«Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներից Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում Զախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին ՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն Աշոտյան Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում Նարեկ Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել․ իրավապաշտպան ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ Գիտնականները հայտնաբերել են միրգ, որը ձեզ ավելի խելացի է դարձնում Օձին պետք է ջախջախես, նախքան նրա կծելը․ Իրանցի հայտնի միջազգայնագետը կիսում է ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգությունները

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրողներն, այսօր ընդունում են, որ իրենց հիմնական առաքելությունն Արցախը ծախելն էր

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է

Իշխանության ներսում գոյություն ունեցող անհամաձայնություններն ու ինտրիգներերը կարծես թե նոր զարգացումներ են ստանում, իսկ գոյություն ունեցող ճաքերը՝ խորանում: Նախօրեին իշխող խմբակցության պատգամավոր Գաբրիելյան Վիլենն անկեղծացել է ու բաց տեքստով հայտարարել, թե «չեմ բացառում, որ 2018-ի գործողություններն ուղղակորեն կապված են եղել Արցախի հանձնման գործընթացի հետ»:  

 

Ըստ էության՝ Գաբրիելյանը փաստացի հաստատում է այն, ինչի մասին Փաշինյանին ու նրա թիմին քննադատողները հայտարում են մոտ 7 տարի: Իշխող վարչախմբի ներկայացուցիչը հստակ ընդգծում է, որ Արցախը եղել է հստակ շահարկման առարկա ու կոնկրետ հանձնման պրոցեսը եղել է նախապես պլանավորված մի պարտիա: 

 

Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կոկորդ է պատռում, թե «Ղարաբաղի հարցը գցել են իր գրպանը», որ «հարցի այլ լուծում չկար», հայտարարում, թե Արցախը հանձնվել է դեռ 1996-ին, 1998-ին, 2008-ին, 2016-ին և այլն: 

 

Ստացվում է, որ Փաշինյանը, իմանալով, թե ինչ է լինելու իր իշխանության գալուց հետո, անամոթաբար ու ցինիկաբար հրապարակներում ասում էր, թե՝ «Արցախի հարցում դեռ ոչ մի բառ չեմ բանակցել», «ինչ կբանակցեմ, կգամ ձեզ բոլորիդ կասեմ»: 

 

Արցախի թեման վիժեցրած, Նիկոլը, 2018-20 թվականներին, համակարգային փչացրեց ու կազմաքանդեց ՊԲ՝ անհասկանալի հրամանատրական կազմի փոփոխություններ իրականացնելով: 

Այսինքն այն թեզը, որ 2018-ը հակաարցախյան գործողություն է, ցավոք սրտի, միս ու արյուն է ստանում:

 

Հիմա էսքան բանի մասին խոսելուց հետո եկեք հասկանանք, թե ի՞նչ էր անում և ասում Սերժ Սարգսյանը 10 տարի շարունակ: Երբ պարզ ու մաշտոցյան հայերենով Սարգսյանը հանրությանն ասում էր, թե «Աղդամն իմ հայրենիքը չէ», որոշ ոչմիթիզական, այդ թվում այօրվա ԱԽՔ-ը, խոսում էին Քելբաջարյան սկզբունքների, Կուր-Արաքսյան ծավալապաշտական արհեստածին թեզերի մասին: Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանգամանալից բանակցությունները՝ նրա նախ միջանկյալ, հետո նաև, վերջնական կարգավիճակ տալու շուրջ էին, իսկ նիկոլական շահարկումներն ընդամենը շարքային պոպուլիզմ: Գաղտնիք չէ, որ, ըստ էության, բանակցվել է հայտնի 5 շրջանները հանձնելու, իսկ Լաչինն ու Քելբաջարը որպես Արցախի հետ կապվող երակներ մնալու շուրջ: 

 

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրողներն, այսօր իրենք են ընդունում, որ իրենց հիմնական առաքելությունն Արցախը ծախելն էր, ինչի մասին վերջերս խոստովանեց նաև Նիկոլը՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը սեղմող օղակ է եղել»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներիցՆիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցումԶախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններինՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն ԱշոտյանԱնիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անումՆարեկ Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել․ իրավապաշտպանՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբԳիտնականները հայտնաբերել են միրգ, որը ձեզ ավելի խելացի է դարձնումՕձին պետք է ջախջախես, նախքան նրա կծելը․ Իրանցի հայտնի միջազգայնագետը կիսում է ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգությունները Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդըԿենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինենՀանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՎերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը. Նարեկ Սամսոնյանի ուշագրավ նամակը «…փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է». Արտավազդ Սահակյանի որդու հոր լուսանկարին կից գրառումըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Լիքը եկեղեցի կա, որոնց շիրիմների վրա պիտի անցնես. Վրեժ ԴուրգարյանԱրտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ նրանցից մեկը քթի վնասվածքով հոսպիտալացվել էՖՈՏՈՇԱՐՔ. Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվելՍամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված