Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. Գրիգորյան Մի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարություն Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասին Մոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. Բալասանյան Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)

Ապագա քարոզարշավը՝ մարդ ու կին մեկ մարմին են լինելու` Նիկոլ եւ Աննա. Արա Վարդանյան

Ներքաղաքական

Սեփական մորուքը սափրելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց «թրաշել» նա եւ իշխանությունը։ Նա հրահանգեց աշխատանքից ազատվելու դիմումներ գրել միանգամից մի շարք առանցքային պաշտոնյաների, որոնք այս տարիներին էական դերակատարություն էին ունեցել իր իշխանության մեջ ու իշխանությունը պահպանելու գործում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
«ԲՈԼՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»


— Ձեր գնահատմամբ՝ բավական արագորեն եւ մեկը մյուսին հաջորդող պաշտոնանկությունների ալիքն ինչո՞վ էր պայմանավորված:


— Կարծում եմ՝ շուտով այլ պաշտոնանկություններ, իհարկե եւս կլինեն: Ժողովրդին կրկին սկսելու են «կերակրել» ինչ-որ տարբեր քրեական գործերով, ինչ-որ գույքերի բռնագանձմամբ, այդ թվում՝ նաեւ ՔՊ-ականների շրջանում: Այսինքն, որեւէ մեկը ՔՊ-ում այնքան էլ ապահովագրված չէ, եւ չեմ կասկածում, որ ընտրություններից առաջ նաեւ իր շրջապատից ամենամտերիմ մարդկանց է ինքը «վարի տալու»: Ձերբակալելու է, պախարակելու է, ինչն իր մեջ կրելու է շատ պարզ իմաստ: Այն, որ` տեսեք, ես ինչ արդար եմ, իմ ստորադասներից ով վատն է, հանում եմ, եւ ընդդիմությունում ով վատն է, պատժում եմ:
Հիմա այստեղ հարցի մյուս կողմն այն է, թե արդյո՞ք դա կաշխատի կամ չի աշխատի՝ մի փոքր դժվար է ասել, բայց դրա հետ մեկտեղ նաեւ պետք է վերհիշենք, որ Վրաստանում Սահակաշվիլիի ժամանակ մոտավորապես հենց նույնը տեղի ունեցավ: Ընտրությունների գնալուց առաջ Սահակաշվիլին կտրուկ փոփոխություններ արեց իր կառավարական համակարգում, բայց, այդուհանդերձ պարտվեց ընտրություններում: Այժմ այն, թե ինչ է սպասվում Նիկոլին՝ մի փոքր դժվար է ասել: Դրանից զատ, նաեւ դժվար է ասել, թե արդյո՞ք ընտրությունները լինելու են արտահե՞րթ, թե՞ հերթական կերպով: Իմ կարծիքով, եթե առավել ուշադիր նայում ենք, ապա մի փոքր շուտ է սկսել: Երեւի թե, կասկած ունի, որ արտահերթ ընտրություններ են լինելու:
Սովորաբար նման տեսակի հարցերը տեղի են ունենում ընտրություններից շուրջ յոթ ամիս առաջ, որպեսզի ժողովրդի հիշողությունից դուրս չգա այս ամենը, ինչն այժմ տեղի է ունենում: Դրա համար կարծում եմ, որ միգուցե հրահանգ ունի արտահերթ ընտրությունների գնալու, որպեսզի ընտրություններից հետո վերահաստատի իր իշխանությունը, անմիջապես գնա սահմանադրական փոփոխությունների եւ կատարի Ալիեւի ու Էրդողանի մնացյալ բոլոր պահանջները:
Չեմ բացառում նաեւ այլ տարբերակ, որ ինքն է խնդրել Ալիեւից, որպեսզի վերջինս ժամանակ տա եւ կազմակերպի ընտրություններ ու վերարտադրվի: Ընդ որում՝ նաեւ Էրդողանի եւ Ալիեւի օգնությամբ, որպեսզի հետո կատարի նաեւ իրենց ուզածը: Այսինքն, տարբեր իրավիճակներ են, բայց, ցավոք սրտի, տեղեկատվությունը սակավ է, եւ ոչ մեկս չգիտենք, թե այդ մարդու գլխում ի՞նչ է կատարվում: Դրա համար ստիպված ենք լինում նաեւ տարբեր սցենարներ դիտարկել, սակայն մեկ հանգամանք եւս նկատելի է, որ բոլոր սցենարներն էլ տանում են նրան, որ նա այս ամեն ինչով պատրաստվում է ընտրությունների:


— Ի դեպ, այդ ամենին զուգահեռ Փաշինյանն իր կնոջ հետ նաեւ պաշտոնական այցեր է կատարում արտերկիր: Ինչպիսի՞ սպասելիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումներից:


— Ընդհանրապես, շատ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ այս ընտանիքը թվերի մանյակ է: Այսինքն, իրենք որեւէ բան հենց այնպես չեն անում: Հենց այնպես չէր, օրինակ, մոտ երկու տարի առաջ Շվեյցարիայում Աննա Հակոբյանի ձեռքում հայտնի գիրքը, որը հետո, չգիտես թե ինչպես, հայտնվեց Ադրբեջանում՝ հային հարցաքննության ժամանակ: Նիկոլը սափրվեց իր պաշտոնավարման վեց տարի, վեց ամիս, վեց օր անց ժամանակահատվածում: Եթե մենք ամբողջությամբ դիտարկենք նրա պաշտոնավարման այս վեց տարիները, ապա կհասկանանք, որ շատ լուրջ սիմվոլիզմ կա:


— Պարոն Վարդանյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչ եք ակնարկում:


— Ամեն ինչ ինչ-որ մի բանի հետ փոխկապակցված է: Օրինակ` նախագահ Քոչարյանի, Խաչատուրովի դատը մայիսի 9-ին դնելը, Աննայի Տանզանիայում նկարները նոյեմբերի 9-ին հրապարակելը: Կարող էր չէ՞ ամսի 8-ին հրապարակեր, բայց՝ ոչ, դիտավորյալ հրապարակվում է ամսի 9-ին: Բացի դրանից, նաեւ ակնհայտ է, որ վերջին շուրջ երեք ամիսները՝ Աննան առավել շատ է աչքի ընկնում, քան Նիկոլը, ինչը հուշում է այն մասին, որ ապագա քարոզարշավը՝ մարդ ու կին մեկ մարմին են լինելու: Իրենք իրենցով են անելու քարոզարշավը: Չեմ կարծում, որ թիմից որեւէ մեկին նրանք կանաչ լույս են տալու՝ ակտիվորեն մասնակցելու համար: Ամբողջ քարոզարշավը լինելու է ընտանիքի կողմից: Չեմ բացառում, որ Նիկոլը հանդես է գալու ամբողջությամբ նոր թիմով, որում եւս չի բացառվում, որ կլինեն բավականին գրագետ մարդիկ: Այսինքն, փորձելու է ամբողջությամբ քարոզ անել՝ ժողովրդի մեջ տարածելով, որ՝ տեսե՛ք, ես ու Աննան սուրբ էինք, բայց ում դրեցինք, տհասներ դուրս եկան եւ քանդեցին երկիրը: Կհաջողի, թե` ոչ, չգիտեմ: Պայմանավորված է նրանով, թե արդյո՞ք հայ ժողովրդի հավաքական կերպարը վերջապես խելոքացել է եւ դասեր է քաղել այս անցած վեց տարիներից:


«ՉԵՄ ԶԱՐՄԱՆԱ ԱՆԳԱՄ, ԵԹԵ ԻՐԵՆՔ ԻՆՉ-ՈՐ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԽՄԲԱԿԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵՆ»


Ձեր կարծիքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը դատարկ օրակարգը լցնելու եւ հանրությանն ինչ-որ կարեւոր հարցերից շեղելու խնդի՞ր ունի:


— Հարցը ոչ թե այդքան օրակարգի դատարկ մնալն է, այլ ի թիվս այլ խնդիրների՝ նաեւ մենք պետք է ուշադրություն դարձնենք նրան, որ այս մարդիկ սիմվոլիզմով են պարզապես տառապում: Ես չեմ զարմանա, եթե իրենք անգամ ինչ-որ սատանայական խմբակի անդամ լինեն, որովհետեւ կրկնում եմ՝ այն բոլոր քայլերը, որոնք իրենք անում են՝ դրանց տակ ինչ-որ թվային արտացոլում կա: Որքան էլ սա դավադրապաշտական երեւա, բայց այդպես է երեւում: Հիմա, միգուցե, այդ ամենն իրենք անում են, որպեսզի մենք դրա մասին խոսենք: Սա էլ է, իհարկե, տարբերակ, բայց ես առավել քան հակված եմ նրան, որ սա սատանային պատկանող ընտանիք է, եւ սրանք ուղղակի սատանայություն են անում այս երկրում:
Հիմա ցավում եմ, որ մեր հասարակության մեջ էլ կա մարդկանց բավական մեծ զանգված (ըստ վերջին հարցումների՝ մոտ 15%), որոնք այդ սատանայի հետեւորդներն են: Մարդիկ կուրորեն իրեն լսում են: Ընդ որում, ինքը շփվում է նման մարդկանց հետ եւ հասկացել եմ հետեւյալը՝ Նիկոլը իր ընտրազանգվածը պահում է ինչ-որ սեկտայական միջոցներով եւ մեթոդներով, որը մեզ հասու չէ: Տեսեք, երբ շփվում ես երդվյալ նիկոլականի հետ՝ ինքը պատրաստ է ընդունել, որ Նիկոլի թիմի բոլոր անդամները թուրք են: Պատրաստ է ընդունել, բայց հենց հարցը հասնում է Նիկոլին եւ Աննային՝ իրենք սուրբ են: Սա սեկտայական ինչ-որ մոտեցում է, որը Նիկոլենց մոտ շատ լավ է ստացվում:
Երեւում է անգամ, որ տարիներով տարբեր թրեյնինգների են մասնակցել եւ սովորել են, թե ինչպես ազդել մարդկանց ենթագիտակցության վրա, որովհետեւ մարդիկ ընդհանրապես կտրվել են ամեն ինչից: Ավելին, մարդկանց հետ անգամ շփվում ես եւ նույն պատմությունից բաներ ես ասում՝ չեն հիշում: Օրինակ, բոլորովին վերջերս, բավականին մեծ խմբի հետ քննարկում էի ունենում, փորձում էի մարդկանց հիշեցնել, որ՝ եղբա՛յր, մի հատ հիշե՛ք էլի, ատոմակայանը փակվելուց հետո՝ ի՞նչ եղավ: Ցրտի եւ մթի տարիներին ի՞նչ էր տիրում: Մարդիկ չէին հիշում, հասկանո՞ւմ եք: Այսինքն՝ մենք տառապում ենք ազգովի ինչ-որ անհասկանալի մի հիվանդությամբ, եւ դա բուժելու միակ ձեւը՝ այս սատանայական ընտանիքից պրծնելն է եւ ինչ-որ բարքերի, կրթության, հեռուստատեսությամբ ցուցադրվող նյութերի փոփոխությունը: Ընդ որում, սա նաեւ նոր խնդիր չէ: Սա վերջին 15-20 տարվա խնդիր է, որ հեռուստատեսությամբ խայտառակ անորակ արտադրանք է եթեր գնում:
Մեր երեխաները մեծանում են խայտառակ անորակ սերիալների վրա, որոնք բացի նրանից, որ անորակ են, նաեւ իրենց իմաստով խայտառակ արժեքներ կրող գործոններ են: Հիմա այս հասարակությունը տարիների ընթացքում (կներեք այս բառի համար) դեբիլացել է: Մտածում են բոլորովին այլ ուղղությամբ, մտածում են միայն սնունդ ունենալու մասին: Եկեղեցին, ցավոք սրտի, բավականին հեռացվել է ժողովրդից: Որքան էլ մենք տեսնում ենք, որ շատ է հոսքը մարդկանց դեպի եկեղեցին, բայց սա չի նշանակում, որ այդ մարդիկ քրիստոնյաներ են մնացել ճիշտ հասկացողությամբ: Այսինքն, մեր ժողովրդի մեջ կա շատ լուրջ մի տագնապալի խնդիր, եւ այդ խնդիրն առավել է խորանալու, քանի դեռ այս ընտանիքը մնալու է:
Որքան իրենք մնան՝ ավելի է պակասելու դեպի եկեղեցի մարդկանց հոսքը, եւ ինչքան էլ իրենք մնան, նաեւ այնքան ավելի շուտ է քանդվելու Հայ առաքելական եկեղեցին, որովհետեւ այս մարդիկ նաեւ այդ պայքարն են մղում՝ կոնկրետ եկեղեցու դեմ: Հիմա ես չեմ մեղադրում մեր եկեղեցուն, բայց իրենք էլ պետք է զբաղվեն հոգեւորսությամբ: Իրենց թվում է, որ ժողովուրդը պետք է դեպի իրենց գնա: Մինչդեռ ես կրողն եմ եղել այն գաղափարի, որ եկեղեցին պետք է տուն առ տուն գնա, դպրոց առ դպրոց գնա, գյուղ առ գյուղ գնա եւ բոլորին ճիշտը ցույց տա, ճիշտը սովորեցնի: Մեր եկեղեցին մի փոքր ավելի բարձր է իրեն պահում եւ ասում է, որ՝ չէ՛, ժողովուրդը պետք է դեպի մեզ գա:
Նիկոլենք անում են ճիշտ հակառակը՝ իրենք տուն առ տուն մտնում են, իրենք իրենց մեթոդներով այս ժողովրդին դարձնում են ռոբոտ, որի համար ամենակարեւորն այն է, որ սեղանի վրա մի կտոր միս լինի, իսկ հայրենիք կլինի, թե չի լինի՝ կարեւոր չէ, թուրքը կլինի իրենց ղեկավարը, թե՝ ոչ, եւս կարեւոր չէ: Իրենց համար կարեւորը ուտելու բան միայն լինի: Հիմա արդյո՞ք մենք պատրաստ ենք դրա դեմ պայքարել՝ ցույց կտան ապագա ընտրությունները կամ փողոցային պայքարները: Ես հույս ունեմ, որ դեռեւս կա համապատասխան քանակի մարդկանց զանգված, որոնք իսկապես պատրաստ են անձնազոհաբար կռիվ տալ այս հողում՝որպես հայ ապրելու համար:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top