ՉԼ. «Բարսելոնա» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմեր Օրվա խորհուրդ․ ապրիլի 28 Թրամփը կոչով դիմել է Պուտինին Թրամփը կամփոփի իր նախագահության 100 օրը Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել Վրաստանի նախագահն այսօր կժամանի Երևան Նախարարը այդ ժամին տանն է եղել.ՊՆ հայտարարություն է տարածել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ժամանակ չունենք… իշխանությունը թշնամու ձեռքում է. Բենիկ Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Կանադայի Միջազգային ինֆորմատիկայի ակադեմիայի իսկական անդամ, բժշկական ծառայության պաշտոնաթող գնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԵՆ ԿԻՐԱՌՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ»

Բենիկ Նիկոլայիչ, 2018 թվականին հրապարակված Ձեր հարցազրույցում ճշգրտորեն ախտորոշել էիք իրավիճակը, խոսել էիք ցանցային պատերազմի հետեւանքների մասին: Ի՞նչ կասեք այսօր առկա ներքաղաքական վիճակի վերաբերյալ:

— Ափսոսում եմ, որ ճիշտ էի, որովհետեւ ինչ եղավ, ցանկալի չէր մեր պետության համար։ Իհարկե, որպես գիտնական, ես տեսնում էի՝ ինչ արհավիրք է գալու, եւ սթափ էի գնահատում իրավիճակն ու կանխատեսում, թե ինչ է սպասվում, բայց շատ կուզենայի, որ սխալված լինեի, եւ ամեն ինչ այսպես չլիներ, ինչպես, ցավոք սրտի, կա։

Ցանցային պատերազմն ահավոր երեւույթ է, եւ այն կառավարվել է դրսից՝ ներսի դավաճանական, թշնամական ուժերին տալով համապատասխան հրահանգավորումներ, մեխանիզմներ եւ իշխանություն: Այս պայմաններում խոսել ներքաղաքական իրավիճակի մասին, աբսուրդ է: Կա մի ուժ, որը միայն հագուրդ է տալիս իր քմահաճույքներին եւ իր տերերի ցանկությունների կատարմանը: Եվ սրա համար մսխվում են պետական բյուջեի ահռելի միջոցներ, ուժային բոլոր կառույցների հնարավորությունները, մեթոդներն ու մեխանիզմները: Իսկ ուժային կառույցների թվաքանակը, թե քանի անգամով է շատացել, Ազգային ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ տարբեր ընդդիմադիր պատգամավորներ օրինակներ էին բերում, այդ թվում՝ մատնանշելով, որ կողմնակիցներին փողով կաշառում են: Դրա համար տեսնում ենք անօրինականությունները պարտակելու միտում։

Անկեղծ ասած, ընդդիմությանն էլ կարելի է քննադատել, բայց ես համոզված եմ՝ նրանք շատ բան չեն կարող անել, որովհետեւ դիմացինը ո՛չ մի կարգուկանոնի, ո՛չ մի ներքին, միջազգային օրենքի ու տրամաբանության չի ենթարկվում, այլ քաոսային շարժումներ է անում: Իհարկե, ամեն մեկս կարող ենք ասել, թե՝ ես լինեի ընդդիմադիր պատգամավոր, կկարողանայի ինչ-որ հարցեր լուծել, բայց իրականում այս վիճակում արմատական լուծումների հնարավոր չէ հասնել՝ հաշվի առնելով իշխող խմբակի առաջնորդի անհատական անկառավարելիությունը, անդաստիարակությունը, հոգեկան ոչ կայուն եւ շեղված ձգտումներն ու հակումները:

Դուք նշում եք, որ ընդդիմությունից այսօր ավելին չի կարելի ակնկալել: Իսկ գուցե 44 օրյա պատերազմից 4 տարի անց եւ Արցախի հանձնումից՝ մեկ տարի անց, անհրաժեշտ դասեր չքաղվեցի՞ն տեղի ունեցածից:

— Կարեւոր է, որ պատասխանատուները պատրաստ լինեն ուղղել իրենց սխալները, ապաշխարել, բայց այս իրավիճակում, երբ հասարակությունը քաոսի մեջ է, մեկը մյուսին չի վստահում, նման բաժանման պայմաններում շահերի համադրություն կամ մեկտեղում երբեք հնարավոր չէ: Դրա համար որեւէ բան սպասելը միամտություն է:

Ցավոք, ոչ միայն դասեր չենք քաղել այն դառն իրողություններից, որի միջով անցել ենք, այլ առհասարակ մեր ժողովրդի պատմական հիշողությունը, որը խիստ անհրաժեշտ է եւ բնութագրում է մեր տեսակը, արժեհամակարգը, վնասվել է: Անգամ Հայոց ցեղասպանությունից դասեր չենք քաղել: Եվ այսօր, երբ նայում ենք այս դավաճան-թշնամիների գործունեությանը, հասկանում ենք, որ նույն թուրքական մեթոդներն են կիրառվում մեր ժողովրդի դեմ: Այսօր ունենք կատարյալ հասարակական միասնության բացակայություն, պառակտում, թշնամանք: Ատելության գծերն անցել են բոլոր սահմանները՝ բարեկամական, ընկերական, մասնագիտական համերաշխության, նույնիսկ մեր սրբությունը համարվող ընտանիքի միջով էլ են անցել: Կինը մեկին է համակրում, ամուսինը՝ մյուսին, եթե տանը հասուն զավակներ ունեն, նրանք էլ ունեն տարբեր քաղաքական հայացքներ: Միջազգային կուրսերով անցած հատուկ մասնագետների ցուցումներով այս պառակտման պրոցեսը կառավարվում է, որպեսզի շարունակական լինի:

Իհարկե, կան մարդիկ, ովքեր դասեր էլ են քաղել ե՛ւ տառապում են, ե՛ւ վշտի մեջ են, բայց հավաքական այդպիսի արտահայտության դրսեւորման հնարավորությունը վերացված է: Մենք նույնիսկ օբյեկտիվ չենք կարող գնահատել՝ դասեր քաղե՞լ ենք, թե՝ ոչ: Օրինակ, մարդկանց մեծամասնության հետ զրուցենք, նրանց մեծ մասը մեզ հետ համակարծիք կլինեն: Բայց երբ համամիտ լինելով հանդերձ, դասերը քաղելուց հետո տրամաբանությունը հուշում է, որ պետք է որոշենք՝ ինչ քայլեր անենք, տեսնում ենք, որ ռեալիզացիայի հնարավությունը բացակայում է: Եվ սա ոչ թե մեր ժողովրդի մեղքն է, անհասկացողությունը կամ հիշողության կորուստը, այլ դժբախտությունն է, ողբն է, որ այս իշխանությունների պատճառով նման վիճակում են: Նույնիսկ կենցաղային, հասարակ հարցերում այս իշխանությունն այնպես է անում, որ մարդիկ ցավի, տառապանքի, հոգսերի մեջ մտամոլոր լինեն, կազմակերպվելու ցանկություն, տրամադրություն չունենան ու այսպես տրորվեն: Սա մտածված քայլերի հետեւանք է։

— Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի օրերին հայտարարում էր, թե՝ «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»: Սա՞ էլ էր տեղավորվում մտածված քայլերի հաջորդականության մեջ:

— Արցախը պարտվել է, բայց ինքն իր գործակալական թիմով հաղթել է: Նա իր խմբակով կատարել է հանձնարարական՝ ապահովել Արցախի պարտությունը: Իրենք իրենց ծրագիրը կատարել են ու հաղթած են:

«ՄԵՐ ՎԻՃԱԿԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՔԱՂՑԿԵՂԻ ՀԵՏ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՄԵՄԱՏԵԼ»

Այսօր շատերն են խոսում իրավիճակի շտկման «բժշկական միջամտության» անհրաժեշտության մասին: Մեր միջի քաղցկեղը հնարավո՞ր է բուժել, ի վերջո, վիրահատությամբ ուղղակի հեռացնելո՞վ, թե՞  երկար թերապիա է պետք՝ ոչ միայն հասարակական միջավայրը, այլեւ քաղաքական դաշտն առողջացնելու համար:

Քաղցկեղը հաճախ մատնանշում են որպես անբուժելի հիվանդություն: Իսկ մեր հասարակական, ներքաղաքական իրավիճակը պայմանավորված է ոչ թե անբուժելի հիվանդությամբ, այլ՝ թշնամու առկայությամբ: Փաստորեն, իշխանությունը թշնամու ձեռքում է, որն էլ ուղղորդում է մեզ: Իսկ մենք նույնիսկ նորմալ դիմադրություն ձեւավորելու հնարավորություն չունենք: Մենք միանշանակ ժամանակ չունենք: Սա սրընթաց գահավիժում է, եւ որքան այս ամենը երկար տեւի, ու հույսներս դնենք առողջացման վրա, զուր է: Ուստի՝ բուժումը հետեւյալն է՝ պետք է ձեւավորվի մի անկառավարելի արհավիրք, որը մեր ժողովրդին եւ պետականության ոչնչացմանը սպառնացող այս հեղեղը, երկարաշարժը, լավան կտեղափոխի այլ տարածքներ, եւ մենք հրաշքով կփրկվենք: Այլապես դասական տրամաբանությամբ փորձելը բուժել՝ թերապեւտիկ, ճառագայթային կամ համակցված մեթոդներով, առնվազն միամտություն է: Մեր վիճակը նույնիսկ սովորական քաղցկեղի հետ չենք կարող համեմատել: Սա մեր ժողովրդի միասնականության չեզոքացումն է, մեր բոլոր արժեքային համակարգերին մարտահրավեր է նետված։ Եթե չպահպանենք դրանք, մեր պատմական հիշողության հետ կկորսվեն: Մենք նույնիսկ ընտրության հնարավորություն չունենք, թե պայքարի որ տարբերակն է նախընտրելի: Բոլոր տարբերակներն ընդունելի են, միայն հասնենք նպատակին՝ հուսալով, որ Տերը բարեհաճ կգտնվի մեր նկատմամբ եւ կների այն սխալներն ու մեղքերը, որոնք գործել ենք, գործում ենք ու դեռ չենք ապաշխարել:

Բաքվում ընթանում է COP-29 համաժողովը, Կլիմայի փոփոխության մասին այս համաժողովին զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ու սպառնալ: Այս համատեքստում որքանո՞վ է իրատեսական խաղաղության հասնելու տեսլականը, երբ միջազգային հանրությունը՝ փոխանակ զսպի ագրեսորին, մասնակցում է նրա կազմակերպած համաժողովին:

Չնայած Հայաստանը համաձայնել է Ադրբեջանում միջազգային մեծ համաժողովի անցկացմանը, չի խոչընդոտել, բայց այն խոսույթը, թե գնում են խաղաղության պայմանագրի մշակում-քննարկումներ, իրականության հետ որեւէ աղերս չունեն: Բավական է հիշենք, որ նրանց Միլի մեջլիսը ընդունել է որոշում, թե պետք է զբաղվի, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի իրավական, կազմակերպչական, ֆինանսական խնդիրներով: Նրանք մեր գերիներին չեն տալիս՝ նույնիսկ այն դեպքում, որ նախնական պայմանավորվածություն է եղել, միջազգային կառույցներից կոչ, հորդոր ու պահանջներ են հնչել: Ադրբեջանն անդրդվելի է:

Այսօր ՀՀ տարածքից 200 քառ.կմ-ից ավելին օկուպացված է, ընդ որում՝ դրանք հասարակ տարածքներ չեն, այն ձյունածածկ սարերն են, որոնց մասին մեր, այսպես կոչված, երկրի ղեկավարն ասում էր, թե՝ բա մեզ պե՞տք են: Մինչդեռ դրանք մեր պաշտպանության ստրատեգիական հենքերն էին, որոնք կամավոր սկզբունքով հանձնվել են: Միանշանակ, այդ ստրատեգիական առավելություններն ունենալով, Ադրբեջանն ուժերի դիրքերից է հանդես գալիս, ինչ արել է Արցախի հետ, հիմա փորձում է կատարել եթե ոչ ամբողջ Հայաստանի հետ, ապա առնվազն մի հատվածի՝ թողնելով կա՛մ 12 հազ. քառ.կմ, կամ՝ 9 հազ. քառ.կմ տարածք: Ադքանը կարող է Հայաստանի անվան տակ էլ մնալ, բայց կլինի Ադրբեջանի ենթակայության ներքո, այսինքն՝ ուղիղ Թուրքիային ենթակայության տակ էլ չի լինի, ինչն ավելի բարձր կարգավիճակ է ենթադրում: Միջնորդավորված Թուրքիան կառավարելու է՝ Ադրբեջանի միջոցով: Սա է մեզ սպասվում, եթե այսպես շարունակվի:

Էլ չեմ ասում բանակի ապառազմականացման մասին. այսօր ՀՀ իշխանության ղեկավար կոչեցյալը հոգեկանի պես ասում է՝ բանակը մեր ինչի՞ն է պետք: Այսինքն՝ Ալիեւն ասում է պետք է սահմանափակել զենք-զինամթերքը, հսկողության տակ պահել այդ ամենը, ապառազմականացված վիճակ ստեղծել, որ ռեւանշիստական տրամադրությունները չզարգանան, ու փոխանակ հակադարձեն, թե՝ միջազգայնորեն ցանկացած երկիր իրավունք ունի` իր ժողովրդին եւ իր սահմանները պաշտպանելու՝ մինիմալ այն հնարավորություններով, որն ադեկվատ է իր թշնամիների պոտենցիալ հարձակմանը դիմադրելու համար, մի բան էլ, առաջ անցնելով, ասում են, թե Կազանում Ադրբեջանի հետ պայմանավորվում էինք, երբ մյուս երկրների ղեկավարները ԲՐԻԿՍ-ի ձեւավորման շուրջ ելույթներ էին ունենում, իրենց կարծիքներն էին հայտնում: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ինքն ու Ալիեւը ռազմավարական գործակցության մասին քննարկումներ էին անում, ու դա իրեն շատ դուր էր գալիս: Ես չեմ հասկանում՝ որեւէ ադեկվատ մարդ, որեւէ նորմալ ղեկավար այս իրավիճակում նման արտահայտություն կանե՞ր: Սա անհնար ու ահավոր բան է:

Խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Խաղաղության գնացող երկրների բառամթերքը, այդ գործընթացին նպաստող ամեն մի ատրիբուտը պետք է ազդանշան տա, որ իրենք գնում են խաղաղության: Բայց ոչ մի նման բան չկա: «Խաղաղություն» բառն օգտագործվում է այս կողմից իրենց իշխանությունը վերարտադրելու, այս ժողովրդին մոլորված վիճակում ավելի երկար պահելու համար, իսկ ադրբեջանական կողմի համար այն քողն է, որով միջազգային արենային ցույց են տալիս, թե իրենք իբր խաղաղության են ձգտում, բայց, միեւնույն ժամանակ, ասում են՝ տեսեք, հայերն այսինչ խոստումներն են տվել ու չեն կատարել, իրենց գերբի մեջ Մասիսն է, որը մեր սարն է եւ այլն: Իրենք ուզում են իրենց հաղթական արշավը շարունակել ընդդեմ Հայաստանի: Մտածում են, որ Արցախն արդեն մարսված է, թեման փակված է, եւ այլեւս Հայաստանի «հարցերը պետք է կարողանան լուծել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Շարունակելի…






ՉԼ. «Բարսելոնա» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմեր Օրվա խորհուրդ․ ապրիլի 28Թրամփը կոչով դիմել է ՊուտինինԹրամփը կամփոփի իր նախագահության 100 օրըԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացելՎրաստանի նախագահն այսօր կժամանի ԵրևանՆախարարը այդ ժամին տանն է եղել.ՊՆ հայտարարություն է տարածելՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանինԼավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետԲոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասինՄենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. ԹրամփԺիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով (լուսանկար)Կիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴՄեր աղոթքն է, պարո՛ն վարչապետ, որ Ձեր ծրագրերը լինեն հաջողությամբ. բարի եկաք. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՈվ կգլխավորի «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնությունում Երևանի և Բաքվի խնդիրները կվերանան քաղաքական և առևտրային հարաբերությունների կարգավորմամբ․ Իրանի նախագահԲաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով. իրանագետԵրևանում նորից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել են արնանման հետքերՌոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերըԱստղագուշակ՝ ապրիլի 28–ի համարԱշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանը` ոսկե մեդալակիր Աշխարհի գավաթ. Համլետ Մանուկյանը` ոսկե մեդալակիր Իրանական նավահանգստում ողբերգության հետևանքով զոհերի թիվն անցնում է 4 տասնյակը, 1000-ից ավելի վիրավոր կաԵրևանում սպասվում է կարճատև անձրևԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Թրամփ. «Ինձ հետ Ղրիմի մասին մի՛ խոսեք։ Խոսեք Օբամայի և Բայդենի հետ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Ռուսական ուժերը անցել են Դնեպրից այն կողմ (Քարտեզ)Պեզեշկիան. Իրանը աջակցում է Ադրբեջանի իրավունքներին և հարգում է Հայաստանի իրավունքներըՈվ է իրականում Ռոզա Դավթյանի ամուսինըԶելենսկին «հակամարտության ավարտի ամենամեծ խոչընդոտն է». Թրամփի խորհրդականՄանիպուլյատոր Փաշինյանի ներկայիս ռեժիմը ​​ոչ միայն հակառուսական է, այլև հակահայաստանյան. Բաղդասարով (Տեսանյութ)Ինչ է հանձնարարել Փաշինյանը Սյունիքի մարզպետինԲելգորոդում Mercedes-ը մեծ արագությամբ մխրճվել է շտապօգնության մեքենայի մեջ (Տեսանյութ)Բրիտանիայում խորքային շրջադարձեր են սպասվումՓաշինյանը մարզերում անցել է Պլան Բ-ինՀՐԱՏԱՊ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ. Հայտնի փաստաբանը կբացահայտի Վարդան Ղուկասյանի դատավարության հետաձգման իրական պատճառներըԻնչպես է Ռոզա Դավթյանը լաց լինում եղբոր հետ պարելիս. հուզիչ ու բացառիկ կադրերՈվ է Ռոզա Դավթյանի սկեսուրը․ ինչպես է նրան դիմավորումԱՅՍՕՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1֊ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ» ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՍահմանված ժամկետից երկար մնալու դեպքում ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք կկիրառվի․ դեսպանատունԱմբողջ դահլիճը հուզված է. ինչպես է հարսшնիքին Ռոզա Դավթյանը հուզիչ խոսքեր է ուղղել մшhшցած հայրիկինԲրիտանացիները կեղծ տեղեկատվություն են տարածում Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի պատճառների մասինԿոնստանտինովկայի ճակատում ուկրաինական ուժերի վիճակը ծայրահեղ վատթարացել է (Քարտեզ)Լավրով. ՌԴ-ն պատրաստ է Թրամփի առաջարկով խաղաղության համաձայնագիր կնքել, բայց...Թրամփը Մակրոնին ասել է, որ Ֆրանսիայի նախագահը չպետք է մասնակցի Զելենսկու հետ հանդիպմանը. The SunԱյսօր` կյանքից հեռացած հայրիկի ծննդյան օրը, Ռոզա Դավթյանն ամուսնանում է… Հուզիչ հոլովակ (Video)Եթե ​​Ուկրաինան և ՌԴ-ն հաշտության չգալ հաջորդ շաբաթ, ԱՄՆ-ն կարող է դուրս գալ բանակցություններից. ՊետքարտուղարԽեցգետին և կենդանակերպի ևս 2 նշաններ, որոնց համար ապրիլի 27-ի նորալուսինը երջանկության նոր փուլ կբերի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top