Կարող ենք նորից հայտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում. Մխիթարյան
Սպորտ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Corriere della Sera-ին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալու երազանքի մասին, նշելով որ կենտրոնացած է այդ նպատակի վրա ու իրատեսական է համարում այն։
«Այն ժամանակ բոլորը կարծում էին, որ «Մանչեսթեր Սիթին» չորս գոլ կխփի, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի, իսկ հետո՝ հաղթանակի:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք կլիներ, թեև ճանապարհն ավելի երկար է, քան երկու տարի առաջ: Բայց մենք հավատում ենք ու վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել այնտեղ»,- ասել է Մխիթարյանը