Կողմ եմ, որ Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացնեն. Տիկնիզյան
Սպորտ
Մոսկովայի Լոկոմոտիվի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների միջև հավանական ընկերական հանդիպման մասին։
«Անկեղծ` կողմ եմ, որ Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացնեն։ Առաջին հերթին, կցանկանայի տեսնել, թե ինչ մակարդակի վրա են հավաքականները։ Դա հետաքրքիր կլիներ մրցակցության տեսանկյունից»,- Հայաստանի հավաքականի ֆուբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։