Թե բա՝ ո՞վ բերեց Նիկոլին, դուք բերեցիք, ո՞վ բերեց. Կարապետ Պողոսյան Տարոսը քաղաքապետարանի պաշտոնյաներին Իմ ստերը վճարովի են ու հայտարարագրված. Արեն Սաֆարյան Հայտնիներից ում է նմանակելու Արամ Մանուկյանն առաջիկայում Հիմա հումորի բնագավառում հայտնվել են շատ ուժեղ մրցակիցներ` ի դեմս որոշ քաղաքական գործիչների Լավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք. ԶԱՐՄԱՆՔ Աղազարյանին երանի են տալու. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ես քո Ռուբենն եմ, դու իմ Վարդանիկը. Պետրոս Ղազարյան Մահվան հոգին Ձեր խղճի վրա ծանրացավ. Աստղահոգեբանի հուզիչ գրառումը ԵԱ. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է

Խաղում ես դու, հաղթում է Աննան

Վերլուծություն

Գործարարների հետ մեկ միլիոն դրամ մուտքավճարով ճաշկերույթից հետո Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հիմա էլ մի ուրիշ փող «քերելու» միջոց է գտել: Այսպիսով՝ նա որոշել է դեկտեմբերի 30-ին մեծ վիճակահանություն կազմակերպել, որի հաղթողները կարժանան արժեքավոր նվերների: Բայց նախ մասնակցելու համար, իհարկե, պետք է գնել տոմս՝ համարակալված «սիմվոլիկ նվերների տեսքով»։

«Սիմվոլիկ նվերների արժեքներն են՝ 500 հազար ՀՀ դրամ, 1 մլն ՀՀ դրամ եւ 1,5 մլն ՀՀ դրամ»,- ազդարարում է «Իմ Քայլը» հիմնադրամը, որը մինչեւ վերջերս ղեկավարում էր Աննա Հակոբյանը: Իսկ հիմա էստաֆետը փոխանցել է ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանին:

Ի դեպ, նշեցինք Լենա Նազարյանի անունն ու հիշեցինք նրա էկոակտիվիստ անցյալը: Հետաքրքիր է՝ վերջինս հե՞չ ասելիք չուներ միջազգային հանրությանն իր պատգամավորական մանդատով, երբ Բաքվում տեղի էր ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը: Բա թող իր վաղեմի էկոակտիվիստ ընկերներին վերցներ ու ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց գոնե պիկետ կազմակերպեր:

Ինչեւէ, վերադառնանք Աննա Հակոբյանի փողային քաղաքականությանը: Պարզվում է՝ վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթը մտադիր են ուղղել հիմնադրամի հաջորդ տարվա ծրագրերի իրականացմանը: Միայն թե, տարօրինակ է, որ նշված չէ՝ նախընտրական ծրագրերի մասին: Ի վերջո, ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, հայտնի չէ, բայց որ Աննա Հակոբյանն ավելի ինտենսիվ է պատրաստվում արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններին, այդ մասին հարթուկն էլ միացնես, կասի: 

Հատկանշական է նաեւ այն, որ 500 հազարից մինչեւ 1,5 միլիոն ՀՀ դրամն էլ Աննա Հակոբյանի վիճակահանության մասնակիցները պետք է փոխանցեն ո՛չ ավել, ո՛չ պակաս «Ակբաբանկ»-ի եւ «Հայէկոնոմբանկ»-ի «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարներին, որոնցից առնվազն մեկը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ: Այնպես որ, գործարարներին մնում է ջանները յուղեն ու գրպանները բացեն, որպեսզի Փաշինյանի տիկինն Ամանորին ունենա լավ լոտո՝ խաղում ես դու, հաղթում է Աննան:

ՏՈՆԵՐՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ, ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԳՐՊԱՆՆԵՐՆ ԵՆ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ

Ընդհանրապես, «ռեկետ»-ի հարցում Աննա Հակոբյանը գերազանցում է անգամ Փաշինյան Նիկոլին: Մամուլը բազմիցս անդրադարձել է, որ Աննայից նամակներ են ստանում գործարարները՝ «Իմ քայլը» հիմնադրամին միլիոններ փոխանցելու վերաբերյալ, ինչն այդպես էլ իշխանության կողմից չհերքվեց: Թեպետ ինչը հերքվի՞, կա՞ մի գործարար, որ կարող է չենթարկվել մուծվելու կամավոր-պարտադիր չգրված սկզբունքին: Հիշենք` գործարարների 1 մլն դրամի դիմաց մասնակցած Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթը, թե ինչպես էին հայտնի ու անհայտ գործարարները գլխիկոր եկել ու ներկայացել, բայց լրագրողների հարցերին խուսափում էին պատասխանել: Բայց Աննա-Նիկոլ զույգի համար դա երկրորդական է, կարեւորը, որ մի ճաշկերույթի արդյունքում հավաքեցին 62 մլն դրամ։ Ինչպես Նիկոլը կասեր ու այստեղ մի հատ՝ ցը՜մփ:

Ու այս ֆոնին հարց է առաջանում, երբ նույն Աննա Հակոբյանը 2025-ը հայտարարել է կրթվելու տարի՝ հարց բարձրացնելով, թե մենք բավարար չափով գիտելիք ունե՞նք Հայաստանի Հանրապետություն ունենալու համար, արդյոք պատրաստվում է կրթել նույն գործարարներին, թե՞ հայտնի հիմնադրամին փոխանցվող գումարը կրկնապատկելով՝ գործարարներն ազատվում են կրթվելուց: Բայց այս հարցում ամենից շատը թերեւս դիպլոմ չունեցող Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա: Չէ՞ որ եթե Աննա Հակոբյանին հաջողվեց ավելի շատ գումար հայթայթել, էլ ինչի՞ն է պետք Փաշինյան Նիկոլը, Էրատո թագուհու պատկերով իր ականջօղերով կարող է վաղը վարչապետի թեկնածու էլ դառնալ:

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԳՏԵ՞Լ Է ՈՒՄՈՎ ՓՈԽԱՐԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻՆ

Այս պահին գուցե աներեւակայելի թվա Աննա Հակոբյանի վարչապետի թեկնածու դառնալը, բայց Նիկոլի օրոք պետք չէ զարմանալ, այլ պետք է հերթական անգամ զայրանալ՝ կանգնելով փաստի առաջ: Նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ պատվերով Հայաստանում իրականացվել է հարցում՝ Աննա Հակոբյանի հավանական վարչապետության վերաբերյալ հանրային տրամադրությունները հասկանալու համար: Եվ, ըստ էության, դրան զուգահեռ էլ Աննան է իր ագրեսիվ փիառով զբաղվում: Պատահական չէ, որ ամենքի աչքն է մտցնում, որ իր ֆեյսբուքյան 2 էջերի դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով: Ո՞ւմ էր մի կտոր հաց տվել Փաշինյան Նիկոլը, որ, միեւնույն ժամանակ, չի նշել, թե որքանով են պակասել ամուսնու դիտումները:

Այո՛, չի բացառվում, որ Արեւմուտքը, տեսնելով նիկոլականների անճարակությունն ու մեկը մեկից ավելի վատ կադր լինելը, այդուհանդերձ, «ստավկա» դնի Վատիկանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու տիկինոջ հետ հանդիպած Աննա Հակոբյանին: Դրանից առաջ էլ այցելել էր Ուկրաինա՝ ցույց տալով նույն Արեւմուտքին, թե ինքը կարող է լինել ավելի հակառուսական, քան` ամուսինը: Այնպես որ, հեռու չէ իշխանափոխությունը ոչ թե երկրում, այլ առաջին հերթին Փաշինյանների ընտանիքում՝ այս անգամ դե յուրե: Ինչ խոսք, փայլուն ծրագիր է կինը՝ քյառթու արեւմտամետ, ամուսինը՝ զգուշավոր Ռուսաստանի հարցում, արդյունքում ռուս-ուկրաինական պատերազմում ով էլ հաղթի, տնից մեկը հպարտ կհայտարարի, որ նրանց հետ էր:

Ի դեպ, անդրադարձանք Աննա Հակոբյանի վատիկանյան այցին, հիշեցինք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ուշագրավ հաշվարկը, որը նա հնչեցրել է իր վերջին հարցազրույցներից մեկում:

«Աննան չլինի-չլինի՝ մի 50-60 կիլո կլինի, երեխեն՝ 40 կիլո, ծանրացնում են ինքնաթիռը, էդ վառելիքի ծախս ա։ Բա հյուրանո՞ցը, ուտե՞լը։ Դա նշանակում է՝ պետական փողերը գռփել: Էս վերջերս էլ Փաշինյանը Հռոմից վերադարձավ, ասաց՝ Աննայի այցը կշարունակվի։ Աննան ո՞վ ա, որ այց ունենա, Աննային ընտրե՞լ են»,- նշել է Բագրատյանը եւ հավելել, որ վարչապետության վերջին 6 տարիները ստուգելու դեպքում Փաշինյանն ու կինը կհայտնվեն ճաղերի հետեւում:

ՈՎ Է ԿԱՆԳՆԱԾ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԳԼԽԻՆ ԿՈՒՏԱԿՎՈՂ ՄՈՒԹ ԱՄՊԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Ի վերջո, ո՞ւմ համար է գաղտնիք, որ երկրի կառավարման ստվերում կանգնած է հենց նա՝ Աննա-Էրատոն: Ավելին՝ երեկ հայտնի տելեգրամ ալիքներից «Կանչի» գրածը՝ այս հարցում եւս հիմնավոր կասկածներ է հարուցում:

«Մեր տեղեկություններով՝ Աղազարյան Հովիկի մանդատը դնելու հարցում Հակոբյան Աննան վճռական է տրամադրված, շատ վճռական, չափազանց վճռական: Աղազարյանին ազգադավը տարբեր մարդկանց միջոցով սպառնում է մանդատը չդնելու դեպքում՝ կալանավորել նրա որդիներին, ինչպես նաեւ կնոջը, քանզի Հովիկի որդու ՍՊԸ-ներից մեկը մոր անունով է: Իսկ ահա Սիմոնյան Ալենը Հովիկին սպառնացել է, թե «մարդ ես, ինչ իմանաս՝ կարող է դպրոցից տուն վերադարձող թոռդ միամիտ ընկնի մեքենայի տակ»: Հովիկն էլ իր հերթին փորձում է ժամանակ ձգել, մինչեւ հայկական հեղափոխության տերերը կասեն, թե ինքն ինչ պետք է անի», - ասված է տելեգրամ ալիքում:

Նույնիսկ եթե բացարձակ ճշմարտություն չհամարենք այն, ինչ գրում են սոցցանցերում, առնվազն Հովիկ Աղազարյանի պահվածքն ի ցույց է դնում, որ մի բան այստեղ այն չէ: Նա մեկ ասում է, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը շատ վատ է անցել, մեկ՝ հերքում, մեկ հայտարարում է, որ սպասում է Մոսկվայից մարդ գա, նոր որոշի՝ մանդատը դնում է, թե՝ ոչ, մեկ ակնարկում, որ դնելու է: Անգամ անկեղծանում է, որ իրեն կարող են ձերբակալել: Այո՛, այս իշխանությունից հեռու չէ բեմադրելը «Տուշոնկա-2» օպերացիան: Մինչդեռ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հորդորում է՝ ինձ «պադվադիտ» չանես, Աղազարյա՛ն:

«Հովիկ Աղազարյանը, ով իր դիմադրության նորաստեղծ ճակատով հավակնում է դառնալ «чуть ли не» Չէ Գեվարա ու մի քիչ էլ Մայա Պլիսեցկայա, արդեն 3 օր, 18 ժամ ու 37 վայրկյան է՝ չի հանձնվում։ Չնայած Ալեն Սիմոնյանի գործադրած էմոցիոնալ պրեսսինգին, Աղազարյանի դիմադրության ճակատը մի թեթեւ սասանվել է, բայց նա չի հանձնվել։ Հիմա էլ ազգովի սպասում ենք Աղազարյանի` Մոսկվայի ավտարիտետնի ընկերոջը, ով կգա, ու կա՛մ Աղազարյանը հեզաճկուն վայր կդնի մանդատը, կա՛մ Մոսկվայի ավտարիտետնի ընկերը Նիկոլին կասի՝ «где раки зимуют»։ Անկեղծ ասած՝ ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել ու պնդել եմ, որ հաղթելու է հեզաճկուն քայլքով մանդատը վայր դնելու տարբերակը։ Գրազս էլ «Ganymed» օծանելիքի վրա է։ Այնպես որ, Մոսկվայից եկող ավտարիտե՛տ, մեր պարֆյումերային պլանները չխառնես», - գրել է Նաիրա Զոհրաբյանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թե բա՝ ո՞վ բերեց Նիկոլին, դուք բերեցիք, ո՞վ բերեց. Կարապետ ՊողոսյանՏարոսը քաղաքապետարանի պաշտոնյաներինԻմ ստերը վճարովի են ու հայտարարագրված. Արեն ՍաֆարյանՀայտնիներից ում է նմանակելու Արամ Մանուկյանն առաջիկայումՀիմա հումորի բնագավառում հայտնվել են շատ ուժեղ մրցակիցներ` ի դեմս որոշ քաղաքական գործիչներիԼավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք. ԶԱՐՄԱՆՔԱղազարյանին երանի են տալու. ԲԱՄԲԱՍԱՆՔԵս քո Ռուբենն եմ, դու իմ Վարդանիկը. Պետրոս ՂազարյանՄահվան հոգին Ձեր խղճի վրա ծանրացավ. Աստղահոգեբանի հուզիչ գրառումըԵԱ. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է«Ա՜խ, ներվեր, ներվեր…»«Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանի մասին նոր տեղեկություններ է հայտնել Մոսկվան սկսում է սպառնալ Լոնդենին եւ ՓարիզինՀակոբ Սերոբյանն արժանացել է Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավար կոչմանըՆիկոլի նոր դիրքային կորուստները` մոսկովյան այցին ընդառաջՔննի­չի հետ ծա­նո­թա­նա­լուց հե­տո եր­գե­լու է`«Ախ, մա­մա ջան, ինձ տա­նում են մա­գա­դան». ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀուզիչ տեսանյութ. Արման Հովհաննիսյանն այցելել է Արա Մարտիրոսյանի գերեզմանինԳերմանիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ԱդրբեջանՀպումը հպման հետևից, խաղի կատարյալ կառուցում. «Ինտերը»` Մխիթարյանի մասին(տեսանյութ)Թրամփը հիասթափված է ուկրաինական հակամարտnւթյան մեջ ներգրավված երկու կողմերից. Սպիտակ տան խոսնակԲաքվի հայերի ջարդերը, 1905թ․Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրության և սպառազինության առնչությամբՀաջիևը Իրանի նախագահի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային հարցերՆախապատրաստվում է ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը․ ԼավրովԱվելացել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերըՊուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի արտգործնախարարինԹուրքիայի արտգործնախարարը կմեկնի ՖրանսիաԿադիրովն իր 17-ամյա որդուն նշանակել է Չեչնիայում ՌԴ ՆԳՆ համակարգողԵվրոպան ուժ և միջոցներ չունի Ռուսաստանի դեմ պատերազմելու համար․ ԿՎՀ նախկին աշխատակիցԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԶելենսկու գրասենյակը սկսել է նախապատրաստվել ընտրություններին․ ուկրաինական ԶԼՄ-ներԱրևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանըՎրաստանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ամերիկյան տարբերակըՌուս միլիարդատերերի եկամուտները 2025 թվականի սկզբից աճել ենԿրեմլը ծաղրում է պատերազմը կանգնեցնելու Արևմուտքի փորձերը. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր ԶելենսկիՌուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքինԱստծուց մոռացված դժբախտներ. Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորական մեկնաբանություն է արել արցախցիների մասինՎարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել էՀայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են՝ շուրջ 2.5 անգամ. դատախազությունԱյո՛, կարող է մարդ կիրակի օրը լինել ոչ սթափ վիճակում. Արմեն Խաչատրյանը՝ Վիլեն Գաբրիելյանի պահվածքի մասինBloomberg-ի նախկին մենեջերին մահացած են գտել իր տանը. Նրա հետ միասին հայտնաբերել են կնոջ և 9-ամյա դստեր մարմիններըՄովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրում են անփութության մեջԻրանի վրա հարձակման հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար, քանի դեռ «գնացքը չի գնացել», պետք է պայմանավորվել. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ինԵրկրաշարժՀրաժարականը մոտ է, Նիկոլ Փաշինյանը մարզերում նույնպես չունի իշխանություն. Նանե ԿարապետյանՍպերցյանը` ՌՊԼ-ի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականումԳյումրիում եւ Տաշիրում, քիչ առաջ․ երկրաշարժ է գրանցվելՌոնալդուն կարող է վերադառնալ իր նախկին ակումբ«Ինտերը» նոր տրանսֆերային նպատակ ունի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top