Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. Գրիգորյան Մի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարություն Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասին Մոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. Բալասանյան Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)

Օրենսդիրը եւ գործադիրը արգելում են փաստաբաններին անվճար ծառայություններ մատուցել. Աշոտ Նուրիջանյան

Հանդիպում

2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանի ծառայություններից օգտվելն առավել թանկ կլինի քաղաքացիների համար։ Պատճառը նոր հարկատեսակն է, ինչը նախատեսում է 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն ավելացված արժեքի հարկման դաշտ: Փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կկազմի՝ 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։ Կառավարության այս նախագիծը բողոքի ալիք է հարուցել փաստաբանների շրջանում։ Նրանք անգամ համատարած գործադուլ անցկացրին՝ չներկայանալով դատարաններ ու քննչական ծառայություններ։ Սակայն դա էլ չօգեց ո՛չ փաստաբաններին, ո՛չ նրանց ծառայություններից օգտվողներին, եւ հաստատված օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

Ի՞նչ հետեւանքներ կունենա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը՝ փաստաբանական ծառայությունների վերաբերյալ:

ՀՀ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ են կատարվել, որոնցով փաստաբանական գործունեությունը ներառվում է հարկման առավել բարդ եւ բացասական դաշտ՝ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի տիրույթում։ Օրենսդիրը եւ գործադիրը կարծում են, որ փաստաբանական գործունեությունը պետք է հավասարեցնել բանկերի եւ «կազինոների» գործունեության հետ ու արգելել շրջանառության հարկի առավել պարզ հարկման տարբերակը փաստաբանական գործունեության նկատմամբ: Ավելին, օրենսդիրը եւ գործադիրը նաեւ արգելում են փաստաբաններին անվճար ծառայություններ մատուցել: 

— Պարոն Նուրիջանյան, փաստաբանները նման խնդրի հետ առաջին անգա՞մ եք բախվում:

Ո՛չ, դեռեւս 2019 թվականից այսպիսի «բարեփոխումների» նախագիծ դրվեց շրջանառության մեջ, բայց հետագայում նախագիծը հանվեց շրջանառությունից: Այն ժամանակ փաստաբանական գործունեության կարեւորության ընկալում կար, հիմա, կարծես թե, չկա:

— Օրենսդրական այս փոփոխությունն, ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում:

Բնականաբար եւ ինչպես միշտ՝ թանկացումներ: Հարկային բեռի կտրուկ (մոտ 35-40 տոկոսով) ավելացումը եւ հաշվապահական լրացուցիչ ծախսերը հանգեցնելու են փաստաբանական ծառայությունների շեշտակի թանկացման, ինչի արդյունքում, ինչպես միշտ, այս անգամ էլ տուժելու են «սպառողները»՝ քաղաքացիները: Ինչ վերաբերում է փաստաբանական ծառայությունների անվճար մատուցելու անհեթեթ ու հակասահմանադրական արգելքին՝ այն նշանակում է, որ նույնիսկ ընկերոջդ կամ ազգականիդ իրավունքները չես կարող անվճար պաշտպանել, պետք է հոնորար վերցնել ու հարկեր վճարել: Ըստ այդմ, արդար դատական քննության հիմնարար իրավունքը որոշ քաղաքացիների համար կարող է դառնալ անհասանելի՝ ֆինանսական դրդապատճառներով:

Ձեր մատնանշված ռիսկերը եւ համանման այլ խնդիրներ քննարկման առարկա դարձվե՞լ են օրենսդրական փոփոխություններ իրականացնողների կողմից:

Այն, որ փաստաբաններին հարկային անհիմն բեռով գերծանրաբեռնելը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների մատչելիության սահմանափակման, որ տուժելու են քաղաքացիները, որ պետությունում իրավունքի զարգացման համար հարկային լուծը արգելակ է, կարծում եմ՝ գիտակցում են բոլորը: Իմ համոզմամբ, այլ շահագրգռվածություն կա այստեղ, ու վարկածները բազմաթիվ են: Իշխանությունը ցանկանում է զսպել փաստաբանների անկախ եւ անկաշկանդ գործունեությունը, որը շատ դեպքերում ի վնաս իրենց կամայականությունների եւ կոռուպցիոն գործունեության դեմ է: Հնարավոր է նաեւ, որ առկա է միտում շուկան կենտրոնացնելու ու վերցնելու, դուրս մղելու անհատ փաստաբաններին: Չէ որ յուրաքանչյուր «իրեն հարգող» պաշտոնյա «կողքից» բիզնես ունի, այդ թվում նաեւ փաստաբանական կամ հաշվապահական գրասենյակ եւ այլն: Գուցե, փոփոխություններ մտցնելը պետական բյուջեն ամեն գնով, այդ թվում նաեւ քաղաքացու գրպանի ու իրավունքների հաշվին լցնելու հուսահատ քայլ է: Հստակ ասել չեմ կարող:

Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել փաստաբանական համայնքը:

Փաստաբանության ինստիտուտը, որպես պետության համար անկյունաքարային եւ կարեւորագույն ինստիտիուտ, հարյուրամյակների պատմություն ունի ու բազմիցս է հիմնավորել իր դերն ու կշիռը: Ինձ համար մի բան հաստատ է՝ մեր համայնքը կոտրել կամ ճնշել հնարավոր չէ: Մնացած խնդիրները մանր դետալներ են, որոնք կլուծվեն ի նպաստ քաղաքացու եւ ի նպաստ իրավունքի գերակայության:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top