Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Տոմատի հյութը կարող է փոխարինել կենսակտիվ սննդային հավելումներին

Առողջապահական

Անգլիացի գիտնականները ստեղծել են ԳՄՕ պարունակող լոլիկ, որում կան  մեծ թվով վիտամինային միացություններ, ռեսվերատրոլներ և հակաօքսիդանտներ, որը կա նաև կարմիր գինու մեջ, գրում է РИА "Новости".-ին:

ԳՄՕ-ով  պոնիդորները  հարուստ են ռեսվերատրոլով, իսկ վերջիններս էլ   հզոր հակաօքսիդանտ լինելով կարող են կիրառվել մի շարք լուրջ հիվանդությունների՝ շաքարախտը, թուլամտությունը, Այլցհեյմերի հիվանդության բուժման ժամանակ:


Ռեսվերատրոլը, ըստ մասնագետների համոզման, ստիպում է բջիջներին <<կարծել թե իրենք էներգիայի կարիք ունեն>>, ինչը հանգեցնում է էներգիայի համար անհրաժեշտ սպիտակուցների արտադրման:


Հասկանալով ռեսվերատրոլի աշխատանքի մեխանիզմը, գիտնականները կարողացան ստեղծել  ռեսվերատրոլի արագ ստեղծման արհեստական հարթակ:  Վերջինս հիմքում ընկած է վայրի կաղամբի (ծովակաղամբի) գենետիկ տարրերից մեկը (Arabidopsis thaliana,) AtMYB12, սա այն գենետիկ տարրն է, որը լոբու և խաղողի  ԴՆԹ- հետ միասին ստեղծում է հզոր հակաօքսիդանտ ռեսվերատրոլը:

 

Առաջին փորձերից անմիջապես հետո պարզ դարձավ, որ այս նոր ԳՄՕ պարոնակող պոմիդորի մեկ հատը իր մեջ պարունակում է այնքան  ռեսվերատրոլ, որքան կարող է լինել 50 շիշ կարմիր գինու, կամ 2.5 կիլոգրամ լոբու մեջ: Շնորհիվ գենետիկ բժշկության, այժմ արդեն հնարավոր է աճեցնել այնպիսի բանջարեղեններ, որոնք իրենց մեջ պարունակում են  համեմատաբար ավելի մեծ քանակությամբ դհակաօքսիդանտներ :

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ