Դա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Արծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ Խուդավերդյան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Հաջորդ մրցաշրջանում նա հաստատ չի խաղա «Լոկոմոտիվում». Արշավին «Լոկոմոտիվը» հասկանալով է մոտենում Տիկնիզյանի հուզական վիճակին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անվանական եղեւնի է տնկել ՊՆ֊ում ՄՈՍԿՎԱՆ ՍԿՍԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՎԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ «5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆ Ռուսական «Իսկանդերը» այրել է թշնամու հատուկ նշանակության ուժերի վարժական ճամբարը Սումի մարզում (Տեսանյութ)

Թանգարանը ներկայացնում է համաշխարհային անուն ունեցող ռուս հեղինակների, եւ դա մեր երկրի հարստությունն է. Մարինե Մկրտչյան

Մշակութային

2024 ԹՎԱԿԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԿՐԿՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԷՐ

Երեւանի Ռուսական արվեստի թանգարանը Հայաստանում միակն է, որտեղ հավաքված են ռուսական մշակույթի առավել հետաքրքրական ժամանակաշրջաններից մեկի՝ «Արծաթե դարի» (19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ) նկարիչների աշխատանքները։ Ականավոր փիլիսոփա Նիկոլայ Բերդյաեւն այդ ժամանակը համարել է ռուսական «մշակութային վերածնունդը»: Թանգարանը ստեղծվել է 1980-ին՝ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անհատական հավաքածուի հիման վրա։ Այցելուների համար թանգարանը բացվել է 1984 թ. նոյեմբերի 19-ին։ Այո՛, Ռուսական արվեստի թանգարանը վերջերս նշեց հիմնադրման 40-ամյակը: Հոբելյանական միջոցառման ընթացքում պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի աշխատակիցներին եւ թանգարանի կողքին մշտապես կանգնած կազմակերպություններին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՏՐԵՏՅԱԿՈՎՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՀԵՏ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Տարին թանգարանի համար նշանավորվեց ոչ միայն հոբելյանով, այլ բազում հագեցած ծրագրերով: Այդ թվում էր նաեւ Տրետյակովյան պատկերասրահի հետ համատեղ ծրագիրը, կմանրամասնե՞ք, թե ի՞նչ էր այն իրենից ներկայացնում:

Ասեմ, որ 2024 թվականը Ռուսական արվեստի թանգարանի համար հոբելյանական էր։ Թանգարանը նշում էր իր հիմնադիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ՝ պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը եւ թանգարանի 40- ամյակը։ Հոբելյանական տարին դեռեւս մեկնարկել էր 2023 թվականից։ Նախորդ տարվա հունիսի 16-ին Ռուսական արվեստի թանգարանը հերթական անգամ այցելուներին ներկայացավ վերանորոգված եւ նորացված մշտական ցուցադրությամբ։ Կարեւորագույն միջոցառումները մեկնարկեցին 2024թ.-ին, որոնցից հատկանշական է Երեւանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ՊՈԱԿ-ի եւ Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահի համագործակցության շնորհիվ 2024թ. հունիսի 4-ից օգոստոսի 12-ը Պետական Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցած «Մոսկվա-Երեւան-Մոսկվա» ցուցահանդեսը` նվիրված Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 եւ հիմնադրի` պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125- ամյակներին: Ցուցահանդեսը, որին ներկայացված էին Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի 49 ստեղծագործություն, ունեցավ 13.201 այցելու, լուսաբանվեց ավելի քան 30 լրատվականներում, կայքէջերում։ Ցուցահանդեսը կյանքի կոչվեց երկու թանգարանների համատեղ բեղուն աշխատանքի շնորհիվ, այն միջպետական, միջթանգարանային համագործակցության կարեւոր դրսեւորում է եւ փաստում է երկու ժողովուրդների դարավոր ընկերությունը: Ցուցահանդեսի շրջանակում լույս տեսավ «Մոսկվա-Երեւան-Մոսկվա» պատկերագիրքը: Այն պատրաստվել եւ հրատարակվել է Պետական Տրետյակովյան պատկերասրահի կողմից Ռուսական արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ: Նոր արխիվային փաստաթղթերի, մենագրությունների, բանահավաքության շնորհիվ պատկերագրքում առաջին անգամ ներկայացվում է հավաքածուի ստեղծման ամբողջական պատմությունը։ Համագործակցության շրջանակում հուլիսի 26-ին Պետական Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցավ Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ Ա. Աբրահամյանին նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում ներկայացվեց Արամ Աբրահամյանի կերպարը` որպես զինվոր, բժիշկ, պրոֆեսոր, գիտնական, հասարակական գործիչ, կոլեկցիոներ եւ հայրենասեր։ Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդեսին զուգահեռ Երեւանում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվեց «Արվեստի Ասպետը. Արամ Աբրահամյան» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունում լուսանկարների, փաստաթղթերի եւ անձնական իրերի միջոցով ներկայացրին պրոֆեսորի կյանքը եւ գործունեությունը, ինչպես նաեւ Ռուսական արվեստի թանգարանի ստեղծման պատմությունը։ Ցուցահանդեսի շրջանակում տպագրվեց պատկերագիրք։

Համագործակցու՞մ եք այլ թանգարանների հետ եւս:

Ռուսական արվեստի թանգարանը ակտիվ համագործակցում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտերկրյա, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր թանգարանների հետ։ Յուրաքանչյուր տարի թանգարանը ՀՀ տարբեր մարզերում բացում է ցուցահանդեսներ, օրինակ, այս տարի նոյեմբերի16-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացեցինք Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը: Ս. Շչեգլովի «Սամարա. Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» փորագրությունների ցուցահանդեսը հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդելու Վոլգայի մերձափյա գեղեցկագույն քաղաքներից մեկով՝ Սամարայով: Ցուցադրության հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի եւ նահանգի ճարտարապետները 19-րդ դ. վերջին – 20-րդ դարասկզբին: Նկարիչն իր գործերում խնամքով վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը` բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ ինքնատիպությունն ու հմայքը: Ս.Շչեգլովի օֆորտները աչքի են ընկնում ժանեկազարդ նրբին գծագրմամբ եւ կատարողական բարձր վարպետությամբ: Ցուցահանդեսում նաեւ ներկայացված են 1970-80-ական թթ. լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլեւյան բարձունքների, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերներ: Առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության կարգախոսով` Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսի շրջանակներում Վանաձորի կերպարվեստի թանգարանում անցկացրեց գրաֆիկայի վարպետության դասեր: Ծրագիրը այցելուներին ինտերակտիվ էքսկուրսիայի միջոցով ծանոթացրեց գրաֆիկա տեխնիկայի պատմությանը եւ հմտություններին, այնուհետեւ՝ այցելուները իրենք իսկ կստեղծագործեն այդ տեխնիկայով: Միջթանգարանային այս համագործակցությունը Վանաձորի կերպարվեստի թանգարանի գործունեության համար նոր էր, որը փորձի փոխանակման համար կարեւոր է։

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 4000 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒ»

— Իսկ հայ մեծանուն նկարիչների աշխատանքների ցուցահանդես- թանգարանում ներկայացվո՞ւմ է:

Եվրոպական ժառանգության օրերին` 2016թ.-ին թանգարանը ներկայացրեց Ա. Աբրահամյանի հավաքածուում առկա հայ մեծանուն նկարիչների ստեղծագործությունները։ Սակայն այս տարիների ընթացքում Ռուսական արվեստի թանգարանը պարբերաբար տարբեր ցուցահանդեսներով կրկին անդրադառնում է իր հավաքածուի հայ մեծանուն նկարիչների ստեղծագործությունները ցուցադրելուն։ «Արվեստի Ասպետ. Արամ Աբրահամյան» ցուցահանդեսի շրջանակում ներկայացրինք հայ հեղինակներին, ովքեր նկարել էին Արամ Աբրահամյանին, օրինակ՝ Արամ Աբրահամյանի դիմանկարը եւ քանդակը արված Նիկոլայ Նիկողոսյանի կողմից։ 2022թ. Մինաս Ավետիսյանի տարեդարձին ներկայացրինք մեր հավաքածուում առկա նկարչի մեկ գործը` մեկ նկարի ցուցահանդեսի միջոցով։ 2023թ. Եվրոպական ժառանգության օրերին ցուցադրեցինք Գ. Բաշինջաղյանի ստեղծագործությունը։

Ինչպե՞ս կգնահատեք առհասարակ հայ-ռուսական մշակութային կապերը, եւ որքանով է մեր օրերում հասարակությունը հետաքրքրված մշակույթով:

Յուրաքանչյուր երկիր հարուստ է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մշակութային ժառանգություն ունենալով եւ պահպանելով։ Ռուսական արվեստի թանգարանը, որպես պետական կառույց, իր հարկի տակ ներկայացնում եւ պահպանում է համաշխարհային անուն ունեցող ռուս հեղինակների, եւ դա մեր երկրի հարստությունն է։ Ինչ վերաբերում է հայ եւ ռուսական մշակութային կապերին, ապա դրանց փաստացի եւ լավագույն ապացույցը մեր թանգարանի եւ հիմնադրի հոբելյանական ցուցահանդեսն էր Ռուսաստանի խորհրդանշաններից մեկը հանդիսացող`Պետական Տրետյակովյան պատկերասրահում։

Դպրոցականներին իրազեկելու եւ Ռուսական արվեստի թանգարան այցերը առավել հաճախ կազմակերպելու ինչպիսի՞ կրթական ծրագրեր ունեք:

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով, նախադպրոցականներին եւ դպրոցականներին առաջարկում է ծանոթություն թանգարանի մշտական ցուցադրությանը ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաների, արվեստին նվիրված դաս-էքսկուրսիաների եւ կրթական ծրագրերի միջոցով: Թանգարանում գործում են ավելի քան 12 կրթական ծրագրեր` նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար։ Ծրագրերը մշակվում են դպրոցական դասագրքերին համապատասխան, որոնց նպատակն է լրացնել դպրոցական թեմաների գործնական եւ դիդակտիկ մասը։ Թանգարանում կրթական ծրագերը իրականացվում են եռալեզու։ Յուրաքանչյուր տարի ունենում ենք ավելի քան 4000 դպրոցական այցելու, որոնք մասնակցում են թանգարանի կողմից առաջարկվող ծրագրերին։

Առաջիկայում ի՞նչ նոր ցուցադրությունների սպասեն այցելուները:

Տարվա ավարտը կամփոփենք «Կշեռք» խորագրով թեմատիկ ցուցահանդեսով։ Այն մեզ կծանոթացնի կշեռքի խորհրդին արվեստում եւ կիրառության տեսակներին՝ կենցաղում։ Ցուցահանդեսը կիրականացնենք միջթանգարանային համագործակցության արդյունքում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Դա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ ԽուդավերդյանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Հաջորդ մրցաշրջանում նա հաստատ չի խաղա «Լոկոմոտիվում». Արշավին«Լոկոմոտիվը» հասկանալով է մոտենում Տիկնիզյանի հուզական վիճակին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անվանական եղեւնի է տնկել ՊՆ֊ումՄՈՍԿՎԱՆ ՍԿՍԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՎԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՌուսական «Իսկանդերը» այրել է թշնամու հատուկ նշանակության ուժերի վարժական ճամբարը Սումի մարզում (Տեսանյութ)5 ամառային Spritz կոկտեյլներ, որոնք կարող եք խմել արեւի տակՍիրիայում կրակել են ռուսական ռազմաբազայի վրաԹրամփը հստակ պատասխան չի տվել՝ Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանի՞Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառներըՏրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժՋուր հավաքեքԱլիևը «գայթակղում է» ադրբեջանցիներին՝ ապրելու Արցախի գրավյալ տարածքներումԱլիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացինՊապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետՄահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրըՀայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրելԱնահիտ Ավանեսյանն ինձ փորձել է պարտադրել համաձայնվել 87 մլն դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ. Նազինյան«Ոջիլ, ղզիկ, տխմար, էշ». ՔՊ–ական կին պատգամավորները՝ Աննա Հակոբյանի բառապաշարի մասին.NEWS.amՈվ է այսօր դաժան վթարի զոհ դարձած 35-ամյա տղամարդը.ՖոտոԲանանն անհետացման վտանգի տակ էՈւկրաինայում չկան մարդիկ, որոնք իրավասու են խաղաղություն կնքել. Դմիտրի ՄեդվեդևԼավրովը ժամանել է Հայաստան Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքովՈրդիս իմ հետ լավ հարաբերությունների մեջ է. ինչու ամուսնալուծվեց Մայա ՄարգարյանըՄերձավանի աղմկահարույց ուսուցչուհին 2017-ից հաշվառված է Արմավիրի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումովԱպօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումըԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիանԵրևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելիՍուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարըՁերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետըԵՄ-ում Մայդանն Ուկրաինայի «սկզբնական մեղքն են» անվանելՀայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարըԽաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգՄենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավարԱդրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համարՀամարանիշներ էր հափշտակում ու թողնում «Տելեգրամի» հասցե. Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԻնչ է «աղաչել» Զելենսկին ԹրամփիցՔննարկվել է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող համաձայնագիրըԱվագանին ընդունեց հողամասի սահմանների ճշտման և հողահատկացման հիմքերի վերականգնման գործընթացում արտոնություն կիրառելու հարցըԶինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարարԵրևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներիցՍուրեն Գրիգորյանն ահաբեկված է, աշխատակիցներին ասում է՝ ընդդիմության հետ չշփվեք. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Լիտվան դատի է տվել ԲելառուսինՀանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելՏիկնիզյանին կհեռացնեն «Լոկոմոտիվի» մարզումներից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top