Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»

Նիկոլը դիփ դատում է ու դատում…

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «չիստկա» է սկսել սեփական թիմում, այլեւ որոշել է բզբզել ընտրազանգվածի ամենաշատ ձայները ստացած ընդդիմությանը՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի: Հակակոռուպցիոն դատարանում շարունակվող «Մարտի 1»-ի գործով դատարանը որոշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ո՛չ ավել, ո՛չ պակաս բերման ենթարկել՝ մյուս նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի փաստաբանները հայտարարել են, թե իրենց նախկին պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետեւաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան, եւ հարկադրաբար ներկայանալն իրավաչափ չէ: Բայց դե Նիկոլը, թրաշով, թե սափրված, Նիկոլ չի լինի, եթե առաջիկայում մի հնչեղ շոու էլ ընդդիմության գծով չբեմադրի:

Բայց ի՞նչ հիմքով, իշխանական մամուլը լայնորեն շրջանառում է այն, որ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Ի՞նչ է ստացվում, քանի դեռ իշխանության ղեկին է Նիկոլը, ամեն պահի ու ամեն ոք կարող է բերման ենթարկվել, կալանավորվել ու դատվել: Իսկ թե ինչ հոդվածով, կարեւոր չէ, կկարեն: Ու սա թերեւս հետեւանքն է նրա, որ նույն ընդդիմությունը վեց տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ճոճել Փաշինյան Նիկոլի աթոռը: Ավելին՝ բանը հասել է նույնիսկ նրան, որ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է սկսել հեգնել ընդդիմությանը, թե միշտ հայտարարում էիք, որ առաջնորդվում եք ձեր օրակարգով, բայց ստացվում է, որ` «վարչապետի թրաշն ավելի լավ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը, մի թրաշի չափ էլ չկան»:

Այո՛, լեզուները երկարել է, այն էլ` ինչքան, ու դրա մեղավորը վեց տարի շարունակ մարդկանց փողոցներով ման տվող ու օրակարգ չթելադրող, իրավիճակ չփոխող տիտղոսային ընդդիմությունն է: Ու ինչքան էլ ամեն անգամ փշոտ է ընդունվում, բայց փաստը մնում է փաստ՝ չեք կարողանում հեռացնել այս ազգադավ իշխանությանը, ուրեմն՝ պետք է հեռանաք դուք: Մինչդեռ ամեն անգամ «մենք մանդատներից կառչած չենք» շաբլոն դարձած արտահայտության տակ, տեսնում ենք, որ մանդատն, ամեն դեպքում, քաղցր բան է, ու ոչ ոք դրանից չի ուզում հրաժարվել:

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ուշագրավ անդրադարձ է կատարել ԲԴԽ հրաժարական տված նախագահ Կարեն Անդրեասյանին: Նա մասնավորապես գրել է. «Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զորօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլեւ` դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոնԿարճ ասած, սա այն քիչ դեպքերից է, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի»։

Ինչ խոսք, դժվար է չհամաձայնել Մելիքյանի հետ, բայց հիշենք, թե ում քաղաքական գործընկերն էր Կարեն Անդրեասյանը: Օրինակ` ընդդիմադիր ընտրազանգվածը երբեւէ հարցրե՞լ է Ռոբերտ Քոչարյանից, թե ինչու իր առաջնորդած դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար դարձավ Սեյրան Մուշեղիչը՝ նույն Կարեն Անդրեասյանի քաղաքական գործընկերը:

Հիշեցնենք, որ ժամանակին Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ձեւավորել էին ՕՐՕ դաշինք, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ հենց Կարեն Անդրեասյանն էր: Հիմա ո՞վ ում բարեկամն է, թե՞ «կարիերիզմի ու անսկզբունքայնության»-ը դարձել է լավագույն չափանիշը, որն ընդունելի է բոլորի համար ու բոլոր ժամանակներում: Վերջիվերջո, Սեյրան Մուշեղիչը որեւէ ասելիք չունի՞ այս հարցով, թե ինչպես էր այն ժամանակվա թունդ արեւմտամետ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկարով ոգեշնչվող Կարեն Անդրեասյանի հետ դաշինք կազմել, ո՞ւմ դեմ, ո՞ւմ համար…

ՆԻԿՈԼԻԶՄԸ ԽԺՌՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ընդդիմադիրներին է փորձում դատել, մյուս կողմից` հարազատ թիմի ոչ պակաս կարկառուն ներկայացուցիչներին: Ինչպես ասում են՝ դանակն էլ է իր ձեռքում, դմակն էլ:

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր, որ ուժային կառույցների ղեկավարների աղմկոտ հրաժարականներին հաջորդելու է այն, որ ՔՊ-ական երկու պատգամավոր՝ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանը եւս վայր են դնելու մանդատները: Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ Զեյնալյանը վայր է դրել, իսկ ի՞նչ եղավ մանդատ չդնող Աղազարյան Հովիկի հետ. նա հայտնվեց Հակակոռուպցիոն կոմիտեում: Ըստ նախնական տեղեկությունների` նա առերեսվել է կաշառքի գործով: Մինչդեռ Նիկոլից ահից հրաժարական տված Նարեկ Զեյնալյանն ավելի խոհեմ գտնվեց: Իհարկե, սյուռ էր նրա հրաժարականի տեքստը. «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»: Ի՞ր նախաձեռնությամբ… Եփած հավի ծիծաղը կգար, ամբողջ հանրապետությունն էր խոսում, որ Նիկոլն ասել է, ինքն էլ դնելու է, էլ ավելորդ սեթեւեթանքը ո՞րն է:

Հայաստանում ձեւավորված նիկոլապետության դիկտատուրան հենց սրանում է, որ պատգամավորն առաջնորդվում է ոչ թե իր խղճով եւ համոզմունքներով, այլ մեկ անձի՝ Փաշինյան Նիկոլի օրվա տրամադրության տատանվող կուրսով:

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԴԵԿՏԵՄԲԵՐԸ ՀՈՒՆՎԱՐ ՉԻ ԴԱՌՆԱ

Այնուամենայնիվ, ո՞ւմ համբերության բաժակը կլցվի ավելի շուտ՝ այն ընդդիմությա՞ն, որը թուքումուր է ուտում ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ժողովրդից, բայց, ըստ էության, օրենսդիր իշխանության մի մաս է ու առնվազն այդքանով կիսում է Նիկոլ Փաշինյանի հետ երկրին պատուհասածի ամբողջ պատասխանատվությունը, թե՞ այն նիկոլականների, որոնք մի sms հաղորդագրությամբ հայտնվեցին «կոտրած տաշտակի» առաջ, ու դեռ հարց է, թե քանիսն են էլի «փուռը» գնալու: Սա թերեւս ներքաղաքական ամենաառանցքային հարցն է: Ինչպես Բագրատ սրբազանը կասեր, դեկտեմբերը հունվար չի՞ դառնալու, թե՞ դառնալու է՝ իշխանության հեռացնելու համատեքստում:

Այս առումով բավական ուշագրավ էր այն, թե ինչ նկատի ուներ Քննչական կոմիտեի հրաժարական տված նախագահ Արգիշտի Քյարամյանը, երբ պաշտոնը լքելուց առաջ խոսեց 44-օրյա պատերազմի քրեական գործերի քննության արդյունքների մասին՝ դրանք համարելով կարեւոր Հայաստանի նորագույն պատմության համար:

«Մենք կարողացել ենք ամբողջությամբ քննել 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերը: Մենք բոլոր ուղղություններով մանրակրկիտ քննություն ենք իրականացրել եւ բոլոր ուղղություններով արդյունքներ ունենք», - վստահեցրել է նա եւ պնդել, թե այդ արդյունքները ցույց են տալու այն իրողություններն ու իսկությունները, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 44 օրերի ընթացքում, երբ Հայաստանը պարտվեց, Արցախի կարեւոր բնակավայրեր ու դիրքեր անցան Ադրբեջանին, քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում ասել է, որ հնարավոր պատասխանները հենց այդ քրեական գործերում են։ Իսկ թե արդյո՞ք այս գործերով անցնում են այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց որոշումներից էին կախված բանակի գործողությունները, այսպես է պատասխանել. «Ես չեմ կարող հիմա այդպիսի տվյալներ տալ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից դավաճանական գործողությունների վերաբերյալ՝ ես այդպիսի բան չեմ մտաբերում…»:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ է անոնսավորել, որ դեկտեմբերին նոր ու տհաճ անակնկալներ են սպասվում: Ըստ նրա` դեկտեմբերին գաղտնիության ռեժիմով փորձաքննությունների փուլ կմտնի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այն իր հատորներով, շատ էջերի, տեսագրությունների վերծանումներով ավարտված է։ «Իհարկե, շատ բացահայտումներ կան, առանց դրա չի կարող լինել, ամեն ինչ ամբողջությամբ հրապարակվելու է ԱԺ լիագումար նիստերի դահլիճում», - ասում է Քոչարյանն ու հավելում, որ դեռեւս հայտնի չէ, թե զեկույցի ո՛ր հատվածը գաղտնի կլինի, ո՛ր հատվածը կհրապարակվի հանրության համար, բայց որ այդ բացահայտումներին հաջորդելու են քրեական գործեր, թերեւս վստահ է։

Իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է այս պահին թվում, որ Արգիշտի Քյարամյանի ու Անդրանիկ Քոչարյանի բացահայտումները դառնալու են դատավճիռ Փաշինյանի համար: Բայց ոչ ոք չգիտի, թե վաղը որտեղից ինչ զանգ կամ հաղորդագրություն կստանա: Եվ ամենակարեւորը՝ նույնիսկ եթե աշխարհահռչակ կինոռեժիսոր Կուստուրիցան բեմադրի, թե ում է պետք մեղավոր ու պատասխանատու նշանակել 44-օրյա պատերազմի հետեւանքների համար, միեւնույնն է, Փաշինյան Նիկոլն այդ ֆիլմում երկրորդ պլանի դերասան չի կարող լինել, այլ միայն գերագույն գլխավոր դերակատար: Հետեւապես, Ամանորին ընդառաջ ո՞ւմ ջեբն են գցելու մեղքի առյուծի բաժինը…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top