Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Նախընտրական «Կանեփ-կակաչ» օպերացիա

Վերլուծություն

Վերջապես ՔՊ-ական պաշտոնյաների մեջ գտնվեց մի «դրական» բան: Ըստ մամուլում տեղ գտած տեղեկատվության` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թեժ նիստի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, եւ Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։

Համաձայն նույն տեղեկությունների՝ Սարուխանյանի հետազոտության արդյունքները ո՛չ ավել, ո՛չ պակաս դրական պատասխան են ցույց տվել, այսինքն՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն։ Բա ի՞նչ էիք կարծում, ուրիշ էլ ի՞նչ դրական բան կարող էր գտնվել Փաշինյանի կադրի արյան մեջ:

Ի դեպ, ըստ շրջանառվող  շշուկների, Փաշինյան Նիկոլը որոշել է շարունակել «Կանեփ-կակաչ» սեփական օպերացիան ու հերթով անալիզ տալու ուղարկել յուր այլ կադրերին եւս: Միայն տարօրինակ է, որ իրենից չի սկսում, դե ի՞նչ իմանաս, թե ինչ կպարզվի իր դեպքում:

Ինչեւէ, այն, որ ՔՊ-ում թմրանյութերի հանդեպ սերը գերազանցում է Նիկոլ Փաշինյանի հանդեպ հավատարմությանը, առնվազն իշխանական կուլիսներում նորություն չէ: Ավելին՝ ԶԼՄ-ներում կան ակնարկներ, թե ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատգամավորներ երկրի թիվ մեկ աներձագ Հրաչ Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է «դեղ ցրողներ», «նարկոբարոններ», ինչի համար էլ կանչվել է ՔՊ վարչություն՝ պատասխան տալու: Եվ այստեղ ամենասյուռն այն է, որ չնայած «գորգի վրա» հայտարարել է, թե՝ ապացուցեք, որ նման բան եմ ասել, սակայն ակնարկել է, որ այնպես չէ, թե թիմին խորթ երեւույթ է թմրամոլությունը, եւ խոսքում ասել է, որ պետք է հետաքրքրվել, ու ամեն ինչ կպարզվի։

ԻՆՉ  ԵՂԱՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԿՈԿՈԱՅԻՆԻՑ 212 ԿԳ-Ը

Ընդհանրապես, արժանահավատ չէ, որ ՔՊ-ում կարող են իրար մեջ հարցուպատասխան ունենալ՝ թմրանյութ օգտագործել-չօգտագործելու հարցում՝ այն դեպքում, երբ նրանցից որեւէ մեկին չհուզեց, թե ինչ եղավ հայտնի առգրավված կոկայինից՝ շուրջ 212 կգ-ը:

Ասել ենք ու էլի հիշեցնենք: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը բոլորովին վերջերս խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ 2023 թվականին հանրապետություն մոտ մեկ տոննա կոկաինի ներկրմանն առնչվող աղմկահարույց քրեական գործին: Ու ի՞նչ է պարզվում՝ կոկաինի ընդհանուր ծավալը ոչ թե մեկ տոննա է եղել, այլ՝ ըստ ԱԱԾ պետի, հետագայում հստակեցվել է, որ մոտ 788 կգ է. «Երբ նշված թմրանյութը հայտնվել է մեր մոտ, եղել է 42 արկղ, արկղերի կշիռը եղել է 20-25 կգ։ Մեր հաղորդագրության մեջ տրվել է մոտ մեկ տոննա։ Մեկ շաբաթ անց տրվել է փորձաքննության, եւ հստակ քաշը՝ 788 կգ-ի մասին է խոսքը։ Եվ այս պահին Քննչական կոմիտեում նախաքննությունը ընթանում է»: Ու ի՞նչ է ստացվում, եթե վերցնենք, որ յուրաքանչյուր արկղում եղել է նվազագույնը 20 կգ թմրանյութ, ուրեմն՝ ընդհանուր դառնում է 840 կգ, այլ ոչ թե՝ 788: Լավ, մի երկու կիլոգրամ այս կողմ, այն՝ կողմ, պլյուս-մինուս, դեռ ինչ-որ տեղ կարելի էր տրամաբանության մեջ տեղավորել, բայց ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ-ի պես լուրջ կառույցը կարող էր սխալվել առնվազն 212 կգ-ով: Վերջիվերջո, որեւէ մեկն այս հարցի պատասխանը տալո՞ւ է, թե ով կամ ովքեր են մեջ-մեջ արել «ապրանք»-ը: Այլապես, ստացվում է՝ ոչ ոք ոչինչ չգիտի, բայց լավ էլ կայֆի տակ են: Էլ չասենք, որ անգամ Լուլուն՝ նույն ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն էր զարմացած, թե՝ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր անցնել Հայաստան:

Հիշո՞ւմ եք չէ համացանցը ցնցած Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի լուրը, որը Վրաստանի Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան՝ բանանի արկղերի մեջ թաքցված։ Իսկ հետո ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ կոկաինի շուրջ 1 տոննա խմբաքանակ Հայաստան են հասցրել, իսկ 2,7 տոննան առգրավվել է իտալացի իրավապահների կողմից։

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱ ԿԱՆԵՓԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Նույնքան անհասկանալի է, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ընկել թմրանյութ օգտագործող իր ՔՊ-ականների հետեւից, երբ վերընտրվելուց հետո՝ հետպատերազմյան Հայաստանում առաջին օրինագծերից մեկը, որն ընդունեց իր կառավարությունը, այն որոշումն էր, որով նախատեսվում էր թույլատրել արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Իսկ երբ հարցն արդեն խորհրդարանում էր քննարկվում, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանը խրոխտ հայտարարում էր, թե՝ կանեփ Հայաստանի ամբողջ տարածքում կա, ուստի՝ խնդրում է, որ այդ բույսի մասին խոսելիս չկիրառել թմրամիջոց բառը, ավելին՝ կանեփը շատ օգտակար բույս է։

Կամ մի՞թե Նիկոլ Փաշինյանը մոռացել է, թե ով է իր Ազգային ժողովի նախագահը՝ մարդ, ով մարիխուանայի օրինականացման ջատագովներից էր: Այդ Ալեն Սիմոնյանն էր, որ պնդում էր հետեւյալը. «Կարող է օրինականացվել, եւ կարծում եմ, որ ճիշտ է դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում»։ Ու այդ կարծիքին էր նա, իբրեւ ընդդիմադիր եւս, 2017 թվականին ասում էր, որ մարիխուանայի դեմ պայքարը անիմաստ եւ ժամանակատար զբաղմունք է, հետեւաբար այն պետք է օրինականացնել, բերել հարկային դաշտ ու հետեւել որակին, որպեսզի մարդիկ չթունավորվեն, չմեռնեն։

«Ես չգիտեմ մարդ, որը մարիխուանայի օգտագործումից մահացել է, բայց ես հազարավոր մարդիկ գիտեմ, որ մահացել են սիգարետի օգտագործումից։ Թոքի քաղցկեղի հիմնական պատճառը սիգարետն է։ Իսկ մարիխուանան թուլացնում է քաղցկեղի ուռուցքի աճը։ Այն բժիշկների կողմից ցուցված է նաեւ նյարդային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց։ Իսկ մենք, չգիտես ինչու, դրել ու պայքարում ենք մի բանի դեմ, որի դեմ պայքարն անիմաստ է»,- ասում էր Ալեն Սիմոնյանը:

ՈՒՄ ՎՐԱ Է ՀՈՒՅՍ ԴՐԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

ՔՊ-ում առհասարակ, այս հարցում լուռ կոնսենսուս կա: Քանի որ անդրադարձանք հեռավոր 2017 թվականին, չմոռանանք նաեւ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին: Ժամանակին մամուլը գրել էր, որ վերջինս եղել է բերման ենթարկված, քանի որ իր ու ընկերոջ մոտից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Ոստիկանները հենց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով էին Արթուր Հովհաննիսյանին եւ եւս մեկ անձի ոստիկանություն տարել:

Դե իսկ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը բոլորովին վերջերս էր, որ հայտարարեց, թե որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում: Մի հատ էլ նախկին դիջեյը սրտնեղում էր, թե՝ ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդեր անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

Այսքանից հետո՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է գնալ նոր ընտրությունների՞, ո՞ւմ վրա հույս դնելով, երբ թմրանյութերի դեմ արդյունավետ պայքար անգամ սեփական թիմում չի կարողանում իրականացնել: Թե՞ մի քիչ «ուռելն» ու մի քիչ էլ ուղեղները չորացնելը նպաստավոր է՝ նրանց հեշտ կառավարելու համար: Այն, որ Գյումրիում սպասվելիք արտահերթ ՏԻՄ ընտրություններում է խայտառակ իրավիճակ ստեղծվել, բա պատկերացնո՞ւմ եք` ինչեր ի հայտ կգան, եթե արտահերթ համապետական ընտրություններ լինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top