ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը
ՄիջազգայինԱնդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա. այս մասին «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից ՝ մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը:
Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների համատեղ աշխատանքի մասին: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) ժամանակ նա նշել է, որ աշխատանքներին աջակցում է Միացյալ Նահանգները։
