ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է Ո՞ր գինիներն են համադրվում պանրի հետ Կյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածը Բրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունը Ընդդիմության ստերը. Նարեկ Մալյան «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգեր Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրը Մերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»

Ընտրություններին պիտի ամեն ինչ անենք, որ չանցնի այս իշխանությունը. Զարուհի Մուրադյան

Մշակութային

«Իրավունք»-ն անդրադարձել էր այն մասին, որ Նկարիչների միության, Գրողների միության, Խուլ համրերի միության եւ Կույրերի միության շենքերը պետականացվելու շեմին են, ինչի համար արդարացիորեն իրենց բողոքն են արտահայտում վերոնշյալ մշակութային տանիքների ներքո ստեղծագործողները: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի Նկարիչների միության անդամ, նկարիչ ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ: Նախ նա նշեց, որ շատ մտահոգ է ոչ միայն միության շենքի շուրջ ստեղծված իրավիճակով, այլ առհասարակ այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում:

«ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՄԵՐ ՓՈՂԵՐՈՎ»

Տիկին Մուրադյան, կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ մտահոգ եք այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում:

Ես նույնիսկ Ձեր տաղավար գալուց առաջ մտածում էի՝ արդյո՞ք այսօր ինչ-որ մեկին կհետաքրքրի մշակույթը, Նկարիչների միության շենքը, կամ Միության հանգստյան տունը, որը գտնվում է Շորժայում: Բայց դրան զուգահեռ՝ չխոսել էլ չեմ կարող, քանի որ այնպիսի աննախադեպ իրադարձություններ են ծավալվում, որ դա պետք է անպայման բարձրաձայնենք:

Սկսեմ գարնանից, երբ հանկարծակի Նկարիչների միության քարտուղարությունը ստանում է նամակ՝, առ այն, որ իբրեւ մեր շենքերը անօրինական են գրանցվել Կադաստրի կողմից, եւ որ գործը գնացել է դատախազություն: Ու նամակի մեջ ասվում է, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին լինելու է գրավոր ընթացակարգով դատական նիստ: Ասեմ, որ գրավոր ընթացակարգով նիստն անգամ դատարանի դահլիճում չի տեղի ունենում: Մանր վարչական խնդիրներն են նման կերպ քննվում, այսինքն՝ դատավորը ստանում է բողոքը, նստում է իր սենյակում ու որոշում կայացնում՝ առանց կողմերի ներկայության, առանց փաստարկների, բողոքների եւ այլն: Մեր քարտուղարությունն անմիջապես դիմում է փաստաբանների: Մենք ունենք մի քանի փաստաբան, բայց հիմնական մեր փաստաբանը Կարեն Մեժլումյանն է: Առաջին բողոքը, որ ներկայացվել է, այն է, թե՝ ինչո՞ւ գրավոր ընթացակարգով, մենք ցանկանում ենք մասնակցել եւ փաստարկներ ներկայացնել: Դրանից հետո՝ տեղեկանում ենք, որ նույն իրավիճակը Գրողների միությունում է: Այսինքն՝ Նկարիչների միության շենքը, որը գտնվում է Աբովյան փողոցի վրա՝ «Մոսկվա» կինոթատրոնի կողքին, լինելով շատ սիրուն՝ երեւի, շատերի աչքն է վրան, նաեւ Նկարիչների միության հանգստի շենքերը ՝ Ծաղկաձորի եւ Շորժայի ստեղծագործական տները, Գրողների միության շենքը, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում, կրկին շատ լավ տեղ է, Գրողների միության հանգստյան տունը եւս, որը նույնպես գտնվում է Ծաղկաձորում: Գրողները արեցին համագումար եւ ասացին, որ բողոքարկելու են: Դրանից հետո մենք՝ նկարիչներս, հրավիրեցինք մեծ համագումար, որին ներկա էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ համագումարի ժամանակ, որեւէ ընդհանուր հայտարարի եկա՞ք նախարարի հետ:

Վերջինս բավականին երկար ներկայացրեց մշակույթի կարեւորությունը եւ նշանակությունը, ապա առաջարկեց նստել ու քննարկել: Երբ Ժաննա Անդրեասյանը առաջարկեց քննարկել, ես մոտեցա ամբիոնին եւ ասացի, որ այստեղ իրավական հարց չկա, սա բացառապես քաղաքական որոշում է: Սա այն ժամանակաշրջանն էր, որ սրացումներ էին տեղի ունենում կրթական համակարգի շուրջ՝ Կոնսերվատորիայի հետ կապված աղմուկը եւ այլն: Ու ասացի, որ սա նպատակային հարձակում է կրթության, մշակութային եւ մնացած օջախների վրա, որոնց հարվածելով՝ հարվածում ես նաեւ ուսանողներին, դասախոսներին եւ ստեղծագործողներին: Բացի այդ, հրապարակվել էր ցուցակ, որ Հայաստանում 27.000 անօրինական սեփականաշնորհում է տեղի ունեցել: Ես հասկացա, որ դրանց մեջ մտնում են գործարաններ, գիտական ինստիտուտներ, մանկապարտեզներ, այլ հիմնարկություններ եւ այլն: Ես կոչ արեցի նկարիչներին, որ ոչինչ չքննարկեն նախարարության հետ, որովհետեւ դատարանի սուրը մեր գլխին պահած՝ քննարկելու բան չունենք: Հայցը հետ կանչելու, դատական պրոցեսը կարճելու դեպքում նոր նստենք քննարկենք: Վերջում Նկարիչների միությունը որոշում կայացրեց, որ ցանկացած գույք կարող է օտարվել 2/3-րդի քվեարկությամբ: Գրեթե անհնարին բան է դա, որովհետեւ 1000-ից ավել Նկարիչների միության անդամ ունենք: Դրանով ավարտվեց մեր համագումարը, մենք ասացինք, որ կսպասենք, փաստաբանն էլ ասաց, որ դեռ արխիվներում պետք է աշխատենք եւ տեսնենք, թե ինչ փաստաթղթեր կգտնենք: Գիտեմ, որ վերջերս, մի քանի օր արխիվում աշխատելուց հետո, մեր քարտուղարության անդամները եւ փաստաբանը գտել էին շատ կարեւոր փաստաթղթեր, որտեղ 1956 թվականին գրված է եղել, որ Նկարիչների միության շենքը կառուցվելու է գեղարվեստի ֆոնդի գումարներով: Այսինքն՝ Սովետական Միության ժամանակ գոյություն ուներ Նկարիչների միություն, որի մեջ մտնում էր գեղարվեստի ֆոնդը: Ֆոնդը կուտակվում էր նկարների, քանդակների վաճառքից, եւ փաստացի դա մեր գումարներն էին: Ըստ էության, մենք գտել ենք փաստաթուղթ, որտեղ պարզ ասվում է, որ այդ շենքը կառուցվել է մեր փողերով: Այդ եւ շատ այլ փաստաթղթեր անմիջապես ուղարկվել են դատարան: Ամսի 30-ի դատական վճիռը չի կայացվել: Այն հետաձգվել է 2025 թվականի ապրիլ ամիսը:

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹԱՂԱՄԱՍ ԿԱ, ՈՐՏԵՂՈՎ ԿԱՐԾԵՍ ՑՈՒՆԱՄԻ ԱՆՑԱԾ ԼԻՆԻ»

Ըստ Ձեզ, ինչո՞ւ հետաձգվեց դատական վճիռը մինչ 2025 թվական: Ժամանա՞կ են փորձում շահել:

Փաստաբանն ասաց, որ ոչ մի հիմնավոր պատճառ չի եղել հետաձգելու: Ես չեմ կարող ասել, թե ինչու հետաձգվեց: Կարծում եմ՝ մտածելու առիթ են ստեղծել այդ փաստաթղթերը: Ինչ է ստացվում, մենք ունենք երեք գույք, որի մասով դատական գործ է գնում, եւ երեքն էլ տարբեր դատավորների մոտ: Ես շատ եմ ուզում հասկանալ մի բան, բոլոր պաշտոնյաների, դատավորների սենյակներում կախված են նկարներ, բոլորի տներում կախված են նկարներ, ի վերջո, բոլորին հայտնի է, որ Հայաստանը եթե ի վիճակի է համաշխարհային մասշտաբով աշխարհին ներկայանալ, դա արվեստն է, մշակույթն է, ինչպե՞ս կարելի է նրան այսկերպ վերաբերվել: Ուզում եմ հասկանալ՝ ո՞ւր է Մարդու իրավունքի պաշտպանը, երբ ամենախոցելի խմբերին դրել են այսպիսի անելանելի վիճակի մեջ: Ուզում եմ հասկանալ, երբ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել էր 27.000 գույքի մասին, դուք արդեն զբաղվե՞լ եք այդ գույքերով: Երեւանում հսկայական թաղամաս կա, որտեղով, կարծես, ցունամի անցած լինի՝ բոլոր գործարանները ավերված, քանդված են: Հարգելի դատախազության եւ իշխանության ներկայացուցիչներ, դուք դրանցով զբաղվե՞լ եք, գուցե զբաղվե՞ք: Նկարիչների միությունը չի եղել մեկ օր, որ դադարեցնի իր գործունեությունը: Հենց հիմա 2-3 ցուցահանդեսներ կան: Մեզ մոտ հերթեր են` 2-3 տարի հետո ցուցադրվելու համար: Նկարիչների միությունն այն բացառիկ հասարակական կազմակերպություններից է, որը անընդհատ ներկայացնում է իր աշխատանքները:

Սա մշակութային ջա՞րդ է: Ինչպե՞ս կարող է լինել մշակութային ազգ՝ առանց մշակույթի:

Սա ե՛ւ մշակութային, ե՛ւ կրթական ջարդ է: Այս Ակադեմիական քաղաքը, որը ցանկանում են սարքել, բացարձակ անհասկանալի գաղափար է: Ողջ աշխարհում կրթական հաստատությունները գտնվում են քաղաքի կենտրոնում: Հիմա, որ որոշել են բոլորին տանեն կուտակեն Աշտարակի ճանապարհի վրա, ինչպե՞ս են պատկերացնում: Փաստորեն, մեր Գեղարվեստի ակադեմիան, Կոնսերվատորիան, Բժշկական համալսարանը, Ժող.ինստիտուտը… ամբողջը քաղցր պատառներ են: Տեսեք, թե ինչ կենտրոնների մասին ենք խոսում: Վերջիվերջո, քաղաքի կենտրոնում է կենտրոնացած երիտասարդական կյանքը, որտեղ եռում են մշակութային իրադարձությունները: Նախ ինչպես են դա տեխնիկապես անելու՝ ուսանողներին ինչպե՞ս են տանելու այնտեղ հասցնեն, հետո դասախոսական կազմը, արդյոք դասախոսը կկարողանա ամեն օր գնալ-գալ այդքան ճանապարհ:

Ընդհանրացնեմ. մեր երկիրը հիմա էքզիստենցիալ վտանգների մեջ է: Արցախի հանձնումից հետո մեր սահմանները տկլոր են: Գորիս-Կապան ճանապարհը հանձնելուց հետո թշնամին նստած է մեր բոլոր բարձունքների վրա՝ Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի: Այս պայմաններում Ակադեմիական քաղաքի ժամանա՞կն է, կամ ընդհանրապես՝ այս խնդիրները արդյո՞ք հիմա առաջնային են: Երբ Ալիեւը առավոտից երեկո սպառնում է, որ սա արեւմտյան Ադրբեջան է, Երեւանը Էրիվան է, Սեւանը Գյոկչա է եւ այլն, արդյոք հիմա Ակադեմիական քաղաքի ժամանակն է, կամ Նկարիչների միության շենքի կադաստրի օրինական գրանցում ունենալու ժամանակն է: Իմ կարծիքով, ողջ շինարարական ուժը՝ պետությունն ու մասնավորը պետք է կենտրոնացնել զորամասեր կառուցելու, դիտական կետերը ամրացնելու համար: Ու նաեւ մի շատ կարեւոր հարց ունեմ, ուզում եմ հասկանալ՝ ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղվում, երբ ինչ-որ անհայտ կին գնում եւ մեր զոհված տղաների նկարներն է ջնջում: Ո՞վ է այդ կինը, ի՞նչ ազգություն ունի, ո՞վ է նրան ֆինանսավորել: Իսկ ես վստահ չեմ, որ դա արել է այդ կինը: Կամ Երեւանում՝ Հանրապետության հրապարակից թուրք բլոգերը նկարահանում է անում, ինչպե՞ս է ադրբեջանցին մտնում մեր երկիր: Մենք հիմա ունենք անթաքույց Ադրբեջանին ծառայող բլոգեր՝ Ռոման Բաղդասարյան: 2020 թվականից նվիրված ծառայում է Ադրբեջանին եւ ողջ ադրբեջանական մամուլը լցված է նրա ատելության խոսքով, որը ուղղված է արցախցիներին, ու նա հանգիստ Երեւանում զբոսնում է, նրան ոչ ոք պատասխանատվության չի կանչում:

Բա ի՞նչ անենք:

Դժվար հարց եք տալիս, բոլորն են այդ հարցը տալիս: Գնում ենք նրան, որ հասնենք ընտրություններին ու պիտի ամեն ինչ անենք, որ չանցնի այս իշխանությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






«ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններովԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷՈ՞ր գինիներն են համադրվում պանրի հետԿյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածըԲրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունըԸնդդիմության ստերը. Նարեկ Մալյան«Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգերՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրըՄերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկելԿենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենանՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել ԱլավերդիումԿինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումըՀարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top