Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Փաստ». Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի 14-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի՝ իրավապահ համակարգի հասցեին հնչեցրած դժգոհությունից հետո այն ժամանակ դեռ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հնչող կրակոցների ու, ընդհանրապես, օրավուր աճող հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ ձև էր գտել: 

Երբ ուսումնասիրում ենք ոստիկանության կայքը, պարզվում է՝ նշված օրերից հետո կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը: Տարբեր լրատվամիջոցներում, մասնավորաբար՝ Գագիկ Շամշյանի կայքում, Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում նման հանցագործությունների մասին տեղեկություն առկա է, իսկ police.am-ում «այլ Հայաստան է»՝ մանրմունր մի քանի դեպքեր ու վերջ: 

Ըստ համակարգի մեր աղբյուրների, Վահե Ղազարյանը իր ղեկավարած կառույցի հասցեին հնչեցրած քննադատությունները չեզոքացնելու, հանցավորության դեմ «պայքարելու» լուրջ «հայեցակարգ» է մշակել ու կիրառել՝ արգելել էր ոստիկանության կայքում դրանց մասին հրապարակումներ անել: Արդյունքում հանցավորության առումով կա երկու Հայաստան՝ ոստիկանության կայքէջի և իրական: Առանց չակերտների՝ իրական»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ