Բանակայինների ԱԱ. Աշոտ Խաչատրյանը նվաճեց Հայաստանի 5-րդ մեդալը
Սպորտ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Աշոտ Խաչատրյանը (77 կգ)նվաճեց Հայաստանի 5-րդ մեդալը:
Հայաստանի ներկայացուցիչը 9-1 հաշվով հաղթեց Հորդանանի ներկայացուցչի և արժանացավ բրոնզե մեդալի: