Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց» և ելքը տեսնում է Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելու մեջ. ՌԴ ԱՀԾ

Ներքաղաքական

Միացյալ Նահանգները սկսել է մտածել, թե ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց» և հետապնդում է Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակ։ Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի  հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունը համոզում է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակը», - նշում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը։

«Սակայն այլ երկրներում և տարածաշրջաններում նմանատիպ պրակտիկաները ցույց են տվել, որ դրանք կործանարար են, դրա օրինակները շատ են Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում», - ընդգծում է մամուլի ծառայությունը:

«Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ