Բանակայինների ԱԱ. Անդրանիկ Ավետիսյանը` ոսկե մեդալակիր
Սպորտ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանը երրորդ ոսկե մեդալը նվաճեց:
Ազատ ոճի ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակիչ գոտեմարտի միջնամասում հաղթում էր 6-3 հաշվով, սակայն վերջին հատվածում հյուսիսկորեացի մրցակիցը գնաց հնարքների և հաշիվը դարձրեց 7-6: Գոտեմարտի ավարտից հետո Հայաստանի հավաքականի մարզիչները վիճարկեցին վերջին դրվագը, մրցավարները դիտեցին տեսակրկնապատկերը և երեք միավոր տվեցին հայ ըմբիշին: Այսպիսով, Ավետիսյանը հաղթեց 9-7 հաշվով և դարձավ բանակայինների աշխարհի չեմպիոն:
Այսպիսով, Հայաստանն ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը 7 մեդալ նվաճեց` երեք ոսկե, երկուական արծաթե և բրոնզե: