Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական Corriere della Sera օրաթերթինն տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը ճանաչելի դարձնելն աշխարհում իր համար կարեւոր առաքելություն է.
«Փորձում եմ խորհրդանիշ դառնալ մարդկանց համար, ինձ ճանաչելով՝ ճանաչում են նաև Հայաստանի պատմությունը: Նախկինում շփոթում էին Ալբանիայի կամ Ռումինիայի հետ, հիմա գիտեն, թե որտեղ է: Մենք առաջին ժողովուրդն ենք, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, և յուրաքանչյուր հավատացյալ պետք է դա իմանա»,-նշել է Մխիթարյանն ու հավելել, որ հայերն ու իտալացիները նման են իրար ապրելակերպով, դրա համար էլ Իտալիան հոգեհարազատ երկիր է իր համար։