Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հայաստանի խորհրդայնացման 104 տարեդարձը. Խորհրդային հանրապետությունների ձեռքբերումները, ներկա վիճակն ու զարգացման միտումները

Զարկերակ

Նոյեմբերի 29-ին,  «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժումը կանցկացնի կլոր սեղան՝ «Հայաստանի խորհրդայնացման 104 տարեդարձը. Խորհրդային հանրապետությունների ձեռքբերումները, ներկա վիճակն ու զարգացման միտումները»։

Կլոր սեղանի ժամանակ «Հետխորհրդային երկրներում զարգացումների համեմատական ​​վերլուծություն Հայաստանի, Ուկրաինայի և Բելառուսի օրինակով» թեմայով զեկույցով հանդես կգա Շարժման համակարգող, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։ 

 «Անմահության ձայներ. Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների հիշողությունները»  գրքի շնորհանդեսը`  հայ ժողովրդի ավանդի մասին Մեծ հաղթանակի գործում։

Բանախոսներ:
- ՀՀ վետերանների Մարշալ Բաղրամյան ասոցիացիայի նախագահ. - Ս.Ն. Եսայան;

- Նախագահի տեղակալ, գրքի հեղինակ՝ Է.Ա. Շուվաևա.

Ծրագրում արտասահմանցի բանախոսների թվում է Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության գլխավոր քարտուղար Թիմուր Պիպիայի ելույթը։

Ելույթներ են սպասվում նաև Տիգրան Ուրիխանյանի (Ալյանս կուսակցության նախագահ, Շարժման գործկոմի անդամ), Ալլա Հակոբյանի (Շարժման կանանց ակումբի նախագահ), Աշխեն Սմբուլյանի (Հայ Ազգային Պետականություն կուսակցության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար , Շարժման խորհրդի անդամ), Հայկ Նահապետան (ռազմական փորձագետ) և այլն։

Բանավեճին կմասնակցեն հայտնի պատմաբաններ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ։

ՍԻՄ լրատվական

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ