«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

Նիկոլը քիչ էր, հիմա էլ` Աննան

Վերլուծություն

Այս­պի­սով, ա­մեն ինչ հու­շում է, որ այս փու­լում աշ­խար­հում հիմ­նա­կան հա­կա­մար­տութ­յուն է դար­ձել լի­բե­րալ­ներ-ոչ լի­բե­րալ­ներ պայ­քա­րը, եւ բո­լո­րը փոր­ձում են դիր­քա­վոր­վել այդ հա­մա­տեքս­տում (Տե´ս նաեւի https://iravunk.com/?p=298324&l=am): Ա­մեն դեպ­քում, առն­վազն ա­ռա­ջի­կա եր­կու ա­միս­նե­րին այս ուղ­ղութ­յամբ միայն սրա­ցում­նե­րի, ե­թե ոչ՝ ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րի պետք է սպա­սել: Այս ի­րա­վի­ճա­կում ի՞նչ է կա­տար­վում Հա­յաս­տա­նում, ի՞նչ դիր­քում է փոր­ձում տե­ղա­վոր­վել Նի­կո­լը:

Ա­մռան վեր­ջե­րից սկսած` Նի­կո­լի մոտ տա­տա­նում­նե­րի պա­կաս չկա: Նախ, հան­կարծ ո­րո­շում է, որ ռուս­նե­րից ա­վե­լի «պատ­մա­կան բա­րե­կամ» Հա­յաս­տա­նը չու­նի, ա­պա ան­մի­ջա­պես էլ վա­զում է Եվ­րո­պա, հե­տո նույ­նը՝ այց Պու­տի­նին, շատ չան­ցած՝ Մակ­րո­նին, եւ այդ­պես շա­րու­նակ: Ու մին­չեւ այս օ­րե­րը նույն վի­ճա­կի մեջ է: ՌԴ՝ Կա­զան կա­տա­րած վեր­ջին այ­ցի շրջա­նակ­նե­րում փոր­ձում էր այն տպա­վո­րութ­յու­նը թող­նել, թե իր հա­մար այն­տեղ հե­ծա­նիվ քշե­լուց ավե­լի մեծ եր­ջան­կութ­յուն չկա: Իսկ ան­ցած շա­բաթ թռավ Վա­տի­կան, թեեւ այդ­պես էլ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն չներ­կա­յաց­վեց, թե ի՞նչ նպա­տակ էր հե­տապն­դում Հ­ռո­մի պա­պի հետ հան­դի­պու­մը:

­Բայց այն բա­նից հե­տո, երբ կնո­ջը՝ Ան­նա­յին թող­նե­լով Վա­տի­կա­նում, վե­րա­դար­ձավ, հե­տաքր­քիր մտքեր ա­ռա­ջաց­նող ո­րոշ դրվագ­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, սկսե­ցին նկատ­վել: Խոս­քը` Վա­տի­կա­նում Ան­նա­յի ա­րարք­նե­րի մա­սին է, ո­րոնք, ան­կախ նրա­նից՝ դի­տա­վո­րութ­յուն էր, թե` ոչ, կա­րող են ազ­դել Հա­յաս­տա­նի վրա: Եվ այն, որ Նի­կո­լը չբա­րե­հա­ճեց ան­գամ մի հա­սա­րակ բա­ցատ­րութ­յուն տալ, բե­րում է այն մտքին, որ, ընդգ­ծենք՝ ո­րե­ւէ պե­տա­կան պաշ­տոն չզբա­ղեց­նող իր կնոջ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կա´մ­ իր «դաբ­րո­յով» են, կա´մ­ ի­րենց տա­նը Ան­նան Նա­տա­լյա Սիմ­յո­նով­նա­յի դե­րում է:

­Նախ, ի՞նչ էր նշա­նա­կում Հ­ռո­մի պա­պին այ­ցե­լե­լը: Չ­մո­ռա­նանք, որ Պա­պը ոչ միայն կա­թո­լիկ­նե­րի ա­ռաջ­նորդն է, այլ նաեւ եվ­րո­պա­կան, ա­վե­լի կոնկ­րետ՝ հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռանց­քա­յին ֆի­գու­րանտ­նե­րից մե­կը, ու­նե­նա­լով «գլո­բալ կա­ռա­վա­րութ­յան» ան­դա­մի հա­մա­րում: Ա­վե­լին, ա­սել, թե այս պա­հին Պա­պը գլո­բալ որ թե­ւի հետ է գոր­ծակ­ցում, դժվար է ա­սել: Տ­րա­մա­բա­նո­րեն, նա պետք է գոր­ծեր ուլտ­րա­լի­բե­րա­լիս­տակ­ան թե­ւի դեմ. լի­բե­րաստ­ներն են, որ ընդ­հուպ ա­վե­րում են ե­կե­ղե­ցի­նե­րը՝ տե­ղը կա­զի­նո­ներ կամ սրճա­րան­ներ կա­ռու­ցե­լով: Լի­բե­րալ ներ­կա սան­ձար­ձա­կութ­յուն­ներն են, որ մարդ­կանց հե­ռու են վա­նում ե­կե­ղե­ցուց: Մինչ­դեռ չմո­ռա­նանք, որ Հ­ռո­մի պա­պի կշի­ռը, ա­ռա­վել եւս՝ Վա­տի­կա­նի ե­կա­մուտ­նե­րը հիմ­նա­կա­նում գոր­ծող ե­կե­ղե­ցի­նե­րից եւ հա­վա­տա­վոր զանգ­ված­նե­րից են գա­լիս: Մինչ­դեռ Պա­պի կող­մից նկատ­վել են հայ­տա­րա­րութ­յուն­ներ, ո­րոնք, այս­պես ա­սենք, մի բան էլ նպաս­տում են այդ լի­բե­րաս­տա­կան գա­ղա­փար­նե­րի տա­րած­մա­նը: Բայց նաեւ քայ­լեր, ո­րոնք կա­րե­լի է հա­մա­րել լի­բե­րաստ­նե­րի դեմ ուղղ­ված, այդ թվում՝ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի, ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­ներ եւ այլն: Այ­սինքն, Պա­պին այ­ցե­լելով, Նի­կո­լը կոնկ­րետ ի՞նչ ուղղ­վա­ծութ­յան «քա­րոզ­ներ» հույս ու­ներ լսել, մտա­ծե­լու հարց է:

­Բայց ա­հա այն բա­նից հե­տո, երբ նա թող­նե­լով կնո­ջը, վե­րա­դար­ձավ, Ան­նան հանկարծ ո­րո­շեց, որ պետք է հան­դի­պի Զե­լենս­կու կնո­ջը եւ մաս­նակ­ցի կա­թո­լիկ մի­ջո­ցառ­ման, այն էլ՝ ցու­ցադ­րա­բար, եւ հենց այն պա­հին, երբ Ուկ­րաի­նան հե­ռա­հար հրթիռ­նե­րով հար­վա­ծում է Ռու­սաս­տա­նին: Եվ այն, որ նման հան­դի­պու­մը Մոսկ­վան կա­րող է հա­մա­րել ոչ թե նույ­նիսկ Ան­նա­յի, այլ Նի­կո­լի կող­մից հեր­թա­կան թշնա­մա­կան քայլ, դա էլ կա­րե­լի է կռա­հել: Ա­ռա­վել եւս, որ դրա հետ մեկ­տեղ, սո­րո­սա­կա­նութ­յան ներ­կա­յա­ցուց­չի հա­մա­րում ու­նե­ցող ան­ձին այս­տեղ նա­խա­րար է նշա­նա­կում:

Այս ա­մենն ակ­նա՞րկ է, որ Նի­կո­լը ո­րո­շել է այս թեժ պա­հին տե­ղա­վոր­վել գլո­բալ հա­կա­մար­տութ­յան ուլտ­րա­լի­բե­րաս­տա­կան հատ­վա­ծում: Մի­գու­ցե: Թեեւ մյուս կող­մից էլ, կրկնենք, Նի­կոլն այն­քան է այս կամ այն թե­ւի օգ­տին քայ­լեր ա­րել եւ հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­րել, որ ա­սել, թե կոնկ­րետ ինչ-որ կե­տում ո­րո­շել է կենտ­րո­նա­նալ, ե­րե­ւի սխալ կլի­ներ: Ա­վե­լի շուտ, թե­րեւս դեռ փոր­ձում է այս­տե­ղից-այն­տեղ թռնե­լու կամ բո­լոր կող­մե­րի հետ լավ հա­րա­բե­րութ­յու­ններ պա­հե­լու կուր­սի մեջ մնալ: Լավ տար­բե­րակ կլի­ներ, ե­թե միայն կա­րո­ղա­նար: Այն հաշ­վար­կով, որ այս պա­հին այդ դիր­քա­վոր­ման հար­ցերն աշ­խար­հում ծայ­րա­հեղ սուր են դրված, եւ այդ­պես էլ պետք է լի­ներ, քա­նի որ մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը դար­ձել են պրակ­տիկ ինչ-որ թե­մա: Ու այս վի­ճա­կում այս­տե­ղից այն­տեղ իր շար­ժե­րով Նի­կոլն ո՞ւր է տա­նե­լու եր­կի­րը… Չ­նա­յած, ե­րե­ւի հենց դա էլ հիմ­նա­կան նպա­տա՞կն է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված