Հայաստանի հավաքականը Իտալիայից վերադարձել է լավագույն հորիզոնականներում հաղթանակով
ՄշակութայինՎերջերս տեղի ունեցած CMC Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի հավաքականը ժամանել էր Իտալիայի Կազերտա քաղաք, որտեղ մասնակիցները ներկայացան տարբեր անվանակարգերում (բարբերինգ, դիմահարդարում, վարսահարդարում, մատնահարդարում) եւ կարողացան գրավել լավագույն հորիզոնականները։
Հայաստանի հավաքականը ղեկավարում էր Անի Ավդալյանը, որը Հայաստանի ամենաճանաչված, աստղային «celebrity» ոճաբան-վարսահարդարն է, ինչպես նաեւ միջազգային ժյուրի եւ Հայաստանի վարսահարդարների գլխավոր մարզիչը։
Անի Ավդալյանը նշանակվել է Հայաստանի CMC CAT կազմակերպության գլխավոր նախագահ, եւ 50 պետությունների նախագահների համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում 2025թ-ի հունվարի 26-27-ը, որտեղ քննարկվելու են հետագա մրցույթների անելիքները։
Ն. ԶԱՔԱՐՅԱՆ
