Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո

Ինչ են նախատեսել ռոտշիլդները 2025թ.-ի համար

Միջազգային

Ան­ցած շա­բաթ ռոտ­շիլ­դա­կան հիմ­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցի հա­մա­րում ու­նե­ցող The Economist-ը ներ­կա­յաց­րեց իր հեր­թա­կան ռե­բու­սը, ո­րով, ըստ տա­րած­ված վար­կա­ծի, ա­մեն տա­րե­վեր­ջին մոտ ներ­կա­յաց­վում է, թե «աշ­խար­հի տե­րե­րը» ինչ գլո­բալ զար­գա­ցում­ներ են նա­խա­տե­սել հա­ջորդ տար­վա հա­մար: Ի­րա­կա­նում այդ­պես է, «ա­մե­նա­զոր­երն» ի վի­ճա­կի՞ են նման կան­խա­տե­սում­ներ ա­նել, թե՞ պար­զա­պես ու­զում են հեր­թա­կան ան­գամ մարդ­կանց գլուխ­նե­րում ամ­րապն­դել միտ­քը, թե ինչ լի­նում է, նրանց ցան­կութ­յամբ է, դրա դեմ ո­չինչ ա­նել հնա­րա­վոր չէ: Այս մա­սին վե­ճե­րը ե­ղել են եւ կշա­րու­նակ­վեն:

­Բայց մյուս կող­մից էլ, ակն­հայտ է նաեւ մեկ բան. Ռոտ­շիլդ­նե­րը եւ այդ կար­գի վե­րին մի քա­նի այլ կլան­նե­ր հա­մաշ­խար­հա­յին կյան­քում, ի­հար­կե, ա­ռաջ­նա­յին գոր­ծոն­ներ են: Այ­սինքն, նման ռե­բուս­ներն էլ կա­րե­լի է ըն­կա­լել ոչ թե որ­պես սո­վո­րա­կան գու­շա­կութ­յուն, այլ թե ինչ մո­տա­վոր ծրագ­րեր են մտմտում այդ հայտ­նի կլան­նե­րը՝ պատ­մութ­յան հե­տա­գա ըն­թաց­քի հետ կապ­ված: Այ­սինքն, այդ ռե­բուս­նե­րը պետք է ըն­կա­լել ոչ թե որ­պես գու­շա­կութ­յուն կամ նույ­նիսկ կան­խա­տե­սում, այլ` գոր­ծո­ղութ­յուն­նե­րի կոնկ­րետ հրա­հանգ: Դե, ու­րեմն, այս տե­սանկ­յու­նից The Economist-ի ներ­կա­յաց­րած ռե­բուս­նե­րը, թե­րեւս, մտա­ծե­լու տե­ղիք ի­րոք տա­լիս են:

ԿԱՐՄԻՐ ՈՒ ՍԵՎ

Այս­պի­սով, 2025թ.-ի հա­մար ա­ռա­ջադր­ված ռե­բու­սում նախ աչ­քի է ընկ­նում ընդ­հա­նուր ֆո­նը՝ շատ կար­միր գույն, ա­պա նաեւ աղ­յու­սա­շեն պա­տեր: Կար­մի­րի հետ կապ­ված` այս պա­հին բա­զում ու բա­զում «վեր­լու­ծող ռե­բու­սա­գետ­նե­րի» մոտ եր­կու հիմ­նա­կան կար­ծիք կա: Ա­ռա­ջի­նը՝ այն ար­յան գույնն է, այ­սինքն, որ գա­լիք տա­րի պետք է շատ ար­յուն լի­նի: Ա­ռա­վել եւս, ո­ր ընդ­հա­նուր պատ­կե­րի վրա ար­յուն թա­փե­լուն ուղղ­ված պա­րա­գա­նե­րի պա­կաս չկա՝ հրթիռ, ա­տո­մի մի­ջուկ, մի­ջու­կա­յին սունկ եւ այլն: Սա­կայն այլ աղբ­յուր­ներ էլ կար­մի­րը կա­պում են ոչ թե ար­յան, այլ՝ հա­մա­տա­րած փո­փո­խութ­յուն­նե­րի, պատ­կե­րա­վոր ա­սած, խորհր­դա­յին կար­միր դրո­շի հետ, նաեւ, որ կար­մի­րը հի­մա Չի­նաս­տա­նի սիմվոլ­նե­րից է: Եվ երբ Ռոտ­շիլդ­նե­րը ռե­բու­սի վե­րին հատ­վա­ծում, բո­լոր դեմ­քե­րից բարձր պատ­կե­րել են նա­խա­գահ Սիին, ինչ­պես նաեւ կար­միր յո­ւան­ներ, ո­րոնք հա­կադ­րութ­յան մեջ են սեւ դո­լա­րա­յին նշան­նե­րի հետ, ա­պա այ­ս ուղ­ղութ­յամբ մեկ­նա­բա­նող­նե­րն ընդ­հա­նուր ֆո­նը ըն­կա­լում են, որ­պես հա­մա­տա­րած փո­փո­խութ­յուն­ներ՝ հիմ­նա­կա­նում Չի­նաս­տա­նի օգ­տին: Ա­սենք նաեւ Ռու­սաս­տա­նի, հաշ­վի առ­նե­լով, որ Սիի եւ Պու­տի­նի դեմ­քե­րը ռե­բու­սի նույն հատ­վա­ծում են:

Ինչ վե­րա­բե­րում է աղ­յու­սա­շեն պա­տե­րին, ա­պա այս­տեղ նույն­պես միաս­նա­կան կար­ծիք չկա: «Փոր­ձա­գետ­նե­րի» մի մեծ հատ­ված դա կա­պում է մա­սո­նիզ­մի հետ, ո­րի հիմ­նա­կան խորհր­դա­նի­շը հենց պա­տշա­րութ­յունն է: Այլ աղբ­յուր­ներ էլ ֆիքս­վել են նրա վրա, որ պա­տերն ու­նեն սահ­մա­նա­փակ­ման ի­մաստ: Դ­րանք հիմ­նա­կա­նում ռե­բու­սի ձախ հատ­վա­ծում են, որ­տեղ են Եվ­րո­պա­յի քա­ղա­քա­կան ղե­կա­վար տի­կին Ուր­սու­լան եւ նրա ներ­քե­ւում՝ Զե­լենս­կին: Այ­սինքն, ԵՄ-ն եւ նրա­նից էլ ա­վե­լի վատ՝ Զե­լենս­կին է, որ գա­լիք տա­րի գտնվե­լու են սուր սահ­մա­նա­փա­կու­մա­յին գո­տում՝ բո­լոր հար­ցե­րով: Իսկ աջ՝ Պու­տի­նի եւ Սիի հատ­վա­ծում միակ պա­տը դո­լա­րա­յին աչ­քի մոտ է, այն է՝ դա կա­րե­լի է ըն­կա­լել, որ­պես ա­րե­ւել­յան աշ­խար­հում դո­լա­րի սահ­մա­նա­փա­կում, որն ար­դեն իսկ ըն­թա­նում է:

ԱՄԵՆ ԻՆՉ ՊՏՏՎՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ՇՈՒՐՋ

Ընդ­հա­նուր ֆո­նից հե­տո, ի­հար­կե, ա­ռա­ջին պլա­նում տե­սա­նե­լի են դեմ­քե­րը: Վեց դեմք. ինչ­պես նշե­ցինք, ձա­խից Ուր­սու­լան եւ Զե­լենս­կին, ա­ջից՝ Սին եւ Պու­տի­նը: Կենտ­րո­նում Թ­րամփն է, իսկ ան­ցած տար­վա կան­խա­տես­ման մեջ կենտ­րո­նում քվեա­տուփ էր: Այդ քվեա­տուփն ակ­նար­կում էր, որ 2024թ.-ին հիմ­նա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը կծա­վալ­վեն ԱՄՆ-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի շուրջ, եւ այդ տե­սանկ­յու­նից՝ 2024թ.-ի ռե­բուսն ի­րեն ար­դա­րաց­րեց: Ըստ այդմ էլ՝ նման է, որ այդ նույն տրա­մա­բա­նութ­յամբ 2025թ.-ի հիմ­նա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը պետք է ըն­թա­նան ԱՄՆ-ում նա­խա­գա­հի փո­փո­խութ­յան շուրջ: Դա եւս միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է, թեեւ նման են­թադ­րութ­յան հա­մար պայ­ծա­ռա­տես լի­նել պետք չէ. այս պա­հին էլ տե­սա­նե­լի է, որ բո­լոր զար­գա­ցում­նե­րը տա­նում են դե­պի Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիա եւ դրա­նից հե­տա­գա սպա­սե­լիք­ներ:

Ուր­սու­լա­յի եւ Զե­լենս­կու հատ­վա­ծում քիչ չեն նաեւ դե­պի ներ­քեւ ուղղ­ված սլաք­նե­րը. 5 նման սլաք, եւ մեկն էլ տա­տան­վող՝ վե­րեւ-ներ­քեւ: Այս­տեղ «փոր­ձա­գետ­նե­րի» մեծ մա­սը կար­ծես թե հա­մա­միտ է՝ ինչ­պես Եվ­րո­պան, այն­պես էլ Ուկ­րաի­նան մտնում են ան­կու­մա­յին փուլ, այն էլ՝ բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով: Կա նաեւ ճա­քեր տված քվեա­տուփ, ո­րը, թե­րեւս, Զե­լենս­կու հա­մար հի­շե­ցում է, որ նրա պաշ­տո­նա­վար­ման լե­գի­տիմ ժամ­կե­տը վա­ղուց է սպառ­վել: Այս­քա­նից զատ, Ուր­սու­լա­յի գլխին ա­րեւմտ­յան կի­սա­գունդն է՝ ա­ռա­ջին պլա­նում ու­նե­նա­լով ԱՄՆ-ն. ե­րե­ւի սա էլ հի­շե­ցո՞ւմ է, թե ի­րա­կա­նում ով է կա­ռա­վա­րո­ղը:

Ինչ վե­րա­բե­րում է Պու­տին-­Սի հատ­վա­ծին, ա­պա այս­տեղ նախ աչքի է զար­նում եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րի ա­րան­քում գտնվող Եվ­րա­սիա­յի եւ Աֆ­րի­կա­յի պատ­կեր­մամբ ա­րե­ւել­յան կի­սա­գուն­դը, ո­րը մի­գու­ցե պետք է կա­պել ռուս-չի­նա­կան ին­տեգ­րա­ցիոն մո­դե­լի հետ, ա­սենք՝ ԲՐԻԿՍ-ի, ո­րի շրջա­նակ­նե­րում միա­վոր­վում են Ա­սիան եւ Աֆ­րի­կան, ին­չը ցույց տվեց նաեւ Կա­զա­նի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վը: Ա­ռա­վել եւս, որ այդ մա­սին է ակ­նար­կում նաեւ ա­վա­զի ժա­մա­ցույցը՝ նոր շրջած վի­ճա­կում: Ներ­կա պա­հին ան­գամ Եվ­րո­պա­յում են սկսել խո­սել, որ հա­մաշ­խար­հա­յին զար­գաց­ման ա­րեւմտ­յան մո­դե­լին փո­խա­րի­նե­լու է գա­լիս ա­սիա­կա­նը: Այ­սինքն, Ռոտ­շիլդ­ներն ակ­նար­կում են, որ այս ուղ­ղութ­յամբ ժա­մա­նա­կա­ցույցն ար­դեն միաց­վա՞ծ է. նման է:

Ինչ վե­րա­բե­րում է Պու­տի­նի մոտ գտնվող հրթի­ռին, ա­պա այս­տեղ «փոր­ձա­գետ­նե­րի» տրա­մադ­րութ­յու­ննե­րի վրա ե­րե­ւի ազ­դել է օ­րերս տե­ղի ու­նե­ցած՝ ռու­սա­կան նո­րա­գույն հրթի­ռի փոր­ձար­կու­մը Դ­նեպ­րո­պետ­րովս­կի գոր­ծա­րա­նին հար­վա­ծի տես­քով: Այ­սինքն, «փոր­ձա­գետ­նե­րը» ա­վե­լի հակ­վել են այն մտքին, որ ռե­բու­սում պատ­կեր­ված հրթի­ռը խո­սում է ռու­սա­կան հրթի­ռա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­կա մասշ­տա­բա­յին զար­գա­ցում­նե­րի մա­սին, ո­րը ի­րոք այս պա­հին էլ վեր է ած­վել հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան գոր­ծո­նի: Ա­ռա­վել եւս, որ ռե­բու­սում մեծ տեղ զբա­ղեց­նող հրթիռն ուղղ­ված է դո­լա­րին եւ Թ­րամ­փին:

­Բայց ա­հա ­ռե­բու­սի վեր­ջին դի­ման­կա­րի հետ կապ­ված մեկ­նա­բա­նութ­յու­ննե­րը, մեղմ ա­սած, սա­կավ են: Ի­րոք, այդ­քան էլ հաս­կա­նա­լի չէ, թե ին­չո՞ւ են Ռոտ­շիլդ­ներն այդ դիր­քում պատ­կե­րել 18-19-րդ դա­րե­րի անգ­լիա­ցի հայտ­նի գրող Ջեյն Օս­թի­նին: Ո­մանց կար­ծի­քով, դրա­նով Բ­րի­տա­նիա­յին տե­ղա­վո­րել են հա­մաշ­խար­հա­յին զար­գա­ցում­նե­րի հետ­նա­բա­կում, ո­մանք դա գեն­դե­րա­յին ուղղ­վա­ծութ­յան ինչ-որ ակ­նարկ են հա­մա­րում եւ այդ­պես շա­րու­նակ: Թե­րեւս, ա­մե­նա­հե­տաքր­քի­րը մնում է հե­տեւ­յալ մեկ­նա­բա­նութ­յու­նը: Այս­պես, Ջեյն Օս­թի­նը հա­մար­վում է բրի­տա­նա­կան գրա­կա­նութ­յան մեջ ռեա­լիզ­մի ա­վե­տա­բերը: Այ­սինքն, թե սա ակ­նարկ է այն մա­սին, որ Բ­րի­տա­նիան պետք է հաշ­վի առ­նի իր ի­րա­կան դիր­քը եւ ռեալ վե­րա­բեր­վի ի­րո­ղութ­յուն­նե­րին:

ՍԱՏՈՒՐՆԸ ԿՔԱՆԴԻ՞ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄԸ

Գլ­խա­վո­րը, սա­կայն, ի­հար­կե, ռե­բու­սի վե­րին մասն է, որ­տեղ ա­ռա­ջին պլա­նում է Սա­տուր­նը՝ Թ­րամ­փի ու­ղիղ գլխա­վե­րե­ւում: Հ­ռոմ­եա­կան (ո­րը, չմո­ռա­նանք, հա­մար­վում է ա­րեւմտ­յան քա­ղա­քակր­թութ­յան հիմ­քը) դի­ցա­բա­նութ­յամբ Սա­տուր­նը գե­րա­գույն աստ­ված Յու­պի­տե­րի հայրն է, հու­նա­կան դի­ցա­բա­նա­կան Ք­րո­նո­սի՝ Զեւ­սի հոր հետ հա­մա­պա­տաս­խա­նութ­յամբ: Սա­տուրն-Ք­րո­նո­սը հայտ­նի է, որ որ­պես նախ­կին գե­րա­գույն աստ­ված, կլա­նում էր իր զա­վակ­նե­րին՝ վա­խե­նա­լով, որ նրանք իշ­խա­նութ­յու­նը կխլեն: Եվ ա­հա, Յու­պի­տեր-­Զեւսն ա­զա­տութ­յուն ստա­նա­լով, ի­րոք խլում են իշ­խա­նութ­յու­նը: Մինչ­դեռ Սա­տուր­նը գյու­ղատն­տե­սութ­յան եւ, առ­հա­սա­րակ, մարդ­կա­յին ոս­կե դա­րի, ա­ռա­տութ­յան, խա­ղա­ղութ­յան հո­վա­նա­վո­րողն էր, եւ այդ ա­մենն ան­հե­տա­ցավ Յու­պի­տե­րի օ­րոք:

Այս­պի­սով, Ռոտ­շիլդ­ներն ակ­նար­կում են, որ Յու­պի­տե­րի դա­րաշր­ջա­նին փո­խա­րի­նե­լու է գա­լիս Սա­տուր­նի դա­րաշր­ջա՞­նը՝ դա կա­պե­լով Ա­սիա­յում ըն­թա­ցող հի­շա­տակ­ված զար­գա­ցում­նե­րի հետ. շատ «փոր­ձա­գետ­ներ» հենց այս կար­ծիքն են ա­ռաջ տա­նում: Ընդգ­ծե­լով նաեւ այս փաս­տը. Յու­պի­տե­րի գլխա­վոր տա­ճա­րը Հ­ռո­մում Կա­պի­տո­լիու­մի բլրի վրա էր: Դ­րա հա­մար­ժե­քը վա­շինգ­տոն­յան հայտ­նի Կա­պի­տո­լիումն է: Նաեւ, որ Սա­տուր­նի ներ­քե­ւում, մինչ Թ­րամ­փին հաս­նե­լը, ան­լույս, մթնած երկ­նա­քե­րեր են, ո­րը եւս ա­մե­րիկ­յան Կա­պի­տո­լիու­մի անկ­ման մա­սին է ակ­նար­կում: Թե՞ ուլտ­րա­լի­բե­րալ ուղղ­վա­ծության Ռոտ­շիլդ­նե­րը սրա­նով խոս­տա­նում են Թ­րամ­փին հանձ­նել այդ մթնած երկ­նա­քեր­ե­րը՝ Յու­պի­տե­րի փո­խա­րի­նու­մը Սա­տուր­նով թույլ չտա­լու հա­մար. սա էլ է տար­բե­րակ:

Իսկ թե այս բո­լոր «կան­խա­տե­սում-հրա­հանգ­նե­րի» ո՞ր մա­սը ի­րո­ղութ­յուն կդառ­նա, դա ար­դեն կտես­նենք մեկ տա­րուց:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված