Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Պարզվում է Գյումրին առանց համայնքապետ էլ կարող էր նորմալ ապրել․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը հայրաքաղաքում առկա իրավիճակի մասին

Հանդիպում

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս միջոցով գյումրեցիները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ համախոհներից կընտրեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ արտահերթ ընտրությունների ժամանակ կդառնա կուսակցության թեկնածուն։ Թեկնածուները կարող են նաև ինքնառաջադրվել։ Վարչապետի այս հայտարարությանը Գյումրիից դեռ արձագանքել են երկու ՔՊ-ականներ, մեկը՝ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որն իր կարծիքը հայտնել է ֆեյսբուքյան հարթակում, մյուսը՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն է, Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռը։


Ում կընտրեն գյումրեցիները իշխանական թեկնածուներից փորձել ենք հետաքրքրվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանից, ով նախ նկատեց․

-Ում կընտրի գյումրեցին, թե ոչ ես չեմ կարող ասել, ես իմ մասին կարող եմ ասել։ Ես որեւէ մեկին չեմ պատրաստվում ընտրել, մնացածի մասին չեմ կարող ոչինչ ասել։

-Իսկ նախնական ընտրություններ երեւույթին մինչ այդ ականատես եղե՞լ եք։

-Ոչ, նման բան չի եղել, առաջին անգամ է նման բան կիրառվում Հայաստանում։ Դե հիմա ամերիկյան ստանդարտներով առաջնորդվում, Ամերիկայում են նման չափանիշներով ընտրություններ կազմակերպում։

-Իսկ ի՞նչ վիճակում է առանց համայնքապետ Գյումրին։

-Շատ նորմալ վիճակ է, ոչ մի արտառոց բան չկա, պարզվում է Գյումրին առանց համայնքապետ էլ կարողանում է նորմալ ապրել։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ