Բանակայինների ԱԱ. Դավիթ Օվասափյանը և Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիրներ
Սպորտ
Երևանում շարունակվող Բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:
Բրոնզե մեդալ նվաճեց նաեւ Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը, որի մրցակիցը Շվեյցարիայի ներկայացուցիչ Դամիան Վոն Էյուվըխն էր։