ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Սպորտ
Այսօր, նոյեմբերի 24-ը, Գյումրեցի անվանի ծանրամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի մրցանակակիր ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է, 27-ամյակն է նշում։ 2023-ին, Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, մինչև 109 կգ քաշայինների կարգում, Սամվելը ոսկե մեդալ նվաճեց երկու վարժությունների հանրագումարում 395 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Նա նաև փոքր ոսկե մեդալի է արժանացել պոկում վարժությունում։ Այս տարվա սեպտեմբերի 21-ին, Հարսանիքի օրը, անվանի ծանրորդը հայտարարեց իր մարզական կարիերան ավարտելու մասին, պատճառը վնասվածքներն էին։ Սամվելը, աշխարհի տարբեր երկրներում, բազում անգամներ բարձր է պահել մեր երկրի պատիվը և ուրախացրել բոլորիս իր գրանցած հաղթանակներով։ Նա շատ բարի, հիանալի անձնավորություն է։ Iravunk. com -ը, շնորհավորում է Սամվելին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում առողջություն, անսպառ երջանկություն նորաստեղծ ընտանիքում, ամենալավն ու բարին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

