Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ոչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ Սարգսյան Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ

Հայաստանը` թշվառ ու չարացած ամբոխի ավերիչ ճիրաններում...

Հրապարակախոսություն

«Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ... Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են... Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթեւամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան...», - գրել է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Կեղծ ժողովրդավարության ու խաբեության միջոցով իշխանության եկած ամբոխի ներկայացուցիչները` հասարակական կյանքը գնալով աշխարհի շատ երկրներում ավելի շատ են դարձնում կախված զանգվածներից, ինչը արժեքների խեղման ու քաղաքակրթության անկման հիմնական պատճառն է դարձել։ Մինչդեռ Պլատոնն ասում էր . «Պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»։ Ժողովուրդն էլ դեգրադացվում ու դառնում է բարոյազուրկ, վերածվում է ամբոխի եւ ստրուկների բազմության այն երկրներում, որտեղ արժանապատվորեն չեն առաջնորդում նրան, որտեղ իշխելու համար դարձնում են ծառայամիտ ու անսկզբունք, օտարում են պետությունից, իշխանությունից, չեն ուսուցանում տգետներին։ Իսկ երբ առաջնորդը նվիրյալ է ու ազնիվ, միջավայրը՝ արդար, ժողովուրդը՝ ուսյալ, ապա մարդիկ կլինեն հայրենիքի նվիրյալներ, իսկ ազգը կունենա քաղաքացիներ՝ արժանապատիվ, հայրենասեր եւ ուժեղ։

ԱՄԲՈԽԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Հիմա մեզ թե ներսից թե դրսից հասցրել են դեգրադացման ու բարոյական խեղման, ասպարեզն էլ փողոցից եկածներն են գրավել ու երկիրը տանում են կործանման։ Այդ տեսակը, սակայն, մեր երկրի լիիրավ քաղաքացիներն են, մեր քույրերն ու եղբայրներն են։ Դա միաժամանակ մեր ազգային ողբերգությունն է, մեր ցավն է, որի միջավայրում ծնվում ու գլուխ են բարձրացնում բոլոր ստոր ու չար դրսեւորումները։ Իսկ այդ տեսակին մենք ենք ծնել՝ ազգային արժեհամակարգը ապականելով, կրթությունը փլուզելով, ընտրությունները կեղծելով, ընտանիքը, եկեղեցին արժեզրկելով, ինչպես նաեւ սոցիալական անարդարության արդյունքում։ Ամբոխին էլ բնորոշ են պարզունակ ու ծայրահեղ սուբյեկտիվ զգացմունքները, նա ընդունակ չի լինում կրելու բարձր արժեքներ, օբյեկտիվորեն գնահատել երեւույթներն ու գործընթացները, գեներացնել առաջադիմական մտքեր։ Նա տեղյակ չի լինում եւ չի գիտակցում իր գործողությունների հետեւանքները, նա վերածվում է կամակատարի, որը չունի սեփական կարծիք: Ամբոխը կտրվում է իրականությունից, ապրում է պատրանքներով՝ վախկոտին էլ կարող է հերոսի վերածել, հիմարին՝ խելոքի, անհավատին՝ հավատացյալի, ազնիվ մարդուն՝ հանցագործի։ Իրենց խնդիրներից հոգնած ամբոխը հրաժարվում է պայքարից, դառնում է կամազուրկ եւ բնազդաբար ձգտում է ստրկության ու ինքնաոչնչացման:

Ամենեւին ոչ պատահականորեն 90-ական թվականներից հայ արժանապատիվ ժողովուրդի մի զգալի հատվածը օտարների եւ հայ ազգուրացների ջանքերով կամաց-կամաց վերածվեց ստրկամիտ ամբոխի։ «Ամբոխը երբեք չի ձգտել ճշմարտության. նա երես է թեքում ակնհայտից, այն ամենից, ինչն իրեն դուր չի գալիս եւ նախընտրում է երկրպագել մոլորությանը, եթե այն գայթակղիչ է: Նա, ով գիտի, թե ինչպես մոլորեցնել ամբոխին, հեշտությամբ դառնում է ամբոխի տերը. իսկ ով ձգտում է խելքի բերել՝ միշտ ամբոխի զոհն է դառնում»,- ասել է ֆրանսիացի բժիշկ, մարդաբան եւ հոգեբան Գյուստավ Լը Բոնը։ Երբ մարդը հայտնվում է ամբոխի կարգավիճակում, կամային եւ ինտելեկտուալ ցածր մակարդակի պատճառով նրանց ղեկավարում են ոչ թե բանականությունն, այլ ավերիչ բնազդները։ Նրանց մոտ նկատվում է խելամտության, սիրո, երախտագիտության, խոհեմության, հավատարմության, պատասխանատվության, ինքնուրույնության պակաս, ինչի արդյունքում անհետանում է անհատականությունը՝ «ես»-ը, որպես այդպիսին։ Ամբոխը կարող է հաջողությամբ հեղափոխություն իրականացնել, բայց նա չի կարող հետհեղափոխական արդյունավետ կառավարում իրականացնել, ստեղծագործական աշխատանքով, արարչությամբ զբաղվել։

ԱՄԲՈԽԱՎԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱԶԳԻ ՓՐԿԻՉ ԷԻՆ ՁԵՎԱՆՈՒՄ, ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԵՐԿԻՐԸ

Չցուցաբերեցինք քաղաքական հասունություն ու լրջություն, իշխանության բերեցինք ամբոխի ներկայացուցիչներին եւ հիմա պտուղները վայելում ենք, ականատեսն ենք լինում նրանց կողմից ամենաանմարդկային ու ցածրագույն արժեքների դրսեւորումներին։ Մեր խելքից հայտնվել ենք խղճուկ վիճակում եւ անճարության զգացումով լռելյայն կորցրինք Արցախը, իսկ հիմա հետեւում ենք հայոց պետականության վախճանին: Մեր ողբերգությունն էլ ամենեւին ստեղծված օրհասական վիճակը չէ, այլ ստրկության, թշվառության, ազգային խայտառակության ու պարտության հետ հաշտվող՝զանգվածն է։ Իրերն էլ իրենց անունով է պետք կոչել, եւ միամտություն է կարծել, թե զանգվածները կընդվզեն իրենց իսկ բերած իշխանության դեմ, իրենց նմանի դեմ։ Ամենեւին ոչ պատահականորեն 2021թ. երկիրը պարտության տարածներին, աղետ ու կորուստներ բերած ազգուրաց իշխանություններին զանգվածները նորից բերեցին իշխանության։ Թեպետ նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց իսկ կողմից փողոցից բերած ամբոխավարները, որոնք ազգի փրկիչ էին ձեւանում, սեր, համերաշխություն, բարեկեցություն ու արդարություն էին խոստանում զանգվածներին, իրականում խաբեբաներ ու ավանտյուրիստներ են եւ կործանման են տանում երկիրը։

«Միակ բանը, որը կարող է մեզ ուղղորդել դեպի վեհ մտքեր եւ գործողություններ, մեծ եւ բարոյապես մաքուր անհատների օրինակն է»,- ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ Ալբերտ Էյնշտեյնը: Ապագա չի կարող ունենալ մի երկիր, ժողովուրդ, որտեղ չեն մեծարում արժանիներին, հարգալից ու բարյացակամ չեն վերաբերվում ազգի ընտրանուն՝ նվիրյալներին, ուսուցանողներին, հերոսներին, հեղինակություններին ու մեծերին, որտեղ ժողովուրդը պատրաստ չէ տեր կանգնել իր մտավորականությանը, իր երեւելիներին։ «Մի՞թե, իսկապես, կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան, որ աշխարհի առաջընթացը ոչ թե առանձին անհատների ինտելեկտի, այլ մեծամասնության ուղեղի արգասիքն է: Պետք է հիշել եւ չմոռանալ. մեծամասնությունը չի կարող փոխարինել անհատին: Մեծամասնությունը ոչ միայն հիմարության, այլ վախկոտության ներկայացուցիչն է: Մեկտեղեք հարյուր հիմար եւ դուք ոչ մի կերպ չեք ստանա ոչ մի խելոք: Բոլորեք հարյուր վախկոտ եւ արդյունքում ոչ մի ձեւով չեք ստանա հերոսական լուծում», - ասել է 20-րդ դարի մեծագույն ամբոխավար, ավանտյուրիստ Ադոլֆ Հիտլերը։

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՐՁԱՎ ԱՎԵՐԻՉ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՑԱՍՈՒՄԻ ԶՈՀԸ

Զանգվածը առանձնակի արժանիքներ չունեցող մարդկանց բազմությունն է, իսկ փոքրամասնությունն օժտված է յուրահատուկ հատկանիշներով ու որակներով։ Մեծերն են կերտում պատմություն ու երկրի ապագան, ապահովում պետության առաջընթացը, իսկ այն երկրները, որտեղ երախտամոռ են իրենց մեծերի նկատմամբ եւ ըստ արժանվույն չեն գնահատում իրենց տաղանդներին, նվիրյալներին, զորավարներին ու բարերարներին, պարզապես վերածվում են հետամնաց գաղութների: «Ցածր ազգերը ոչնչացնում կամ թունավորում են իրենց իմաստուններին, իսկ իրենց խելագարներին թողնում են ազատ թափառել եւ մեռնել փողոցներում: Իմաստուն ժողովուրդները հնազանդվում են առաջինին, զսպում են երկրորդին եւ սիրում են բոլորին»,- ասել է 19-րդ դարի անգլիացի նշանավոր գրող Ջոն Ռեսկին:

Քաղաքակրթության բոլոր ձեռքբերումներն էլ, անշուշտ, էլիտայի ստեղծագործական մտքի ու գործունեության արգասիքն են։ Ամբոխը հաճույքով վայելում է ընտրանու ձեռքբերումները, բայց չի սիրում իրենից վեր բարձրացողներին, եւ հենց վերջիններս են դառնում ամբոխի զոհը։ Նրանք հաճույքով կարող են հեղինակազրկել, նվաստացնել, վարկաբեկել հզոր ու արժանավոր մարդկանց, գլխատել ազգի ընտրանուն, վրեժխնդիր լինել նրանցից իրենց անճարության, իրենց չստացված ճակատագրի համար, պառակտել հասարակությանը։ Մինչդեռ Պլատոնն ասում էր. «Այդպես էլ մեզնից շատերը դեռ չհասկացան, որ պետություն կառավարելը մեծագույն արվեստ է, որ զանգվածը չի կարող իշխանություն ձեւավորել, պետություն ղեկավարել, զանգվածները՝ ամբոխը, ում հոգու սնունդը ստորությունն է, նախանձը, ատելությունն ու չարությունը, որպես կանոն, ձեւավորում են ատելության ու չարության կառավարություններ»։

Ըստ էության, մեր հայրենիքը, պետությունը եւ հայ ժողովուրդը դարձան Նժդեհի ասած ազգի տականքի՝ ցածր զանգվածների, ստոր հոգիների, չլուսավորված բազմության, նրանց մութ բնազդների, մոլորության, նրանց ավերիչ ատելության ու ցասումի զոհը։ «Փոքր մարդիկ միշտ չափազանց փոքր են մեծ ու բարի գործերի համար, սակայն նրանք մեծ են եւ միշտ փափագում են փոքր եւ ստոր արարքների համար»,- ասել է ամերիկացի փիլիսոփա եւ հասարակական գործիչ Ջուլիանա Վիլսոնը: Իսկ այդ տեսակի դեմ պետք է անհաշտ ու հետեւողական պայքար տանել նրան վերադաստիարակելու միջոցով, ատելությունը, չարությունն ու դավաճանությունը, անհանդուրժողականությունը, խստագույնս պատժելու, պախարակելու եւ մերժելու միջոցով։

Ելքը միաժամանակ արդարության, վստահության, սիրո ու համերաշխության մթնոլորտի ստեղծումն է։ Հիմա անմտություն է հույս կապել այդ մոլորյալ, անհայրենիք, անբովանդակ, անտարբեր, դժգոհ, հուսահատ ու ստրկացված զանգվածի հետ, նրանց համար միեւնույնն է, թե ում ստրուկը կլինեն, հիմա փրկությունը հայ ժողովրդի առաջադեմ մասի, նրա նվիրյալների համերաշխության ու միավորման մեջ պետք է փնտրել, ում համար թանկ է ազգային ու մարդկային արժանապատվությունը, ազատությունը, հայրենիքն ու պետականությունը։ Իսկ այդպիսիք, բարեբախտաբար, շատ կան։

Տնտեսագիտության թեկնածու

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ






Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top