրաստվում է այսօր-վաղը լուծել Գրեմլանդիայի հարցը 2025 թ ընթացքում հայ֊թուրքական սահմանն ապօրինի հատել և ձերբակալվել են Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի քաղաքացիներ. Կարեն Պողոսյան Կիևը, հնարավոր է, չկարողանա դիմակայել հրթիռային ևս մեկ հարվածի. Ուկրաինական աղբյուր Եվրամիությունը կդադարեցնի Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը Բրիտանիայում առաջարկել են Ամերիկան ​​հետ գնել Մեդվեդև. Այդ գաղափարը վերջապես ընկալե՞լ եք, հիմարնե՛ր Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ Բուք, մառախուղ, ձյուն, սառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին

Մեր նպատակն է Հայաստանում նպաստել ռուսաց լեզվի զարգացմանը. Աիդա Հարությունյան

Հանդիպում

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ տարբեր երկրներ միմյանց միջեւ կապը պահպանել են՝ մշակութային հարթության վրա ցուցաբերած փոխհարաբերությունների հիմքում: Հատկապես Ռուսաստանի հետ մեր ունեցած մշակութային ուղին, կարծես թե, եղել է երկկողմանի հավատարիմ փոխգործակցությամբ պայմանավորված: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով օրերս նախաձեռնել էր շատերի սիրելի «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառում:

Տիկին Հարությունյան, ինչպե՞ս ընտրեցիք «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես համայնքի մշակութային միջոցառում կազմակերպելու ձեւ:

Պետք է նշեմ, որ «Հարմոնիա»-ն երկար տարիներ ինտելեկտուալ խաղերով է զբաղվում դպրոցականների հետ: Առանձնակի կերպով պետք է նաեւ ընդգծեմ, որ դեռեւս ոչ ոք ազգային փոքրամասնությունների թիմերի հետ խաղ չի անցկացրել։ Արդեն 15 տարի է, ինչ ազգային համայնքների հետ մենք այս խաղն անցկացնում ենք:

Համայնքի անդամները ակտիվորեն մասնակցո՞ւմ են նման խաղերին, եւ ինչպե՞ս եք գնահատում մասնակցության մակարդակը:

Այո, պետք է նշեմ, որ այս մրցաշարին ռուսական համայնքն իր կողմից բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում։Ի դեպ, այս նախագիծն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ի դեպ, այս խաղը դեր ունի՞ Հայաստանի ռուսախոս համայնքի մշակութային, լեզվական ինքնության պահպանման գործում: Ինչպե՞ս եք ինքներդ դա տեսնում:

Իհարկե։ Դա մեր խնդիրներից մեկն է՝ պահպանել ռուսաց լեզուն։ Պետք է նշեմ, որ բավականին մեծ աշխատանք է կատարվում նաեւ դպրոցականների հետ: Վերջապես պետք է ճանաչել եւ սիրել «Մեծն ու հզորը»: Մենք հենց դրա համար ենք այստեղ կատարում մեր առաքելությունը։

Իսկ ինչպե՞ս եք տեսնում հայկական եւ ռուսական մշակույթների փոխհարաբերությունները, եւ արդյո՞ք նման խաղերը դրա զարգացման համար նպաստող գործիքներ են:

Միանշանակ։ Հայաստանում ավագ սերունդն, ինչ խոսք, շատ լավ գիտեր երկու լեզուներն էլ՝ եւ՛ ռուսերենը, եւ՛ հայերենը: Մեր խնդիրն է պահպանել այդ ամենը:

Արդյո՞ք «Ինչ, որտեղ, երբ» խաղը միայն երիտասարդությանն է ուղղված, թե՞ համայնքի տարբեր տարիքային խմբերը եւս մասնակցում են:

Ազգային փոքրամասնությունների թիմերը խաղում են առանց տարիքային սահմանափակման եւ մեր ռուսական համայնքի անդամները մշտապես խնդրում են նրանց ներգրավվել խաղի մեջ: Սա էլ իր հերթին, իհարկե, երիտասարդությանը պարգեւում է բավականին մեծ ոգեւորություն եւ հետաքրքիր հիշողություններ: Մեկ բանի մասին եւս պետք է նշեմ, որ մարզերում նույնպես մեծ ոգեւորություն ենք նկատում, ինչը եւս խրախուսելի է:

Ի՞նչ  եք ձեռնարկում, որպեսզի նման միջոցառումները հասանելի լինեն առավել լայն լսարանի համար՝ ներառյալ հայաստանցիների, որոնք ռուսերեն չեն խոսում:

Մենք բավականին ակտիվ աշխատում ենք դպրոցականների հետ, իսկ նրանք սովորում են հայկական դպրոցներում։ Հայաստանում ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվում բոլոր քաղաքներում։ Ցանկացողները կարող են մասնակցել այդ դասընթացներին:

Այս խաղի կազմակերպումը ինչպիսի՞ ազդեցություն ունի ռուսական համայնքի համախմբման վրա Հայաստանում:

Ազգային փոքրամասնությունների հետ այս խաղի անցկացման արդյունքը համատեղ ժամանցի անցկացումն է, ինչպես նաեւ համայնքների միջեւ կապերի ամրապնդումը: Մեր խաղի արդյունքում հաղթում է բարեկամությունը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ռուսական նոր «Պանցիր-С» համակարգի մարտական աշխատանքը (Տեսանյութ)Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)ԱՄՆ-ն պատրաստվում է այսօր-վաղը լուծել Գրեմլանդիայի հարցը2025 թ ընթացքում հայ֊թուրքական սահմանն ապօրինի հատել և ձերբակալվել են Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի քաղաքացիներ. Կարեն ՊողոսյանԿիևը, հնարավոր է, չկարողանա դիմակայել հրթիռային ևս մեկ հարվածի. Ուկրաինական աղբյուրԵվրամիությունը կդադարեցնի Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը Բրիտանիայում առաջարկել են Ամերիկան ​​հետ գնելՄեդվեդև. Այդ գաղափարը վերջապես ընկալե՞լ եք, հիմարնե՛րԻսպանիայում երկու գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ (Տեսանյութ)Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ Բուք, մառախուղ, ձյուն, սառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին Գերագույն հրամանատար Սիրսկին խոստանում է անցնել հարձակողական պատերազմիԳրանցել է տարվա առաջին X դասի արեգակնային բռնկումըԹրամփի ճակատագրական ձախողումը. Սիրիան կարող է ձեռքից գնալՖրանսիական ողջ բանակը կարող է տեղավորվել ֆուտբոլային մարզադաշտում. Ֆրանսիացի քաղաքական գործիչԹրամփի Գրենլանդիայի ծրագրերն արդեն իսկ խաթարում են Ուկրաինայի դիրքերը Արևմուտքում. Ուկրաինական աղբյուրԴմիտրի Մեդվեդևը կարող է գլխավորել «Եդինայա Ռոսիա»-ի ընտրական ցուցակըԵրբ իշխանավորն արդեն «քարոզիչ» է եկեղեցումԷդգար Սևիկյանն` իր ապագայի մասին Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ ունի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված