Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի». Կարեն Վրթանեսյան

Ներքաղաքական

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղիղ 3 տարի առաջ Նիկոլը վստահեցնում էր, որ Հայաստանի «ճիշտ սահմանն» արդեն գծում են և անում են դա GPS համակարգով։ 

 

Մեջբերում իր ելույթից. «Սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»։

GPS-ով տարածքները հանձնել-վերջացնելուց հետո (այդ թվում՝ Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, Գորիս-Կապան ճանապարհը և այլն), պարզվեց, որ այդ ամենն այնուամենայնիվ «աչքաչափ» էր ու պետք է նորից գծել... Իսկ ամիսներ անց, առանց GPS-ի «սուրբ կոորդինատները» հաշվի առնելու ադրբեջանցիները մտան և առանց գեթ մեկ կրակոցի տնավորվեցին Սև լճի շուրջ։ Շաբաթներ անց հայտնի դարձավ, որ մտել են ոչ միայն Սյունիք, այլև Գեղարքունիքի տարածք...

Անցել է 3 տարի։ «Սահմանի» գեթ մեկ սանտիմետր միջազգայանորեն ընդունելի որևէ փաստաթղթով այդպես էլ դեռ ամրագրած չէ։ Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ