Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցը հայտնի է
Սպորտ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականին։
Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։
A / B լիգաների փլեյ-օֆֆ
Թուրքիա - Հունգարիա
Ուկրաինա - Բելգիա
Ավստրիա - Սերբիա
Հունաստան - Շոտլանդիա
B / C լիգայի փլեյ-օֆֆ
Հայաստան - Վրաստան
Կոսովո - Իսլանդիա
Բուլղարիա - Իռլանդիա
Սլովակիա - Սլովենիա
C / D լիգաների փլեյ-օֆֆ
Ջիբրալթար - Լատվիա
Մալթա - Լյուքսեմբուրգ