Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Ով կմնա «կացին ախպոր» հարվածի տակ

Վերլուծություն

Սովորաբար, ընտրություններից առաջ «իզմ»-եր չունեցող Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքական միտք կամ ծրագիր է ներկայացնում՝ դրանով փորձելով շահել ընտրազանգվածի սիրտը, ինչը կլիներ դասական քաղաքականության համատեքստում, այլ՝ «մախին է տալիս»: Եվ ահա, եթե նախորդ ընտրություններից առաջ խոսում էր պողպատե մանդատից ու մուրճ էր օդում ճոճում, ապա հիմա արդեն կացինից է խոսում:

Անդրադառնալով գերատեսչությունների մեքենաները կրճատելուն՝ Հանրայինին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ուղղակի այսպես՝ գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, եւ ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց էլի այդ խնդիրները կառաջանան, որովհետեւ մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձեւով չեն արձագանքել իմ հրապարակային եւ ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է...»: Թողնելով բազմակետեր՝ Փաշինյանն էլ չհստակեցրեց, թե էլ ինչ է անելու: Բայց, որ այդ կացնային քաղաքականությունը միայն պետական ծառայողական մեքենաներին չի վերաբերում, կփաստի նախեւառաջ ԱԺ ՔՊ-ական դեռ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որն այդպես էլ չգիտի՝ հիմա մանդատը վայր դնի, թե՞ պահի:

Հովիկ Աղազարյանին դեռ կանդրադառնանք, բայց նախ հասկանանք, թե՝ վերջիվերջո, ինչո՞ւ հիմա էլ կացինը դարձավ Փաշինյանի երազանքների գործիքը: Օրինակ, եթե որեւէ ՔՊ-ական ասի, թե՝ կացինը մեր «ախպերն» է, Նիկոլն ինչ կուզի, այն էլ կճոճի: Ստիպված կլինենք հիշեցնել Հովհ. Թումանյանի «Կացին ախպոր» պատմությունը: Մի մարդ գնում է հեռու երկիր՝ աշխատելու։ Մի գյուղում նա տեսնում է, որ մարդիկ ձեռքով են փայտ կոտրատում։ Իմանալով, որ նրանք չգիտեն, թե ինչ է կացինը, մարդը գոտկից հանում է իր կացինն ու փայտը ջարդում։ Գյուղացիները հավաքվում են, շատ ապրանք առաջարկում ու խնդրում են իրենց տալ կացինը։ Որոշում են այդ կացնով հերթով ջարդել իրենց փայտը։ Առաջինը տանուտերն է տանում կացինը, բայց առաջին իսկ հարվածով ոտքը կտրում է։ Մարդիկ հավաքվում են ու փայտերով կացնին ծեծում, հետո վրան փայտ են կիտում ու վառում։ Երբ կրակը իջնում է, տեսնում են, որ կացինը կարմրել է։ Մտածում են՝ կացին ախպերը բարկացել է, իրենց գլխին փորձանք է բերելու, որոշում են բանտը գցել։ Կացինը գցում են տանուտերի մարագը, որտեղ դարմանը միանգամից բոցավառվում է։ Գյուղացիները սարսափած վազում են կացնի տիրոջ հետեւից. «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։ Հիմա, թե բարկացած կացինից օգտվել չիմացողի ձեռքում ով ոտքը կկոտրի, ով գլուխը, եւ վերջում ով բանտ կնստի, ցույց կտա ժամանակը: Մյուս կողմից էլ չմոռանանք, որ կացինը վաղուց դարձել է հայասպան Ադրբեջանի սիմվոլը: Այդ կացինով էր, որ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հետեւապես, առնվազն տարօրինակ է, թե ինչով հանկարծ կացինը դարձավ Փաշինյանին հարազատ…

ՀԻՄԱ ԱՂԱԶԱՐՅԱՆՆ Ի՞ՆՉ ԱՆԻ, ԷՍ ՄԱՆԴԱՏՆ Ո՞ՒՐ ԴՆԻ…

Փաշինյանի նոր կացնային քաղաքականության առաջին զոհերից է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով անոնսավորել էր, թե երեկ հայտարարությամբ հանդես պետք է գար՝ իր չարչրկված մանդատը վայր դնելու հարցով, բայց հետո փոշմանեց: Ընդհանրապես, Հովիկ Աղազարյանն ընկել է հայ բեմի կատակերգակ Կարպ Խաչվանքյանի հերոսի օրը ու չգիտի՝ հիմա ի՞նչ անի, էս մանդատն ո՞ւր դնի: Մեկ ասում է մտածում է, մեկ ասում է չի դնում, մեկ նեղ շրջապատից լուրեր են տարածում, թե դնելու է Փաշինյան Նիկոլի խնդրանքով:

Ինչ խոսք, այնպես չէ, որ Հովիկ Աղազարյանը հայտնվեց Փաշինյանի խոշորացույցի տակ ու հանկարծ սրբացավ, ամենեւին՝ նա էլ մյուս ՔՊ-ականների նման կիսում է ողջ պատասխանատվությունը կատարվածի ու դեռ սպասվողի: Եվ լիովին տեղին է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի զգուշացումը. «Ընդդիմության ֆեյսբուքյան հատվածը արդեն սկսել է Աղազարյան Հովոյին Նիկոլի հրահանգը չկատարող ազգային հերոս հռչակելու գործընթացը։ Լավ է, որ Աղազարյան Հովոն չի հանձնվում, բայց կարեւոր է նաեւ հասկանալ, թե ինչո՞ւ։ Ասենք, Նիկոլին դավաճա՞ն է համարում, կամ՝ դե՞մ է Արցախի հանձնման հանգեցրած նրա քայլերին։ Հաստատ՝ ո՛չ։ Նրա խնդիրը միայն փողն ու պատգամավորության աշխատավարձն է ու դրա հաշվին վերցրած իր հիպոթեքային վարկերի մարելը։ Ընդամենն այսքանը։ Հիմա եթե ուզում եք շարունակել նրա հերոսացման աշխատանքը ձեր գործն է, բայց հիշեք որ նախկին նիկոլական չի լինում՝ այն էլ Աղազարյան Հովոյի սորտի»։

Բայց այսքանով հանդերձ՝ Փաշինյանի, այսպես ասած, խնդրանքով մանդատ դնելու թեման ինքնին ուշագրավ է: Մեկ խնդրում են, մեկ չի դնում Հակակոռուպցիոն դատարան են կանչում, մեկ հեռախոսն են վերցնում ձեռքից: Մի խոսքով՝ խառն են, խառը… Բայց չէ՞ որ սա պարզ ադմինիստրատիվ ճնշում է պատգամավորի նկատմամբ, որը չի եղել որեւէ իշխանության օրոք: Այդպիսի պահանջ կարող է ձեւավորել միայն հասարակությունը, ընտրազանգվածը, բայց ոչ վարչապետի աթոռը զբաղեցնողը: Եվ վերջապես՝ Փաշինյան Նիկոլի չսիրած Սահմանադրությունն է ասում, որ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով. պատգամավորը չի կարող հետապնդվել: Անգամ, եթե Հովիկ Աղազարյանը լինի ամենախոշոր կոռուպցիոները ՔՊ-ում, նրա նկատմամբ կատարվողը լրիվ ավտորիտարիզմի տիրույթում է: Թեպետ մի կողմից էլ տեղին է, վերջինս այնքան գովեց Փաշինյանին, որ իրեն արդեն ո՛չ Պապ թագավոր, ո՛չ էլ Հիսուս Քրիստոս է այլեւս երեւակայում, այլ` հռոմեական կայսր Ներոն, որն իր պատգամավորի հետ կվարվի այնպես, ինչպես պահի տակ սիրտն է ուզում:

ՈՐՆ ԷՐ ՆԻԿՈԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՍԵԼԻՔԸ

Ինչ վերաբերում է Փաշինյանի հարցազրույցում առկա ականներին, դրանք մեկը կամ երկուսը չեն:

«Հարցազրույցի 20-րդ րոպեից սկսած՝ ՀՀ ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն եւ Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ՝ Սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով: Դրանից հետո թրաշյալը պետք է անմիջապես ձերբակալվեր դատարան ներկայացնելու համար եւ ենթարկվեր նախնական երկամսյա կալանքի: Բայց քանի որ մենք ապրում ենք բացարձակ ավտորիտար երկրում, դա տեղի չունեցավ…», - այսպես է բնութագրում հարցազրույցը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանին քաջածանոթ հին քաղաքական գործիչներից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասում է, որ Նիկոլը մտնում է նախընտրական քարոզչության ակտիվ փուլ՝ կրկին «փայլելով» հերթական մենախոսության ժամանակ եւ հիմնական նպատակ ունենալով՝ աճպարարությամբ, մանիպուլյացիաներով սղացնել իր կողմից նախկինում արված հայտարարությունների ու խոստումների չկատարման փաստը` միաժամանակ սպասարկելով թշնամիների նարատիվներին։

«Աբսուրդի ոլորտից է, երբ 2018թ. «պրիվետ ատ զիմզիմովա»՝ արագաչափների եւ տեսախցիկների չեղարկում խոստանալով, իսկ հիմա հանրաքվե է առաջարկում՝ իբր ժողովրդի կարծիքն է կարեւորում։ Հիշեցնենք՝ պատեհ-անպատեհ լեգիտիմությունից խոսելով, որն իբր 2021թ. ստացել են ժողովրդից, այն դեպքում, երբ ընտրությունների ժամանակ խոստացել են Արցախի հարցում «անջատում հանուն փրկության», իրականում Արցախը հանձնեցին թշնամուն։ Խաղաղության խոստումներով տարան սողացող պատերազմի, հարյուրավոր զոհերի եւ տարածքների կորստի»,- ընդգծում է նա:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը մտնում է նախընտրական փուլ, սկսել են ինտենսիվ արտահայտվել անգամ 2018-ին վերջինիս «հեղափոխական մարտիկները», այդ թվում՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ համարելով, որ պաշտոնանկություններն էլ են Փաշինյանի նախընտրական շոուի մասը: Միայն թե հարցերի հարցը մնում է այն, թե իր խայտառակ թիմով գնում է ընտրության որ ի՞նչ անի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top