Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին

Ամուսնալուծությունից հետո կյանքը կարող է էլ ավելի երջանիկ լինել․ Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ»

Շոու բիզնես

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:

«Կովկասյան ընտանիքներում ամուսնալուծությունը դա հսկայական մարտահրավեր է կնոջ համար: Հաճախ աջակցության փոխարեն նրանց դատապարտում են, մեղադրում են, նույնիսկ զրպարտում: Բոլոր «մեղավորներին» փնտրում են միայն կնոջ մեջ և հաճախ նրա ընտրությունը դիտարկվում է որպես ընտանիքի ամոթ:

Ինձ թվում է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել ամուսնալուծության միջով անցած կանանց: Աջակցեք խոսքերով, մոտ եղեք, մի՛ դատեք նրանց: Եկեք ասենք նրանց, որ իրենց ընտրությունը դա իրենց իրավունքն է, այլ ոչ թե իրենց սխալը: Թող յուրաքանչյուր կին իմանա, որ ինքը միայնակ չէ, որ ամուսնալուծությունից հետո կյանքը կարող է էլ ավելի երջանիկ լինել:

Եթե դուք գտնվում եք նման իրավիճակում, իմացեք, որ դուք գնալու տեղ ունեք, մեր «կանանց ակումբ»-ը սիրով կաջակցի ձեզ իր խորհրդով, ջերմությամբ և մեծ սիրով»,- ասել է Անահիտ Սիմոնյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ